ԹՈՒՐՔԱԿԱՆ ՖԱՇԻԶՄԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Կիրակի օրը երեկոյան թուրքական ծայրահեղ աջերը («Գորշ գայլեր») ցույց են կազմակերպել Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում: Սկզբնապես ցույցը ծրագրված է եղել Բրյուսելի ամերիկյան դեսպանության դեմ՝ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից թիվ 106-րդ բանաձեւն ընդունելու եւ թուրքական բանակի Իրաք ներխուժումն արգելելու Վաշինգտոնի ջանքերի համար: Դեսպանատան դրոշը պոկելուց ու պատառոտելուց հետո ցուցարարներն իրենց կատաղությունը թափել են թուրք երիտասարդ լրագրող Մեհմեդ Քյոքսալի դեմ, որի հայացքները Հայոց ցեղասպանության հարցում տարբեր են Անկարայի տեսակետից: Նրան «հայրենիքի դավաճան» կոչելուց հետո ամբոխը հենց տեղում լինչի է ենթարկել երիտասարդ լրագրողին, որն իր փրկությունը գտել է փախուստի մեջ: Ավելի ուշ, Սեն-Ժոս թաղամասում գտնվող հայապատկան մի սրճարանի առջեւով անցնելիս ատելավառ ամբոխը քանդել է սրճարանը՝ «մահ հայերին» գոռալով:
Էջանիշներ