User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Դրախտային հովտի պատմությունը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Դրախտային հովտի պատմությունը


    Դրախտային հովտի պատմությունը


    Տղան ու աղջիկը անհամբեր բարձրանում էին վերջին բլրակը: Նրանց պատմել էին, որ բլրակից այն կողմ մի դրախտային հովիտ է, ուր իրականանում են մարդկանց բոլոր երազանքները: Տղան ու աղջիկը չէին հավատում այդպիսի լեգենդներին, համարելով դրանք պարզապես հեքիաթ, հորինվածք, բայց ամեն անգամ նման վայրի մասին լսելիս շտապում էին այնտեղ՝ վստահ, որ տեսնելու են բնության հերթական հրաշքը: Իրենց փորձը ցույց էր տալիս, որ միայն հրաշալի բնության մասին են այդպիսի պատմություններ հյուսվում:

    Ճանապարհը դժվար էր ու երկար: Այդ ճանապարհին կարելի էր ուժասպառվել ու հոգնել, բայց դրախտային հովտին հասնելու ձգտումը նրանց առույգ էր պահում: Միայն անհամբերությունն էր, որ խախտում էր նրանց ներքին անդորրը:
    Երկուսն էլ միջահասակ էին, տղան կոպիտ ու առնական, թուխ մաշկով, աղջիկը ճիշտ հակառակը, նուրբ ու սպիտակ, նույնիսկ զարմանալ կարելի էր, թե այդ փխրուն աղջիկն ինչպես է անցնում այդ երկար ու քարքարոտ ճանապարհը: Նրանց հագուստը պարզ էր, հասարակ: Չկար ոչ մի ավելորդ զարդ, ձևավորում, բացի աղջկա վարսերի միջի ծաղկից:

    Տղան ու աղջիկը բարձրացան վերջին բլրակը ու մի վայրկյան լռությունը խախտեց նրանց բերկրալի հառաչանքը: Այսպիսի հանգիստ տեղ նրանք երբևէ չէին տեսել: Վառ կանաչ հովիտը, ծփացող խոտը աներևակայելի հանգստություն էր բերում նրանց: Հեռվում կանաչ հովիտը ձուլվում էր երկնի թավշյա կապույտին ու այդ երկու գույներն այնպես հանգիստ էին ու այնքա՜ն սիրուն, որ տղան ու աղջիկը երկար ժամանակ կանգնած լուռ նայում էին, անգամ ուշադրություն չդարձնելով ուժեղ քամուն, որը ծածանում էր նրանց մազերն ու ընդամենը 2 քայլ ներքևում կտրվում, վերածվում էր մեղմ սյուքի:

    Հետո երկուսն իրար հետ տեսան հովտի միակ կարմիր կետը:
    - Նայի՛ր, ծաղիկներ, - ուրախ ասաց աղջիկը:
    - Եկ վազենք նրանց մոտ, - ասաց տղան ու երկուսով սկսեցին վազել:

    Ուրախ ճչալով ու կատակով մրցելով նրանք վազում էին կանաչ հովտի այդ փոքրիկ կարմիր խալի՝ ծաղիկների մոտ և տղան առջևից էր գնում, քանի-որ ավելի արագ էր վազում: Երբ արդեն բավական մոտիկ էին նա ուրախ նայեց կարմիրին, որ տեսնի թե ինչ ծաղիկներ են ու ահաբեկված կանգնեց, ապա անմիջապես շուռ եկավ ու գրկեց արդեն իրեն հավասարված աղջկան, փորձելով նրա հայացքից հեռու պահել կարմիր խալը: Աղջիկը շփոթվեց.

    - Ի՞նչ ես անում, թող գնամ ծաղիկների մոտ:
    - Մենք ուրիշ ծաղիկներ կգտնենք, արի այս ծաղիկներին չմոտենանք, - պատասխանեց տղան՝ համառորեն փորձելով աղջկա հայացքից թաքցնել կարմիր խալը:

    Բայց աղջիկն արդեն հասցրել էր տղայի ուսի վրայից նայել, ու տեսել էր այն, ինչը տղան այդպես համառորեն ուզում էր թաքցնել: Աղջկա այտերով հոսում էին արցունքները, ու մի վայրկյանում տրտմությունը պարուրեց նրա զվարթ դեմքը:
    Միշտ այդպես է, գտնում ես մի դրախտային միջավայր ու հանկարծ արտաքին աշխարհը հիշեցնող մի դաժանություն քեզ կտրում է քո երազանքներից: Այս անգամ դա արյան լճակն էր՝ դրախտային կանաչ մարգագետնի փոքրիկ խալը:

    Տղան ու աղջիկը լուռ նստել էին կանաչների մեջ, աղջիկը գլուխը դրել էր տղայի ուսին, իսկ տղան մեղմ շոյում էր նրա ոսկեգույն վարսերը, իսկ նրանց դեմքին արդեն միայն թախիծն էր իշխում:

    - Նորի՜ց, - ծերունական խռպոտ ձայնը նրանց կտրեց մտքերից, - նա երբեք չի հանգստանա:

    Ծերունին կանգնած էր իրենց գլխավերևում ու նայում էր արյան լճակին:

    - Ո՞վ, պապի, - զարմացած հարցրեց տղան:
    - Գնանք, ճանապարհին կպատմեմ, - պատասխանեց ծերունին: - Գնանք մեր տուն, կողքի գյուղում է, սոված կլինեք, հաց կուտեք, համ էլ կպատմեմ:

    Տղան ու աղջիկը վեր կացան ու լուռ հետևեցին ծերունուն: Երկար ժամանակ այդպես լուռ էին քայլում, մինչև որ աղջիկը չդիմացավ.
    - Դե՛, պատմիր, պապի:
    - Մի ժամանակ աշխարհից առանձին այս հովիտը կար, - սկսեց իր պատմությունը ծերունին: - Սա դրախտն էր, ամենաերջանիկ տեղը, ուր խինդ ու ծիծաղից, սեր ու խնդումից բացի ոչինչ չկար: Այս հովտում աճում էր մի չնաշխարհիկ ծաղիկ, որի նմանը աշխարհում ոչ մի տեղ չկա: Ծաղիկն այնքան սիրուն էր, որ Արևն ու Լուսինը միշտ իրար հետ վիճում էին, թե ով պետք է ավելի շատ լինի երկնակամարում ու նայի այդ ծաղկին: Իսկ հովտում, այլ կենդանիների հետ միասին ապրում էր երիտասարդ գայլը: Սիրուն կենդանի էր սա, ձիգ էր ու ուժեղ: Ու բարի էր, ինչպես հովտում ամեն ինչը: Գայլը սիրում էր ծաղկին: Գուցե կզարմանաք, թե ինչպես կարող է գայլը սիրել մի փոքրիկ ծաղկի, բայց նա խենթանում էր ծաղկի համար: Հաճախ ցերեկները նա պառկում էր ծաղկից քիչ այս կողմ ու երազկոտ հայացքով անթարթ նայում էր նրան: Ու համարձակ գայլն այնքան անհամարձակ էր դառնում այդ փոքրիկ ու նուրբ ծաղկի մոտ: Ուզում էր խոսել հետը, բայց չէր համարձակվում խանգարել: Պառկում ու սպասում էր, թե երբ ծաղիկն իրեն ուշադրություն կդարձնի: Իսկ ծաղիկն ուրախ խոսում էր հեռուներից իր մոտ թռած ու եկած փարթամ, սիրուն թիթեռի հետ, խոսում էր ծղրիդի հետ, որն ընդամենը տաս րոպեյով էր եկել ու պիտի գնար, խոսում էր անգամ ոչխարների հետ, որոնք ծաղկին չէին ուտում միայն գայլի սարսափից, իսկ գայլի հետ չէր խոսում: Ոչխարներն այս հովտում շատ էին, հարևան գյուղի ոչխարներն էին, որ գալիս էին փարթամ կանաչ ուտելու, իսկ գայլը նրանց ձեռք չէր տալիս: Ոչխարներից ամենաչարաճճիներն անգամ համարձակվում էին գալ ու թռնել պառկած գայլի վրայով, կատակել ու թեթև հրել նրան, իսկ գայլը նրանց ոչինչ չէր ասում: Միայն մի պայման կար: Ոչխարները չպետք է հանկարծ ու ուտեին ծաղկին: Պետք է բավարարվեին կանաչ խոտով: Եթե պայմանը խախտվեր, գայլը սպառնացել էր դառնալ նրանց թշնամին: Ոչխարները միշտ անհագ հայացքով նայում էին ծաղկին՝ իրենց մտքում երազելով, որ գայլը չլինի, ու կարողանան համտեսել այդ սիրուն ու համեղ ծաղիկը: Ծաղիկը տեսնում էր նրանց այդ անհագ հայացքները, բայց նրանց հետ էլ էր խոսում, իսկ գայլին չէր նայում, ու գայլի աչքերից արցունքները հոսում ու կաթում էին ծաղկի տերևների վրա, իսկ ծաղիկը դրանից ավելի էր սիրունանում ու ավելի սլացիկ էր դառնում: Ու միայն մեկ-մեկ պտտվում ու մի քանի բառ խոսում էր գայլի հետ, ու այնքա՜ն էր դրանից երջանկանում գայլը: Վեր էր կենում ու սկսում խելագարի նման վազվզել հովտում, թռչկոտել, կատակով ընկնում էր ոչխարների հետևից, խաղում նրանց հետ: Ծաղիկը նրան նայում էր ուրախ ծիծաղելով, բայց հենց որ գայլը հետ էր գալիս ու ուրախ պառկում էր իր հին տեղում, սպասելով, որ ծաղիկն իրեն պիտի նոր ու քնքուշ մի բան ասի, ծաղիկը գլուխը շուռ էր տալիս, կարծես չէր էլ նկատել ու սկսում էր խոսել խոտի ծայրին բարձրացած մի բզեզի հետ:

    Գայլի հայացքն էլի թախծոտ ու տխուր էր դառնում, ու սկսում էր տրտում նայել ծաղկին, ականջները սրած լսելով նրա յուրաքանչյուր խոսքը, որն իրեն չէր ուղղված: Ու չնայած տխուր էր, բայց համ էլ բերկրանքով էր լցվում սիրտը, երբ նայում էր այդ գեղեցիկ ծաղկին ու տեսնում, որ նա երջանիկ է:

    Մեկ-մեկ գայլը որոշում էր իրեն ցուցադրել: Այդ ժամանակ նա օրինակ որոշում էր մրցել քամու հետ: Կանգնում էր ու ասում. «Է՜յ, քամի, եկ մրցենք, տեսնենք, թե մեզնից ո՞վ է ավելի արագ վազում»: Ու աչքի ծայրով նայում էր, որ տեսնի, Ծաղիկը դա նկատու՞մ է, թե՞ ոչ: Քամին համաձայնվում էր ու նրանք սկսում էին վազել: Արագ էր սլանում քամին, այնքան արագ, որ ոչ մի շնչավոր արարած չէր կարող հասնել նրա հետևից: Բայց այնքան մեծ էր գայլի փափագը՝ դուր գալ ծաղկին, որ ինքն ավելի արագ էր սուրում ու անցնում էր քամուն, ապա հենց վազքի ընթացքում, հպարտ ու ուրախ, մտածելով որ հիմա կնկատվի, անհամբեր գլուխը շուռ էր տալիս, որ տեսնի, ծաղիկն իրեն նայու՞մ է, թե՞ չէ, ու կոտրվում էր, տեսնելով որ ծաղիկն անտարբեր խոսում է մի սպիտակ թիթեռի հետ, ու քամին անցնում էր նրան: Գայլը հևալով ու տխուր գալիս, պառկում էր իր հին տեղում ու հոգնած ննջում, երազում տեսնելով նույն ծաղկին: Ի՞նչ իմանար խեղճը, որ ծաղիկն այդ ժամանակ թաքուն իրեն է նայում...

    Ու մի օր գայլը որոշեց հեռանալ հովտից: Բոլորին ասաց այդ մասին: Ծաղիկը վաղուց իր հետ չէր խոսել ու գայլը զգաց, որ ինչ-որ բան է ուզում ասել: Անհագ շուռ եկավ, իսկ ծաղկի խոսքերը այդպես էլ դուրս չեկան նրա շուրթերից: Ու գայլը գնաց: Հետևից շատ կամաց, այնքան կամաց, որ գայլը չլսեց, ծաղիկն ասաց. «Ո՞ւ՜ր ես գնում»: Բայց գայլը չլսեց, իսկ կողքի թիթեռնիկն այդպես էլ չհասկացավ, թե ինչու՞ ծաղիկը չէր ուզում, որ գայլը գնար, վախենում էր որ իրեն ոչխարները կուտեն, թե՞ սիրում էր գայլին:

    Գայլը մեկ օր հազիվ դիմացավ դրսում: Մյուս օրը հետ եկավ, նորից պառկելու ու ծաղկին նայելու համար: Թող որ ծաղիկն իր հետ չխոսի, թող որ իրեն ուշադրություն չդարձնի, բայց ինքը գոնե ծաղկի կողքին լինի, նայի նրան, հիանա...
    Հովտում առաջին բանը որ տեսավ գայլը, վախեցած ոչխարներն էին: Սրանք վախեցած իրեն էին նայում: Գայլը սկզբից չհասկացավ, բայց հետո նայեց իր ծաղկին... Ծաղիկը չկար: Այդ մեկ օրվա ընթացքում ոչխարները հասցրել էին ուտել ծաղիկը: Գայլի ոռնոցը լցվեց ողջ հովտում. ոչխարներն իրար մոտ հավաքված դողում էին: Ու այդ ժամանակ երդվեց գայլը, որ այսուհետև ամեն ամիս ոչխարներից մեկին պիտի սպանի ու ուտի, հենց այնտեղ, որտեղ ծաղիկն էր աճում: Նրա բարի հայացքն արդեն բարի չէր, այլ արնակալած ու գիշատչային աչքեր էին: Հովտում առաջին անգամ տեսան գայլի ժանիքները, իսկ առաջին ոչխարի մահամերձ հառաչանքն առաջին անգամ տարածվեց հովտում:

    Դրանից հետո ամեն տարի, ամեն ամիս գայլը գալիս ու մի ոչխար է սպանում, ճիշտ նույն տեղում: Այդպես հովտում գոյացավ այդ կարմիր խալը՝ ճիշտ նույն տեղում, որտեղ առաջ աճում էր գեղեցիկ ծաղիկն ու բոլորին հրապուրում, բերում էր հովիտ:




    Մինչ ծերունին պատմում էր, նրանք հասան գյուղ: Ու այնքան հետաքրքիր էր ծերունու պատմությունը, որ չզգացին, թե ճանապարհն ինչպես անցան:

    - Պապի, իսկ ինչի՞ այդ գայլին չեք սպանում, եթե ամեն ամիս մի ոչխար է սպանում, - հարցրեց տղան:
    - Տղաս, բայց արդարացի է նրա զայրույթը, - պատասխանեց ծերունին:

    Տղան ու աղջիկը ժպտալով իրար նայեցին:

    - Պապի, բայց դա միայն լեգենդ է, հորինվածք: Գայլերը միշտ էլ սպանել ու կերել են ոչխարներին ու ոչ նրա համար, որ ոչխարը ծաղիկ է կերել, այլ որովհետև դա իրենց սնունդն է, - փորձեց բացատրել աղջիկը:
    - Աղջիկս, մեր գյուղի ջահելներն էլ են ձեր նման անհավատ, - պատասխանեց ծերունին: - Նրանք ուզում են սպանել գայլին, չեն հավատում այս պատմությանը: Բայց... դա ճիշտ պատմություն է, ու արդարացի է գայլի զայրույթն ու պատիժը: Չի կարելի նրան սպանել... Բայց տղաները մեկ է կսպանեն նրան, - ավելացրեց տխուր:

    Հենց այդ պահին նրանց ականջին հասան ճիչեր ու գոռոցներ, որ գալիս էին գյուղի կենտրոնից: Ծերունին, տղան ու աղջիկը արագացրին քայլերը: Գյուղի կենտրոնում հավաքվել էր ողջ գյուղը՝ ահել ու ջահել: Ու շրջան կազմած նայում էին ծառից հաստ պարանով կապված գայլին, որը արյունն ու կրակն աչքերում, ժանիքները փայլեցնելով փորձում էր ազատվել պարանից: Կատաղության փրփուրը հոսում էր նրա երախից ու ինքն իրեն գցում էր այս ու այն կողմ, փորձելով ազատվել, փախնել:

    - Ծերուկ, բռնել ենք քո սիրահար գայլին, - ծերունուն նկատելով ձայնեց գյուղի երիտասարդներից մեկը: - Տե՛ս, թե ինչ բարի ու քնքուշն է, հապա նայիր մռութին:

    Ծերունու աչքերում արցունք հայտնվեց: Երեքով ավելի մոտեցան: Գայլը դեռ հուսահատ փորձում էր ազատվել իրեն կաշկանդող պարաններից, երբ հայացքը հանկարծ ընկավ աղջկա դեմքին: Այն, ինչ կատարվեց, հավերժացավ տղայի ու աղջկա հիշողության մեջ: Գայլը հանկարծ դադարեց այս ու այն կողմ նետվել ու անշարժացավ: Նրա երախը փակվեց՝ թաքցնելով սուր ժանիքները, իսկ աչքերի կրակին հանկարծ փոխարինեց թախիծը:

    Տղան նույնպես նայեց աղջկա դեմքին ու հանկարծ հասկացավ: Աղջկա վարսերից հանեց գեղեցիկ ծաղիկը, որը գտել էին հովտի ճանապարհին ու սկսեց մոտենալ գայլին:

    - Ի՞նչ ես անում, - վախեցած ձայնեց գյուղացիներից մեկը:

    Բայց տղան չէր լսում, նա լուռ մոտեցավ գայլին ու ծաղիկը դնելով նրա առաջ՝ գետնին, հեռացավ: Հանկարծ գայլը պառկեց, դունչը դրեց թաթերին ու թախծոտ, կարոտած հայացքով սկսեց նայել ծաղկին: Բոլորը լուռ էին: Ծերունու և աղջկա աչքերից արցունքներ էին հոսում: Իսկ գայլն անթարթ նայում էր ծաղկին:

    Ծերունին սրբեց արցունքներն ու մոտեցավ գայլին: Գյուղի երիտասարդներից մեկը փորձեց նրան կանգնեցնել, բայց մյուսը չթողեց: Ծերունին մոտեցավ ու լուռ արձակեց պարանները: Ծեր գայլը գլուխը բարձացրեց ու նրա աչքերում շնորհակալություն կար, ապա բերանով բռնեց ծաղիկն ու հանդարտ, հանգիստ քայլերով սկսեց գնալ հովտի ուղղությամբ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.03.2009), impression (13.03.2009), Kita (13.03.2009), Morpheus_NS (13.03.2009), Rhayader (13.03.2009), Selene (15.03.2009), Sunny Stream (14.03.2009), Երկնային (14.03.2009), ԿԳԴ (17.03.2009), Մարկիզ (13.03.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրախտային հովտի պատմությունը

    Հուզվեցի…

  4. #3
    Սկսնակ անդամ Դեյզի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2009
    Հասցե
    անդրաշխարհ
    Տարիք
    38
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրախտային հովտի պատմությունը

    Բուն պատմությունը դուրս եկավ: Իհարկե, սկզբի նկարագրությունները այդքան էլ դուրս չեկան ու չտրամադրեցին շարունակել, բայց հետաքրքիր զարգացում ստացավ արձակը...

    P.S. Հատկապես, որ մեր հայ իրական կյանքում գայլեր ու ծաղկներ և նրանց հետ կապված սիրո պատմություններ շատ կան...
    Վերջին խմբագրող՝ Դեյզի: 13.03.2009, 17:53:
    ..............И она бежит, не снимая босоножки
    Под безумным солнечным дождем...............
    ............Выйти из кино и махнуть по этим лужам
    И не думать ни о чем опять................

  5. #4
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրախտային հովտի պատմությունը

    Հետաքրքիր էր, Չուկ ջան: Շարադրանքը դուրս չեկավ, բայց ստեղծագործությունը ինքնին հուզիչ էր:
    Ապրես

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  6. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դրախտային հովտի պատմությունը

    Շնորհակալություններ:

    Լավ կլիներ «Շարադրանքը դուրս չեկավ»-ն և «սկզբի նկարագրությունները այդքան էլ դուրս չեկան»-ը ավելի կոնկրետ լիներ, այդ դեպքում բացառված չի, որ խմբագրեմ էլ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #6
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրախտային հովտի պատմությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություններ:

    Լավ կլիներ «Շարադրանքը դուրս չեկավ»-ն և «սկզբի նկարագրությունները այդքան էլ դուրս չեկան»-ը ավելի կոնկրետ լիներ, այդ դեպքում բացառված չի, որ խմբագրեմ էլ
    Հիմա կփորձեմ մանրամասնել

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  8. #7
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրախտային հովտի պատմությունը

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Տղան ու աղջիկը չէին հավատում այդպիսի լեգենդներին, համարելով դրանք պարզապես հեքիաթ, հորինվածք, բայց ամեն անգամ նման վայրի մասին լսելիս շտապում էին այնտեղ՝ վստահ, որ տեսնելու են բնության հերթական հրաշքը: Իրենց փորձը ցույց էր տալիս, որ միայն հրաշալի բնության մասին են այդպիսի պատմություններ հյուսվում:
    Կարելի է ենթադրել, որ տղան ու աղջիկը ճամփորդներ էին ու աշխարհի տարբեր ծայրեր էին գնում: Դժվար մի տարածքում/թեկուզ հեքիաթային տարածքում/ շատ դրախտային վայրեր լինեին, որոնց մասին լեգենդներ են պատմում:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  9. #8
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրախտային հովտի պատմությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տղան ու աղջիկը բարձրացան վերջին բլրակը ու մի վայրկյան լռությունը խախտեց նրանց բերկրալի հառաչանքը:
    Նախադասությունը անհաջող է. թվում է, թե հառաչանքը լռությամբ է խախտվել:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  10. #9
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրախտային հովտի պատմությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ուշադրություն չդարձնելով ուժեղ քամուն, որը ծածանում էր նրանց մազերն ու ընդամենը 2 քայլ ներքևում կտրվում, վերածվում էր մեղմ սյուքի:
    Իրենք չէին կարող տեսնել, որ քամին մի քիչ ներքեւ սյուք ա դառնում:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  11. #10
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրախտային հովտի պատմությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տղան ու աղջիկը լուռ նստել էին կանաչների մեջ, աղջիկը գլուխը դրել էր տղայի ուսին, իսկ տղան մեղմ շոյում էր նրա ոսկեգույն վարսերը, իսկ նրանց դեմքին արդեն միայն թախիծն էր իշխում:
    Իսկ-ը շատ ա:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  12. #11
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրախտային հովտի պատմությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայլը սիրում էր ծաղկին: Գուցե կզարմանաք, թե ինչպես կարող է գայլը սիրել մի փոքրիկ ծաղկի, բայց նա խենթանում էր ծաղկի համար: Հաճախ ցերեկները նա պառկում էր ծաղկից քիչ այս կողմ ու երազկոտ հայացքով անթարթ նայում էր նրան: Ու համարձակ գայլն այնքան անհամարձակ էր դառնում այդ փոքրիկ ու նուրբ ծաղկի մոտ: Ուզում էր խոսել հետը, բայց չէր համարձակվում խանգարել: Պառկում ու սպասում էր, թե երբ ծաղիկն իրեն ուշադրություն կդարձնի: Իսկ ծաղիկն ուրախ խոսում էր հեռուներից իր մոտ թռած ու եկած փարթամ, սիրուն թիթեռի հետ, խոսում էր ծղրիդի հետ, որն ընդամենը տաս րոպեյով էր եկել ու պիտի գնար, խոսում էր անգամ ոչխարների հետ, որոնք ծաղկին չէին ուտում միայն գայլի սարսափից, իսկ գայլի հետ չէր խոսում: Ոչխարներն այս հովտում շատ էին, հարևան գյուղի ոչխարներն էին, որ գալիս էին փարթամ կանաչ ուտելու, իսկ գայլը նրանց ձեռք չէր տալիս: Ոչխարներից ամենաչարաճճիներն անգամ համարձակվում էին գալ ու թռնել պառկած գայլի վրայով, կատակել ու թեթև հրել նրան, իսկ գայլը նրանց ոչինչ չէր ասում: Միայն մի պայման կար: Ոչխարները չպետք է հանկարծ ու ուտեին ծաղկին: Պետք է բավարարվեին կանաչ խոտով: Եթե պայմանը խախտվեր, գայլը սպառնացել էր դառնալ նրանց թշնամին: Ոչխարները միշտ անհագ հայացքով նայում էին ծաղկին՝ իրենց մտքում երազելով, որ գայլը չլինի, ու կարողանան համտեսել այդ սիրուն ու համեղ ծաղիկը: Ծաղիկը տեսնում էր նրանց այդ անհագ հայացքները, բայց նրանց հետ էլ էր խոսում, իսկ գայլին չէր նայում, ու գայլի աչքերից արցունքները հոսում ու կաթում էին ծաղկի տերևների վրա, իսկ ծաղիկը դրանից ավելի էր սիրունանում ու ավելի սլացիկ էր դառնում: Ու միայն մեկ-մեկ պտտվում ու մի քանի բառ խոսում էր գայլի հետ, ու այնքա՜ն էր դրանից երջանկանում գայլը: Վեր էր կենում ու սկսում խելագարի նման վազվզել հովտում, թռչկոտել, կատակով ընկնում էր ոչխարների հետևից, խաղում նրանց հետ: Ծաղիկը նրան նայում էր ուրախ ծիծաղելով, բայց հենց որ գայլը հետ էր գալիս ու ուրախ պառկում էր իր հին տեղում, սպասելով, որ ծաղիկն իրեն պիտի նոր ու քնքուշ մի բան ասի, ծաղիկը գլուխը շուռ էր տալիս, կարծես չէր էլ նկատել ու սկսում էր խոսել խոտի ծայրին բարձրացած մի բզեզի հետ:

    Գայլի հայացքն էլի թախծոտ ու տխուր էր դառնում, ու սկսում էր տրտում նայել ծաղկին, ականջները սրած լսելով նրա յուրաքանչյուր խոսքը, որն իրեն չէր ուղղված: Ու չնայած տխուր էր, բայց համ էլ բերկրանքով էր լցվում սիրտը, երբ նայում էր այդ գեղեցիկ ծաղկին ու տեսնում, որ նա երջանիկ է:

    Մեկ-մեկ գայլը որոշում էր իրեն ցուցադրել: Այդ ժամանակ նա օրինակ որոշում էր մրցել քամու հետ: Կանգնում էր ու ասում. «Է՜յ, քամի, եկ մրցենք, տեսնենք, թե մեզնից ո՞վ է ավելի արագ վազում»: Ու աչքի ծայրով նայում էր, որ տեսնի, Ծաղիկը դա նկատու՞մ է, թե՞ ոչ: Քամին համաձայնվում էր ու նրանք սկսում էին վազել: Արագ էր սլանում քամին, այնքան արագ, որ ոչ մի շնչավոր արարած չէր կարող հասնել նրա հետևից: Բայց այնքան մեծ էր գայլի փափագը՝ դուր գալ ծաղկին, որ ինքն ավելի արագ էր սուրում ու անցնում էր քամուն, ապա հենց վազքի ընթացքում, հպարտ ու ուրախ, մտածելով որ հիմա կնկատվի, անհամբեր գլուխը շուռ էր տալիս, որ տեսնի, ծաղիկն իրեն նայու՞մ է, թե՞ չէ, ու կոտրվում էր, տեսնելով որ ծաղիկն անտարբեր խոսում է մի սպիտակ թիթեռի հետ, ու քամին անցնում էր նրան: Գայլը հևալով ու տխուր գալիս, պառկում էր իր հին տեղում ու հոգնած ննջում, երազում տեսնելով նույն ծաղկին: Ի՞նչ իմանար խեղճը, որ ծաղիկն այդ ժամանակ թաքուն իրեն է նայում...

    Ու մի օր գայլը որոշեց հեռանալ հովտից: Բոլորին ասաց այդ մասին: Ծաղիկը վաղուց իր հետ չէր խոսել ու գայլը զգաց, որ ինչ-որ բան է ուզում ասել: Անհագ շուռ եկավ, իսկ ծաղկի խոսքերը այդպես էլ դուրս չեկան նրա շուրթերից: Ու գայլը գնաց: Հետևից շատ կամաց, այնքան կամաց, որ գայլը չլսեց, ծաղիկն ասաց. «Ո՞ւ՜ր ես գնում»: Բայց գայլը չլսեց, իսկ կողքի թիթեռնիկն այդպես էլ չհասկացավ, թե ինչու՞ ծաղիկը չէր ուզում, որ գայլը գնար, վախենում էր որ իրեն ոչխարները կուտեն, թե՞ սիրում էր գայլին Գայլը մեկ օր հազիվ դիմացավ դրսում: Մյուս օրը հետ եկավ, նորից պառկելու ու ծաղկին նայելու համար: Թող որ ծաղիկն իր հետ չխոսի, թող որ իրեն ուշադրություն չդարձնի, բայց ինքը գոնե ծաղկի կողքին լինի, նայի նրան, հիանա...
    Հովտում առաջին բանը որ տեսավ գայլը, վախեցած ոչխարներն էին: Սրանք վախեցած իրեն էին նայում: Գայլը սկզբից չհասկացավ, բայց հետո նայեց իր ծաղկին... Ծաղիկը չկար: Այդ մեկ օրվա ընթացքում ոչխարները հասցրել էին ուտել ծաղիկը: :
    Էս մասը մի քիչ լավ չի ստացվել: Համոզիչ չի:
    Եթե հովտում ամեն ինչ բարի է, ոչխարները ինչու՞ բարի չեն, ինչու ոչխարները ծաղիկին կերան:
    Համ էլ ծաղիկը ապերախտի տպավորություն ա թողնում: Ինձ թվում ա, ավելի ճիշտ կլիներ, որ ծաղիկը եւ գայլը իրար հետ խոսեին, բայց գայլը մի օր տեսներ, թե ոնց ա ծաղիկը զրուցում թիթեռի հետ ու խանդից հեռանար: Հետո ճամփին մտածեր, փոշմաներ, հետ գար:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  13. #12
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրախտային հովտի պատմությունը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղջիկս, մեր գյուղի ջահելներն էլ են ձեր նման անհավատ, - պատասխանեց ծերունին: - Նրանք ուզում են սպանել գայլին, չեն հավատում այս պատմությանը: Բայց... դա ճիշտ պատմություն է, ու արդարացի է գայլի զայրույթն ու պատիժը: Չի կարելի նրան սպանել... Բայց տղաները մեկ է կսպանեն նրան, - ավելացրեց տխուր:
    Բայցը շատ ա:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  14. #13
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրախտային հովտի պատմությունը

    Մնացածը լավ ա:
    Չուկ ջան, չգիտեմ ինչքանով ընդունելի կլինի կարծիքս, բայց իմ կարծիքով իրոք լավ կլիներ, որ աշխատեիր ու խմբագրեիր մի քիչ

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  15. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դրախտային հովտի պատմությունը

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնացածը լավ ա:
    Չուկ ջան, չգիտեմ ինչքանով ընդունելի կլինի կարծիքս, բայց իմ կարծիքով իրոք լավ կլիներ, որ աշխատեիր ու խմբագրեիր մի քիչ
    Մորֆ, հանգամանալից կարծիքիդ համար շատ շնորհակալություն, ես այն անպայման հաշվի կառնեմ: Բայց քո թույլտվությամբ ուզում եմ հատ առ հատ անդրադառնալ դրան

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի է ենթադրել, որ տղան ու աղջիկը ճամփորդներ էին ու աշխարհի տարբեր ծայրեր էին գնում: Դժվար մի տարածքում/թեկուզ հեքիաթային տարածքում/ շատ դրախտային վայրեր լինեին, որոնց մասին լեգենդներ են պատմում:
    Այո՛, ես ուզել էի ցույց տալ, որ տղան ու աղջիկը ճանապարհորդներ են կամ առնվազն շատ են ճանապարհորդում գեղեցիկ վայրեր կամ դրախտը գտնելու համար
    Փաստորեն ստացվել ա

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախադասությունը անհաջող է. թվում է, թե հառաչանքը լռությամբ է խախտվել:
    Լիովին համաձայն եմ, շտկման կարիք ունի: Ինչպես միշտ տեղադրել եմ առանց խմբագրել, սրբագրելու:

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրենք չէին կարող տեսնել, որ քամին մի քիչ ներքեւ սյուք ա դառնում:
    Կարող էին:
    Երբ կանգնած ես բարձունքում ու մազերդ ուժեղ քամուց տարուբերվում են, նույնը ոտքիդ տակի խոտը, որն ուժեղ ալեկոծվում ու ծփում ա, բայց ընդամենը մի քանի քայլ ներքև խոտն արդեն հանգիստ է, միայն մեղմ տարուբերվում է

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ-ը շատ ա:
    Լրիվ համաձայն եմ

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մասը մի քիչ լավ չի ստացվել: Համոզիչ չի:
    Եթե հովտում ամեն ինչ բարի է, ոչխարները ինչու՞ բարի չեն, ինչու ոչխարները ծաղիկին կերան:
    Համ էլ ծաղիկը ապերախտի տպավորություն ա թողնում: Ինձ թվում ա, ավելի ճիշտ կլիներ, որ ծաղիկը եւ գայլը իրար հետ խոսեին, բայց գայլը մի օր տեսներ, թե ոնց ա ծաղիկը զրուցում թիթեռի հետ ու խանդից հեռանար: Հետո ճամփին մտածեր, փոշմաներ, հետ գար:
    Կներես, բայց սա արդեն ոչ թե շարադրանքի թերություն ա, այլ իմաստային «տարաձայնություն»: Ես քեզ հետ համաձայն չեմ ու կարող եմ ասել թե ինչու, բայց չեմ ասի, որովհետև ստեղծագործությունը գրելուց հետո ես այն արդեն ընթերցողին եմ տալիս, ինքը պետք է տեսնի այնտեղ այն, ինչը ուզում է, թեկուզ քո նման չհամաձայնվի, կեղծ համարի: Ես չեմ սիրում այդ դեպքում իմ կարծիքն ու իմ պատկերացրածը «թելադրել», «պարտադրել» ընթերցողին: Սակայն երկու բան կարող եմ ասել:

    1. Ես իմ ստեղծագործության մեջ պատասխանատու եմ միայն հեղինակի խոսքի համար, դրա «ճշմարտությունը» ապահովելը իմ պարտականությունն է: Իսկ թե ինչ է ասել իմ պատմվածքի հերոսներից կամ կերպարներից մեկը, արդեն իմ պատասխանատվության տակ չի: Քո մեջբերած պատմությունը պատմել է Ծերունին ու հենց նա էլ պատասխանատու է այդ պատմության ճշմարտության կամ հորինված լինելու համար: Ես քեզ կարող եմ երաշխավորել, որ գյուղում հավաքվել էր ողջ բնակչությունը ու կապել էին գայլին, որ վերջում նա հեռացավ ծաղիկը բերանին: Իսկ այլ լեգենդը, որ ծերունին էր պատմում, ես չգիտեմ, թե ինչքանով է ճիշտ, դա արդեն Ծերուկին հարցեք:

    2. Իրականում այդ «հարցի» «պատասխանը» տրված է պատմվածքում, քիչ ավելի առաջ, ես մեջբերում եմ պատմվածքից համապատասխան տողերը, դրանք համարելով ոչ իմ հիմիկվա մեկնաբանություն, այլ մի բան, որն արդեն ասել էի պատմվածքի մեջ.
    Միշտ այդպես է, գտնում ես մի դրախտային միջավայր ու հանկարծ արտաքին աշխարհը հիշեցնող մի դաժանություն քեզ կտրում է քո երազանքներից:
    Ես այդտեղ հուշել եմ իմ՝ հեղինակիս կարծիքն այն մասին, դրախտ կամ բացարձակ բարի միջավայր կարո՞ղ է գոյություն ունենալ, թե՞ ոչ: Իսկ թե ինչ է պատմել Ծերուկը, դա իր գործն է:

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայցը շատ ա:
    Վերապահումներով համաձայն եմ: Վերապահումներով, որտև իրոք շատ է, բայց մյուս կողմից հուզված Ծերուկի խոսքն է... որտեղ այդպիսի «Շատ բայցեր» հանգիստ կարող են լինել:



    Բայց նորից շնորհակալություն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #15
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրախտային հովտի պատմությունը

    Չուկ ջան, լավն էր շատ, մի տեսակ շատ հայկական էր ու շատ հեքիաթային: Մանկության հոտ կար մեջը: Հուզվել եմ:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ սարսափելի պատմությունը
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.10.2012, 11:26
  2. Պատմությունը գիտությու՞ն է
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 149
    Վերջինը: 19.06.2012, 01:03
  3. Պատմությունը կրկնվում է
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 44
    Վերջինը: 17.06.2012, 22:39
  4. Բրազիլիայի պատմությունը
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.04.2010, 02:22
  5. Ի՞նչ է տալիս պատմությունը
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 18.06.2009, 17:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •