Ժողովուրդ ջան, շատ կուզենայի իմանալ ձեր կարծիքը E.V.A.-ի նոր կազմի վերաբերյալ: Կխնդրեմ մարդկանց, ովքեր առիթ ունեցել են լսել նրանց, չԱԼԱՐԵԼ ու կիսվել մեզ հետ տպավորություններով...
Ժողովուրդ ջան, շատ կուզենայի իմանալ ձեր կարծիքը E.V.A.-ի նոր կազմի վերաբերյալ: Կխնդրեմ մարդկանց, ովքեր առիթ ունեցել են լսել նրանց, չԱԼԱՐԵԼ ու կիսվել մեզ հետ տպավորություններով...
Երբ ես հասկացա, որ երջանկությունը փողի մեջ չէ, ես դադարեցի երազել երջանկության մասին:
Արթուր Մարգարյանն իրոք շատ լավ կիթառահար է, մյուս կիթառահարն էլ կարծեմ /անունը չգիտեմ/ Քինգս Քրոսս-ում էլ էր նվագում ու երգում:
Հիմիկվա կազմի մասին տեղեկություն ո՞վ կտա:
spec-ը կարծում եմ շաաատ ավելի տեղյակա խմբից ու ինքը կասի նոր անդամների մասին, ես իմ կողմից ասեմ որ խմբում այլևս չեն նվագում կիթառիստ Արթուրը ու հարվածային գործիքներ նվագող Մառեկը: Երկրորդ կիթառիստերևի բասիստ Սուրոյի հետ եք, ինքը կա: Խումբին նոր անդամներով, չեմ լսել, Էվան, որպես աղջիկ վոկալիստ կարծում եմ լավնա (կներես, բայց ռոքում աղջկա վոկալը էդքանել չեմ սիրում), ու փոփոխությունը կարծում եմ չի ազդի խմբի ստեղծագործական աշխատանքին, մանավանդ որ, իմ կարծիքով Արթուրն ու Մառեկը մի-քիչ չէին համապատասխանում խմբի ոճին:
Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:
OK: փորձեմ հնարավորինս օբյեկտիվ տեսանկյունից ներկայացնեմ E.V.A.-ի նոր կազմը:
Ինչպես արդեն նշվեց վերևում, բաս կիթառահար Սուրենը՝ որպես խմբի համահիմնադիրներից մեկը, և մեր մեջ ասած Էվա-ի կնքահար, խմբից չի հեռացել և ըստ ամենայնի չի էլ հեռանա:
Ինչ վերաբերում է խմբի նոր անդամներին ապա
Կիթառահարը Գագիկ Խոդավերդին է: Նվագում է նաև The Dorians խմբում և Armenian Navy Band-ում: Ավարտել է Երևանի Պետ. Կոնսերվատորիայի կիթառի բաժինը, իսկ այժմ սովորում է նույն բուհի ստեղնաշարային գործիքների բաժնի զրո կուրսում (այսինքն, ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ երաժիշտ՝ ակադեմիական բավականին լուրջ բազայով): Ինչպես պնդում են մարտի 13-ի համերգի ներկա գտնվածները - E.V.A.-ին երաժշտական առումով անհամաեմատ ավելի է սազում քան Արթուրը, չնայած, որ միասին ընդամենը 4 փորձ էին արել: Ինչ մնում է տեխնիկական կատարողականությանը, ապա կարծում եմ ավելորդ չի լինի նշեմ, որ Արթուրի բոլոր սոլո-ները մեկը-մեկի նվագում է, ինչը ինձ՝ ոչ պրոֆեսիոնալիս, հող է տալիս պնդելու որ տեխնիկապես նա Արթուրին առնվազն չի զիջում:
Հիմա, թերևս անցնեմ հարավածային գործիքԻՍՏին
Վլադիմիր Աղաջանյան: Ինչպես նախընտրում է որակավորել անձամբ Էվան - находка: Մարդ, ում որպես երաժիշտ քչերս էիք, որ առիթ ենք ունեցել ճանաչել: Նվագում է Xstated խմբում, որին ցավոք չեմ լսել: Համենայն դեպս, այդ պատահական ծանոթն իրեն դրսեվորեց որպես երաժիշտ, ում հետ հնարավոր եղավ արդեն նշված 4 փորձերի արդյունքում այնպիսի մակարդակի բերել ծրագիրը, որ անձամբ ինձ տարբեր մարդիկ (իրարից անկախ) ասացին, որ Կորյունից հետո չէին սպասում, որ E.V.A.-ում կլսեն այդչափ հաջողված հարվածային գործիքներ:
Ինչևիցե, կարծում եմ լավ սկիզբը գործի կեսն է, բայց ընդամենը մի կեսը, ուստի առավել բնութագրական տեսանկյուն կազմելու համար արժի սպասել և տեսնել թե ինչ էվոլյուցիա կապրի խումբը և որքանով կպահի/կգրավի իր տեղը հայկական ռոքում ու յուրաքանչյուրիս սրտում - մասնավորապես:
![]()
![]()
![]()
ԲԱԲԱԹԻՆ պոստ ստացվեց: Սկսում եմ մտածել կենսագրի կարիեռայի մասին (գնում եմ լեզու սովորելու - ուստի, քանի դեռ չեմ գնացել ներեք ինձ տառասխալներիս համար):
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.05.2009, 07:06:
Երբ ես հասկացա, որ երջանկությունը փողի մեջ չէ, ես դադարեցի երազել երջանկության մասին:
Ariadna (03.07.2011), impression (18.03.2009), Kita (20.03.2009), Yellow Raven (18.03.2009)
Գագիկ Խոդավերդին հաստատ նվագում է , կամ նվագել է Armenian Navy Band-ում,
Վարդան էր Բենդի ամԲԱՍադորը, հիմա Ծյոմն ա, ընդհանրապես Գագիկ անունով երաժիշտ Armenian Navy Band-ում ինչ որ չեմ հիշում
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ