User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Թուրքական ֆաշիզմը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Թուրքական ֆաշիզմը

    ԹՈՒՐՔԱԿԱՆ ՖԱՇԻԶՄԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

    Կիրակի օրը երեկոյան թուրքական ծայրահեղ աջերը («Գորշ գայլեր») ցույց են կազմակերպել Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում: Սկզբնապես ցույցը ծրագրված է եղել Բրյուսելի ամերիկյան դեսպանության դեմ՝ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից թիվ 106-րդ բանաձեւն ընդունելու եւ թուրքական բանակի Իրաք ներխուժումն արգելելու Վաշինգտոնի ջանքերի համար: Դեսպանատան դրոշը պոկելուց ու պատառոտելուց հետո ցուցարարներն իրենց կատաղությունը թափել են թուրք երիտասարդ լրագրող Մեհմեդ Քյոքսալի դեմ, որի հայացքները Հայոց ցեղասպանության հարցում տարբեր են Անկարայի տեսակետից: Նրան «հայրենիքի դավաճան» կոչելուց հետո ամբոխը հենց տեղում լինչի է ենթարկել երիտասարդ լրագրողին, որն իր փրկությունը գտել է փախուստի մեջ: Ավելի ուշ, Սեն-Ժոս թաղամասում գտնվող հայապատկան մի սրճարանի առջեւով անցնելիս ատելավառ ամբոխը քանդել է սրճարանը՝ «մահ հայերին» գոռալով:
    թուրքական ֆաշիզմի հետևանքներից է

    Հրանտ Դինքի մահը...

    1915թ...

    Հայ ազգի կրոնափոխությունը, այլապես՝ մահ... (Թուուրքիայմ բնակվող),

    և էլի շատ և շատ ոճրագործություններ, որոնք շարունակվում են մինչև օրս!

    Շարունակելի...
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  2. #2
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Փարլաքը, ուսումնասիրելով 12-14 դդ. կառուցված այս եկեղեցիների արձանագրությունները, զարդաքանդակներն ու նախշերը, դրանք համեմատել է Միջին Ասիայի թուրքալեզու ժողովուրդների կիրառած նախշերի, ինչպես նաեւ թուրքական խաքանաթի եւ ույղուրական արձանագրությունների հետ: Ուսումնասիրության արդյունքում նա հանգել է հետեւյալ եզրակացության. «Ղփչաղները շուրջ 300 տարի որպես քրիստոնյա բնակվել են Արեւելյան Անատոլիայում եւ կառուցել եկեղեցիներ: Թեեւ նրանք մահմեդականություն ընդունելուց հետո այս եկեղեցիների մի մասը վերածել են մզկիթի, այնուամենայնիվ, մյուսները որպես քրիստոնեական հուշարձան պահպանվել են նախնական տեսքով: Վրացական աղբյուրները հաստատում են մեր հետեւությունը»:
    ծիծաղից մեռա, բայց և զայրացա
    Բայց էս ազգը դեռևս չի հասկացել, որ 1915 թիվը չի, որ ինչ ուզի անի: Հիմա հայը էն վիճակում չի: Բացի այն, որ մենք հազարամյակների մշակույթ ունենք, մենք նաև Հայաստանի Հանրապետություն ունենք: Ու կուլ չենք տա նման ցինիկ հայտարարություններ: Հազար ամոթ էս համալսարանին, որ իրականում համալսարան կոչվելու իրավունք չունի: Չնայած թուրքերին պիտի որ ձեռք տա նման համալսարանի գոյությունը
    1000 ներողություն այս կոպիտ գրառման համար, բայց ինչքան էլ կանոնադրությունը հարգեմ, ուղղակի չեմ կարող հանգիստ վերաբերվել այս ամենին, երևի թուրքի ուզածն էլ սա է, որ մեզ նյարդայնացնի

    Մոդերատորական: Այնուամենայնիվ եկեք մնանք կանոնադրության սահմաններում: Գրառումը դույզն-ինչ խմբագրված է
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 08.01.2008, 17:09:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    թուրքական ֆաշիզմի հետևանքներից է

    Հրանտ Դինքի մահը...

    1915թ...

    Հայ ազգի կրոնափոխությունը, այլապես՝ մահ... (Թուուրքիայմ բնակվող),

    և էլի շատ և շատ ոճրագործություններ, որոնք շարունակվում են մինչև օրս!

    Շարունակելի...
    Գորշ գայլերը բացարձակ դէմ են սահմանի բացման:

  4. #4
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Առավոտյան ժամի, Անկարայի կենտրոնում, մի փաստաբան փորձել է զգուշացնել երթուղային տաքսու վարորդին, որ վերջինս դադարեցնի ավտոմեքենան վտանգավոր ձևով վարել: Երթուղային տաքսու վարորդը կանգնեցրել է իր մեքենան և դուրս եկել: Ձեռքին դանակ` նա տաք լեզվակռվի է բռնվել փաստաբանի հետ. ինչպե՛ս է փաստաբանը համարձակվում բարեկիրթ վարվեցողության խուրհուրդներ տալ իրեն: Նա նկատել է, որ փաստաբանը ծխախոտ է ծխում: Առավոտյան ժամը 10:30-ն էր: Մի քանի օր է, ինչ սկսվել էր Ռամադանի սուրբ ամիսը՝ պասի ամիսը: «Սա Հայաստանը չէ, դո՛ւ, գյավուր»,- բղավել է երթուղային տաքսու վարորդը և սկսել դանակի կոթով ծեծել փաստաբանին (փառք Աստծո` կարողացել է գոնե այդ աստիճան զսպել զայրույթը)… Սա, իհարկե, առանձին և միանշանակ` մասնավոր դեպք էր, որը չպետք է ընդհանրացնել և վերագրել Թուրքիայի ողջ հավատացյալ մահմեդական բնակչությանը:

    Փաստաբան Էրդալ Գյուզելը ցնցված էր… Նա ընդամենը ցանկացել էր երթուղային տաքսու վարորդին զգուշացնել, որ վերջինս դադարեցնի փոխել երթուղագծերը նման վտանգավոր ձևով` խախտելով երթևեկության բոլոր կանոնները, ասես նա ճանապարհների արքան է… Բայց, փաստաբանի մեքենայի առաջ իր մեքենան կտրուկ արգելակելուց հետո (այնքան կտրուկ, որ փաստաբանը հազիվ էր կարողացել խույս տալ երթուղային տաքսու հետևամասին հարվածելուց), երթուղային տաքսու վարորդը դուրս է եկել իր ավտոմեքենայից և տեսելով, որ «մյուս վարորդը», որ իր «տիրապետությունն էր հաստատել ճանապարհներին», ծխախոտ էր ծխում Ռամադանի օրը, «խախտելով» արևածագից` արևամուտ պաս պահելու մահմեդականների սովորույթը, բղավել էր. «Սա Հայաստանը չէ, գյավու՛ր» և ծեծել նրան:

    Փաստաբանը չհասկացավ` ինչ տեղի ունեցավ: Նա կարծում էր, թե ապրում է աշխարհիկ ժողովրդավարական հասարակարգում, որտեղ չկան կրոնական օրենքներին չենթարկվող մարդկանց փողոցներում փայտերով ծեծող «կրոնական ոստիկաններ», և որտեղ մարդիկ իրենք են որոշում, թե ինչ անել կամ չանել` քաղաքացիական իրավունքի շրջանակներում: Որպես փաստաբան, նա իհարկե հավատում էր, թե ապրում է մի երկրում, որտեղ «գյավուր» (ոչ մահմեդականներին ուղղված ստորացուցիչ և վիրավորական արտահատություն) բառի գործածումն արգելված էր և լուրջ խախտում էր համարվում դեռևս 1856թ.-ին ընդունված Բարեփոխումների մասին հրամանագրով:

    Առանձին դեպքերի հեղեղ
    Այն, ինչի միջով անցավ փաստաբան Գյուզելն, իհարկե, առանձին և մասնավոր դեպք էր… Քաղաքային ոստիկանությունը երկու շաբաթ առաջ Անկարայի Քեչիորեն թաղամասում ծեծել էր մի խանութպանի այն հիմնավորմամբ, որ վերջինս իր մթերային խանութը (որտեղ նաև ոգելից խմիչքներ էր վաճառում) չէր փակել 23:00-ին` ինչպես հրահանգված էր: Այդ մթերային խանութը թաղամասի այն քիչ խանութներից էր, որտեղ ոգելից խմիչքներ էին վաճառվում: Խանութպանը, որի մոտ, ստացած վնասվածքի պատճառով առաջացել էր բանավոր խոսքի խեղում, իհարկե պետք է հաշվի առներ, որ վարչապետի տունն այնտեղից մի քանի հարյուր մետրի վրա էր գտնվում, և որ քաղաքային ոստիկանությունն անելու էր ամեն հնարավորը` վարչապետին գոհացնելու համար… Այն, ինչ պատահեց մթերավաճառի հետ, իհարկե «շրջապատի ճնշումը» չէր, այլ` «մասնավոր պատահար, ինչը չպետք է ընդհանրացնել»…

    Ստամբուլում մի խումբ 20-ամյա տղաներ մի ամառային երեկո գարեջուր էին խմում և կատակներ փոխանակում` քայլելով քաղաքի հին կամուրջներից մեկով: Քաղաքային ոստիկանությունը միջամտում է` «փրկելու թաղամասի պատիվն ու հպարտությունը»:

    Երիտասարդ տղաները տեղի չեն տալիս… Նրանք հրաժարվում են դադարեցնել զվարճանքը, քանզի համոզված էին, որ ոչ մի հանցանք չեն գործել: Մոտակա խանութների սեփականատերերն ու դեպքի վայրում հայտնված մի քանի քաղաքացիներ փորձում են մեղմել տղաների և քաղաքային ոստիկանների միջև լարվածությունը: Նրանց բոլորին ծեծում են, խանութներն էլ` ավերվում են… Իհարկե, սա նույնպես մասնավոր դեպք է, որ չպետք է ընդհանրացվի:
    http://artmamul.ararat-center.org/?p=79
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Հետո՞
    ի՞նչ ասել կուզի հեղինակը
    Սա նման է նրան, որ հիտլերյան գերմանիայում տպվող մամուլը սկսեր պախարակել իտալացիներին, որ իրենց մոտ ֆաշիզմի դեպքեր են նկատել:
    Ստեղ են ասել, "Աչքի գերանը չեն տենում, ուրիշի աչքի փշից են խոսում"

    Ընդամենը սրանից մի վեց ամիս առաջ քաղաքի կենտրոնում գնդակահարեցին ժողովրդին… իսկ այստեղ մթերային խանութ… ռաֆի շոֆեռ… ռամադան…

  6. #6
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Ընդամենը սրանից մի վեց ամիս առաջ քաղաքի կենտրոնում գնդակահարեցին ժողովրդին… իսկ այստեղ մթերային խանութ… ռաֆի շոֆեռ… ռամադան…
    Գնդակահարեցին որպեսզի Հայաստանում էլ նման ֆաշիստական ռեժիմով երկիր սարքեն: Ի դեպ Թուրքիայում ժամանակ առ ժամանակ ռադիկալ կուսակցությունների միտինգների վրա սնայպերներով խփում են որ ժողովուրդի աչքը վախենա:
    Այնպես որ թրքական «դեմոկրատիայի» ավանդույթները ներդրվում են Հայաստան որպեսզի Հայաստանը դառնա նույնանման երկիր
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  7. #7
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Օրինակ Իրանում պոռնիկներին քարկոծում են, գոմիկներին էլ կախում։ Եվ փորձեք մերկ կամ ոտաբոբիկ դուրս գալ ասենք Դուբայի փողոցներ… Ամեն երկիր իր օրենքներն ունի, որոնք պետք է հարգել, և դրանք չհարգելով չես կարող այդ երկրի բնակչին մեղադրել այլ խախտման մեջ։ Ինչ վերաբերում է մի երկրի ավանդույթները այլ երկիր ներմուծելուն, ապա դա սահմանները բաց լինել չլինելու կարծում եմ այդքան կապ չունի, ամեն ազգ ինքն է որոշում ինչը ներմուծել, ինչը ոչ, անկախ սահմանների վիճակից։ Թուրքիայի սահմանները փակ լինելով հանդերձ Հայաստանում հաճախ կարելի է լսել թուրքական բայաթիներ ու մուղամներ, ու դրանց քանակը սահմանների բացումով ոչ կավելանա, ոչ էլ կպակասի։ Մենք դեռ եվրոմիության անդամ չենք, բայց գոմիկների թիվը Հայաստանում գնալով ավելանում է, մարդ զարմանում է թե էս շրջափակման պայմաններում ո՞նց են դրանք «ներմուծվում»…
    Si vis pacem, para bellum

  8. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք դեռ եվրոմիության անդամ չենք, բայց գոմիկների թիվը Հայաստանում գնալով ավելանում է, մարդ զարմանում է թե էս շրջափակման պայմաններում ո՞նց են դրանք «ներմուծվում»…


    Փոթիով: Հետո բարձում են վագոնները, ու Արարատի մաքսատանն էլ մաքսազերծում են: Չնայած ասում են նոր կառավարության հրահագն կա, սրանց մաքսատուրքից ազատել, ներքին կարգով:

    Ես մի բանի վրա եմ զարմանում: Ինչպե՞ս են Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելուն դեմ խոսացողները պատկերացնում հայկական մշակությաին ժառանգության պահպանման պրոցեսը: Սենց հոդվածներո՞վ: Քանի՞ կոպեկի արժեք ունի այս հոդվածը: Թուրքերը կարդալու են ու հանկարծ լուսավորվելու ու բարիանալու՞ են:

    Որևէ երկրի հետ հարաբերությունների նորմալացումը ենթադրում է նաև համագործակվությոնւ մշակութային ոլորտում: Մի հիսուն տարի էլ նման հարաբերություններ Թուրքյի հետ, ու Հայկակն մշակութային ժառանգությունից կմնան միայան ոչին չասող նման հոդվածները:

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Որևէ երկրի հետ հարաբերությունների նորմալացումը ենթադրում է նաև համագործակվությոնւ մշակութային ոլորտում: Մի հիսուն տարի էլ նման հարաբերություններ Թուրքյի հետ, ու Հայկակն մշակութային ժառանգությունից կմնան միայան ոչին չասող նման հոդվածները:
    Որոշ չափով ճիշտ ես: Օրինակ վրացիք, պատմական Տայքի վրաց (Հայ քաղկեդոնիկ) վանքերը թուրքերի հետ միատեղ նորոգում են: Բայց էդ վանքերը կծառայեն թուրքիայի զբօսաշրջութեան զարգացմանը: Հիշո՞ւմ էք, անցեալ տարի 5 վրացի քահանա ծեծել էին Արդվինի կողմերը..: Աղթամարն էլ նորոգեցին, բայց եկեղեցի չդարձրին, այլ՝ որպէս թուրքիայի պատմական ժառանգութեան մշակութային արժէք, ու միայն թուրքական:
    Եթէ սխալ եմ. ճշտի'ր ինձ:

    Մալաթիայում, տեղական մակարդակով յայտնի մի երգիչ, ուզում էր իր պապի ազգութեան դառնալ, հայանալ, ու դրա համար դատարան դիմել էր: Մերժուեց: Համացանցում իր մասին տեղեկանք կարող էք գտնել: Այսինքն՝ թուրքիայո քաղաքացի հայերի ազգային իրաւունքը հարցականի տակ է, էլ ուր մնաց Հայաստանից (ՀՀ) մարդիկ գնան, ու հնավայրեր հայացնեն, տիրոջ դարձնեն:
    Թուրքիացի սասունցիներ էլ նմանօրինակ հայտ ներկայացրին Բիթլիսի դատարան, Սասունոմ գտնւող մի քանի գիւղերի հայկական կալուածների կապակցութեամբ (գերեզմանատուն, եկեղեցի): Կարծեմ այդպէս էլ մնաց:
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 26.09.2008, 22:36: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1221
    Վերջինը: 02.03.2018, 12:58
  2. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  3. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •