User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Թուրքական ֆաշիզմը

  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թուրքական ֆաշիզմը

    ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

    Դրան բուռն հակազդեցությամբ արձագանքում է Պոլսո հայոց Մութաֆյան պատրիարքը

    Հ. ՉԱՔՐՅԱՆ

    Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը ոչ միայն բացահայտել է թուրքական ժխտողականության սնանկությունը, այլեւ փաստի առջեւ է կանգնեցրել Թուրքիային: Այլապես նոյեմբերի 14-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Մեջլիսի բյուջետային հանձնաժողովի նիստում արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը ցեղասպանության հայկական պնդումների առնչությամբ չէր հայտարարի. «Այդ պնդումները եւ դրանց հետեւանքով երրորդ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացման սպառնալիքն առաջիկա 10 տարիների կարեւորագույն խնդիրն են լինելու մեզ համար»:

    Այլ կերպ, թուրքական ժխտողականության սնանկության բացահայտումը հանգեցնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ Թուրքիայի հակաքայլերի սպառմանը: Այս պայմաններում թուրքերը դուրս են գալիս հավասարակշռությունից: Դրան է հետեւում հայկական պատմամշակութային արժեքների յուրացման փորձերի աշխուժացումը: Քանի որ այդ արժեքները գրեթե հիմնովին ոչնչացել էին հայերի բնաջնջմանը զուգընթաց, ուստի թուրքերն Արեւմտյան Հայաստանում փորձում են տեր կանգնել հայկական հուշարձանների ավերակներին:

    Դրա ապացույցը կիսապաշտոնական «Անատոլու» գործակալության նախորդ օրվա հաղորդագրությունն է: Ըստ դրա, Էրզրումի «Աթաթուրք» համալսարանի արվեստի ֆակուլտետի կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Թահսին Փարլաքն ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ «Արեւելյան Անատոլիայի բազմաթիվ եկեղեցիներ, որոնք մինչ այդ վերագրվել են հայերին ու վրացիներին, ունեն ղփչաղական պատկանելիություն»:

    Փարլաքը, ուսումնասիրելով 12-14 դդ. կառուցված այս եկեղեցիների արձանագրությունները, զարդաքանդակներն ու նախշերը, դրանք համեմատել է Միջին Ասիայի թուրքալեզու ժողովուրդների կիրառած նախշերի, ինչպես նաեւ թուրքական խաքանաթի եւ ույղուրական արձանագրությունների հետ: Ուսումնասիրության արդյունքում նա հանգել է հետեւյալ եզրակացության. «Ղփչաղները շուրջ 300 տարի որպես քրիստոնյա բնակվել են Արեւելյան Անատոլիայում եւ կառուցել եկեղեցիներ: Թեեւ նրանք մահմեդականություն ընդունելուց հետո այս եկեղեցիների մի մասը վերածել են մզկիթի, այնուամենայնիվ, մյուսները որպես քրիստոնեական հուշարձան պահպանվել են նախնական տեսքով: Վրացական աղբյուրները հաստատում են մեր հետեւությունը»:
    Էրզրումի համալսարանի արվեստի ֆակուլտետի ամբիոնի վարիչ Թահսին Փարլաքի պնդումներին դեկտեմբերի 17-ին Պոլսո հայոց պատրիարքարանի բանբեր «Լրաբերի» կայքէջում արձագանքել է Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքը:

    Նա մասնավորապես ասել է. «Այս պնդումները կարող են նույնիսկ ագռավի ծիծաղը շարժել: Համալսարանները չպետք է հայտնվեն այսպիսի ծիծաղելի վիճակում: Անատոլիայում առնվազն 2650 տարվա անցյալ ունեցող հայ ժողովրդի մասին մնում է ասեն, որ նա այնտեղ երբեւէ չի եղել: Աշխատություններով հայտնի մեծ գիտնական Մաղաքիա պատրիարք Օրմանյանի (1896-1908 թթ.) գահակալության շրջանում վիճակագրական մանրամասն տվյալներ են հավաքվել Անատոլիայի ողջ տարածքում: Համաձայն Մաղաքիա պատրիարքի տվյալների, Անատոլիայում եւ Թրակիայում բնակվում էր 1 մլն 760 հազար հայ: 42 թեմերում գործում էին 2167 Հայ առաքելական եկեղեցի եւ 155 վանք: Երկրում բնակվում էին 66 հազար կաթոլիկ եւ 39900 բողոքական հայեր: Սրանք այն ժամանակվա տվյալներն են, ընդ որում պետական գրաքննություն են անցել:

    Արեւելյան Անատոլիայի եկեղեցիները հայկական են: Երկգլխանի արծվի եւ արեւի մոտիվներն արդեն հայկական ծագում ունեն եւ առ այսօր կիրառվում են: Ճիշտ է, որ ղփչաղները քրիստոնեություն են ընդունել: Ճիշտ է նաեւ այն, որ հայերը որոշ շրջաններում, հատկապես Ղրիմում, օգտագործել են ղփչաղերենը: Ոչ թուրք ժողովուրդների մեջ թուրքերենի բոլոր բարբառների նկատմամբ առավելագույն հետաքրքրականությունը հայերն են ցուցաբերել: Չհաշված կրոնը, ավանդույթների եւ սովորույթների առումով թուրքերին առավելագույնս նմանվում են հայերը: Դա հաստատում են նաեւ 19-րդ դարի եվրոպացի ճանապարհորդները, սակայն հայերը պետականորեն քրիստոնեություն են ընդունել դեռեւս 301 թ.-ին: Մինչդեռ թուրքալեզու ղփչաղ-կումաներն Արեւելյան Սեւ ծովի առափնյա շրջաններում բնակություն են հաստատել 1200 թթ.: Այնպես որ վերջին աստիճանի անհիմն են նման պնդումները»:
    http://www.azg.am/?lang=AR&num=2006121901

    Թուրքիայի ֆաշիստական վարչախումբը իր կամակատար «գիտնականների» միջոցով զբաղված է պատմությունը հիմնահատակ գլխիվայր շուռ տալով: Նպատակ է դրված ի վերջո ջնջել ու վերացնել ընդանրապես հայ , հայաստան, հայկական մշակույթ տերմինները պատմության ու աշխարհագրության գրքերից: Սա փաստորեն մշակույթային ու հոգեվոր Ցեղասպանություն է, որը սրբագրում է 1915-ի ֆիզիկական ցեղասպանության արդյունքները:

    Փաստորեն այսօրվա Թուրքիան շարունակում է նույն քաղաքականությունը ինչ որ երիտթուրքերը ուղղակի քանի որ ֆիզիկապես հայ չի մնացել Արեւմտյան Հայաստանում ապա կոտորել չեն կարղ դրա համար էլ զբաղված են հայերի հետքերը ջնջելով:

    Սա ի գիտություն այն բոլոր կարճատես հայ քաղաքական գործիչների որոնք կոչ են անում մոռանալ անցյալը կամ չմեղադրել այսօրվա Թուրքիային նախկինի համար: Նույն քաղաքականությունը այլ կերպերով շարունակվում է, նշանակում է այսօրվա ֆաշիստական վարչախումբը պատասխանատվություն է կրում նախկինի համար:

    Հ.Գ. Խնդրում եմ այստեղ հավաքագրել թուրքական ֆաշիզմին վերաբերվող այլ նյութեր որոնք կհայտնվեն ժամանակի ընթացքում

  2. #2
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Re. Թուրքական ֆաշիզմը

    Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնդարությունը: Մասնավորապես
    2.1.6. Չի թույլատրվում տեղադրել այնպիսի նյութեր, որոնցում ինչ-որ անհատի, կազմակերպության, պետության, իշխանական և այլ մարմինների, ազգության, հասարակության ինչ-որ խավի կամ այլնի նկատմամբ կա ծաղրական վերաբերմունք, վիրավորական արտահայտություններ:
    Գրառումը ջնջված է։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 18.03.2007, 06:50:
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  3. #3
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Քանի անգամ մենք,մոռանալով անցյալը,կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ,հերիք չեղա՞վ մեզ:Ինչքան էլ թուրքերը քսվեն,մեկ ա էությամբ նույն թուրքն են մնալու:Ժողովուրդ թուրքերը սև եղել են, սև էլ կմնան…
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  4. #4
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Re. Թուրքական ֆաշիզմը

    Այ սրան հանգեցրեց թուրքական ֆաշիզմը
    Վերջին խմբագրող՝ Vive L'Armenie: 06.05.2008, 22:25:
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  5. #5
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Թուրքական ֆաշիզմը

    Ահա մեր հողերը, որոնք դաժանաբար մեզանից խլեցին այդ ԱՐՆԱԽՈՒՄՆԵՐ
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  6. #6
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Թուրքական ֆաշիզմը

    Այս վերջերս հայտարարեցին, որ հաջորդ տարի ԱՄՆ-ն պատրաստ է ընդունելու Հայոց Ցեղասպանությունը, եթե ո՛չ բոլոր նահանգները ապա դրանց մեծ մասը: Կարծում եմ այս դեպքում Բուշն ուղղակի ուրիշ ելք չունի, չնայած նրան, որ այս դեպքում նրա հարաբերություններ այնքան էլ լավ չեն լինի թուրքիայի հետ...
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Գրառումը ջնջված է
    Եթէ մի հայ, հայկական ֆորումում, վերոյիշեալ մշակութային Ցեղասպանութեան համար, որ նոյնքան ծանր է եւ հոգեմաշ, երկու խօսքով, հայհոյելով սիրտ չի տի պաղեցնէ, մի ինչ որ կանոնադրութեան համար
    Չի թույլատրվում տեղադրել այնպիսի նյութեր, որոնցում ինչ-որ անհատի, կազմակերպության, պետության, իշխանական և այլ մարմինների, ազգության, հասարակության ինչ-որ խավի կամ այլնի նկատմամբ կա ծաղրական վերաբերմունք, վիրավորական արտահայտություններ
    Ինչ ասեմ Չուկ ջան:

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  9. #9
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Թուրքական ֆաշիզմը

    ԹՈՒՐՔԱԿԱՆ ՖԱՇԻԶՄԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

    Կիրակի օրը երեկոյան թուրքական ծայրահեղ աջերը («Գորշ գայլեր») ցույց են կազմակերպել Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում: Սկզբնապես ցույցը ծրագրված է եղել Բրյուսելի ամերիկյան դեսպանության դեմ՝ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից թիվ 106-րդ բանաձեւն ընդունելու եւ թուրքական բանակի Իրաք ներխուժումն արգելելու Վաշինգտոնի ջանքերի համար: Դեսպանատան դրոշը պոկելուց ու պատառոտելուց հետո ցուցարարներն իրենց կատաղությունը թափել են թուրք երիտասարդ լրագրող Մեհմեդ Քյոքսալի դեմ, որի հայացքները Հայոց ցեղասպանության հարցում տարբեր են Անկարայի տեսակետից: Նրան «հայրենիքի դավաճան» կոչելուց հետո ամբոխը հենց տեղում լինչի է ենթարկել երիտասարդ լրագրողին, որն իր փրկությունը գտել է փախուստի մեջ: Ավելի ուշ, Սեն-Ժոս թաղամասում գտնվող հայապատկան մի սրճարանի առջեւով անցնելիս ատելավառ ամբոխը քանդել է սրճարանը՝ «մահ հայերին» գոռալով:
    թուրքական ֆաշիզմի հետևանքներից է

    Հրանտ Դինքի մահը...

    1915թ...

    Հայ ազգի կրոնափոխությունը, այլապես՝ մահ... (Թուուրքիայմ բնակվող),

    և էլի շատ և շատ ոճրագործություններ, որոնք շարունակվում են մինչև օրս!

    Շարունակելի...
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  10. #10
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Փարլաքը, ուսումնասիրելով 12-14 դդ. կառուցված այս եկեղեցիների արձանագրությունները, զարդաքանդակներն ու նախշերը, դրանք համեմատել է Միջին Ասիայի թուրքալեզու ժողովուրդների կիրառած նախշերի, ինչպես նաեւ թուրքական խաքանաթի եւ ույղուրական արձանագրությունների հետ: Ուսումնասիրության արդյունքում նա հանգել է հետեւյալ եզրակացության. «Ղփչաղները շուրջ 300 տարի որպես քրիստոնյա բնակվել են Արեւելյան Անատոլիայում եւ կառուցել եկեղեցիներ: Թեեւ նրանք մահմեդականություն ընդունելուց հետո այս եկեղեցիների մի մասը վերածել են մզկիթի, այնուամենայնիվ, մյուսները որպես քրիստոնեական հուշարձան պահպանվել են նախնական տեսքով: Վրացական աղբյուրները հաստատում են մեր հետեւությունը»:
    ծիծաղից մեռա, բայց և զայրացա
    Բայց էս ազգը դեռևս չի հասկացել, որ 1915 թիվը չի, որ ինչ ուզի անի: Հիմա հայը էն վիճակում չի: Բացի այն, որ մենք հազարամյակների մշակույթ ունենք, մենք նաև Հայաստանի Հանրապետություն ունենք: Ու կուլ չենք տա նման ցինիկ հայտարարություններ: Հազար ամոթ էս համալսարանին, որ իրականում համալսարան կոչվելու իրավունք չունի: Չնայած թուրքերին պիտի որ ձեռք տա նման համալսարանի գոյությունը
    1000 ներողություն այս կոպիտ գրառման համար, բայց ինչքան էլ կանոնադրությունը հարգեմ, ուղղակի չեմ կարող հանգիստ վերաբերվել այս ամենին, երևի թուրքի ուզածն էլ սա է, որ մեզ նյարդայնացնի

    Մոդերատորական: Այնուամենայնիվ եկեք մնանք կանոնադրության սահմաններում: Գրառումը դույզն-ինչ խմբագրված է
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 08.01.2008, 17:09:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    թուրքական ֆաշիզմի հետևանքներից է

    Հրանտ Դինքի մահը...

    1915թ...

    Հայ ազգի կրոնափոխությունը, այլապես՝ մահ... (Թուուրքիայմ բնակվող),

    և էլի շատ և շատ ոճրագործություններ, որոնք շարունակվում են մինչև օրս!

    Շարունակելի...
    Գորշ գայլերը բացարձակ դէմ են սահմանի բացման:

  12. #12
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Առավոտյան ժամի, Անկարայի կենտրոնում, մի փաստաբան փորձել է զգուշացնել երթուղային տաքսու վարորդին, որ վերջինս դադարեցնի ավտոմեքենան վտանգավոր ձևով վարել: Երթուղային տաքսու վարորդը կանգնեցրել է իր մեքենան և դուրս եկել: Ձեռքին դանակ` նա տաք լեզվակռվի է բռնվել փաստաբանի հետ. ինչպե՛ս է փաստաբանը համարձակվում բարեկիրթ վարվեցողության խուրհուրդներ տալ իրեն: Նա նկատել է, որ փաստաբանը ծխախոտ է ծխում: Առավոտյան ժամը 10:30-ն էր: Մի քանի օր է, ինչ սկսվել էր Ռամադանի սուրբ ամիսը՝ պասի ամիսը: «Սա Հայաստանը չէ, դո՛ւ, գյավուր»,- բղավել է երթուղային տաքսու վարորդը և սկսել դանակի կոթով ծեծել փաստաբանին (փառք Աստծո` կարողացել է գոնե այդ աստիճան զսպել զայրույթը)… Սա, իհարկե, առանձին և միանշանակ` մասնավոր դեպք էր, որը չպետք է ընդհանրացնել և վերագրել Թուրքիայի ողջ հավատացյալ մահմեդական բնակչությանը:

    Փաստաբան Էրդալ Գյուզելը ցնցված էր… Նա ընդամենը ցանկացել էր երթուղային տաքսու վարորդին զգուշացնել, որ վերջինս դադարեցնի փոխել երթուղագծերը նման վտանգավոր ձևով` խախտելով երթևեկության բոլոր կանոնները, ասես նա ճանապարհների արքան է… Բայց, փաստաբանի մեքենայի առաջ իր մեքենան կտրուկ արգելակելուց հետո (այնքան կտրուկ, որ փաստաբանը հազիվ էր կարողացել խույս տալ երթուղային տաքսու հետևամասին հարվածելուց), երթուղային տաքսու վարորդը դուրս է եկել իր ավտոմեքենայից և տեսելով, որ «մյուս վարորդը», որ իր «տիրապետությունն էր հաստատել ճանապարհներին», ծխախոտ էր ծխում Ռամադանի օրը, «խախտելով» արևածագից` արևամուտ պաս պահելու մահմեդականների սովորույթը, բղավել էր. «Սա Հայաստանը չէ, գյավու՛ր» և ծեծել նրան:

    Փաստաբանը չհասկացավ` ինչ տեղի ունեցավ: Նա կարծում էր, թե ապրում է աշխարհիկ ժողովրդավարական հասարակարգում, որտեղ չկան կրոնական օրենքներին չենթարկվող մարդկանց փողոցներում փայտերով ծեծող «կրոնական ոստիկաններ», և որտեղ մարդիկ իրենք են որոշում, թե ինչ անել կամ չանել` քաղաքացիական իրավունքի շրջանակներում: Որպես փաստաբան, նա իհարկե հավատում էր, թե ապրում է մի երկրում, որտեղ «գյավուր» (ոչ մահմեդականներին ուղղված ստորացուցիչ և վիրավորական արտահատություն) բառի գործածումն արգելված էր և լուրջ խախտում էր համարվում դեռևս 1856թ.-ին ընդունված Բարեփոխումների մասին հրամանագրով:

    Առանձին դեպքերի հեղեղ
    Այն, ինչի միջով անցավ փաստաբան Գյուզելն, իհարկե, առանձին և մասնավոր դեպք էր… Քաղաքային ոստիկանությունը երկու շաբաթ առաջ Անկարայի Քեչիորեն թաղամասում ծեծել էր մի խանութպանի այն հիմնավորմամբ, որ վերջինս իր մթերային խանութը (որտեղ նաև ոգելից խմիչքներ էր վաճառում) չէր փակել 23:00-ին` ինչպես հրահանգված էր: Այդ մթերային խանութը թաղամասի այն քիչ խանութներից էր, որտեղ ոգելից խմիչքներ էին վաճառվում: Խանութպանը, որի մոտ, ստացած վնասվածքի պատճառով առաջացել էր բանավոր խոսքի խեղում, իհարկե պետք է հաշվի առներ, որ վարչապետի տունն այնտեղից մի քանի հարյուր մետրի վրա էր գտնվում, և որ քաղաքային ոստիկանությունն անելու էր ամեն հնարավորը` վարչապետին գոհացնելու համար… Այն, ինչ պատահեց մթերավաճառի հետ, իհարկե «շրջապատի ճնշումը» չէր, այլ` «մասնավոր պատահար, ինչը չպետք է ընդհանրացնել»…

    Ստամբուլում մի խումբ 20-ամյա տղաներ մի ամառային երեկո գարեջուր էին խմում և կատակներ փոխանակում` քայլելով քաղաքի հին կամուրջներից մեկով: Քաղաքային ոստիկանությունը միջամտում է` «փրկելու թաղամասի պատիվն ու հպարտությունը»:

    Երիտասարդ տղաները տեղի չեն տալիս… Նրանք հրաժարվում են դադարեցնել զվարճանքը, քանզի համոզված էին, որ ոչ մի հանցանք չեն գործել: Մոտակա խանութների սեփականատերերն ու դեպքի վայրում հայտնված մի քանի քաղաքացիներ փորձում են մեղմել տղաների և քաղաքային ոստիկանների միջև լարվածությունը: Նրանց բոլորին ծեծում են, խանութներն էլ` ավերվում են… Իհարկե, սա նույնպես մասնավոր դեպք է, որ չպետք է ընդհանրացվի:
    http://artmamul.ararat-center.org/?p=79
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  13. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Հետո՞
    ի՞նչ ասել կուզի հեղինակը
    Սա նման է նրան, որ հիտլերյան գերմանիայում տպվող մամուլը սկսեր պախարակել իտալացիներին, որ իրենց մոտ ֆաշիզմի դեպքեր են նկատել:
    Ստեղ են ասել, "Աչքի գերանը չեն տենում, ուրիշի աչքի փշից են խոսում"

    Ընդամենը սրանից մի վեց ամիս առաջ քաղաքի կենտրոնում գնդակահարեցին ժողովրդին… իսկ այստեղ մթերային խանութ… ռաֆի շոֆեռ… ռամադան…

  14. #14
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Ընդամենը սրանից մի վեց ամիս առաջ քաղաքի կենտրոնում գնդակահարեցին ժողովրդին… իսկ այստեղ մթերային խանութ… ռաֆի շոֆեռ… ռամադան…
    Գնդակահարեցին որպեսզի Հայաստանում էլ նման ֆաշիստական ռեժիմով երկիր սարքեն: Ի դեպ Թուրքիայում ժամանակ առ ժամանակ ռադիկալ կուսակցությունների միտինգների վրա սնայպերներով խփում են որ ժողովուրդի աչքը վախենա:
    Այնպես որ թրքական «դեմոկրատիայի» ավանդույթները ներդրվում են Հայաստան որպեսզի Հայաստանը դառնա նույնանման երկիր
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  15. #15
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Օրինակ Իրանում պոռնիկներին քարկոծում են, գոմիկներին էլ կախում։ Եվ փորձեք մերկ կամ ոտաբոբիկ դուրս գալ ասենք Դուբայի փողոցներ… Ամեն երկիր իր օրենքներն ունի, որոնք պետք է հարգել, և դրանք չհարգելով չես կարող այդ երկրի բնակչին մեղադրել այլ խախտման մեջ։ Ինչ վերաբերում է մի երկրի ավանդույթները այլ երկիր ներմուծելուն, ապա դա սահմանները բաց լինել չլինելու կարծում եմ այդքան կապ չունի, ամեն ազգ ինքն է որոշում ինչը ներմուծել, ինչը ոչ, անկախ սահմանների վիճակից։ Թուրքիայի սահմանները փակ լինելով հանդերձ Հայաստանում հաճախ կարելի է լսել թուրքական բայաթիներ ու մուղամներ, ու դրանց քանակը սահմանների բացումով ոչ կավելանա, ոչ էլ կպակասի։ Մենք դեռ եվրոմիության անդամ չենք, բայց գոմիկների թիվը Հայաստանում գնալով ավելանում է, մարդ զարմանում է թե էս շրջափակման պայմաններում ո՞նց են դրանք «ներմուծվում»…
    Si vis pacem, para bellum

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1221
    Վերջինը: 02.03.2018, 12:58
  2. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  3. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •