Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
Ու նկատելով ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այդ վատի վրա, դրանից «հեշտ» պրծնելու միջոցներ որոնելով, առանց նկատելու, որ այդ վատը գնալով ավելի շատ տեղ է զբաղեցնում իր կյանքում ու հիմնականում (եթե բարձր ինտելեկտով ու կամքով օժտված չէ) հանգում փակ ցիկլի, որից դուրս գալը բավականին դժվար է:
Նոր մի հատ լավ թեմա տեսա Հոգեբանություն բաժնում, կոչվում է՝ «Ովքե՞ր են ավելի երջանիկ։ Օպտիմիստնե՞րը, թե՞ պեսիմիստները...»։ Բայց այս քո ասածի հետ ինչ որ տեղ համաձայն եմ, ինչ որ տեղ էլ ոչ։ Բացատրեմ։

Եթե նայենք անհատական մակարդակով, ապա ճիշտ ես. անհատների մեջ, այդ թվում նաև սեփական «ես»-ի մեջ, կարելի է գտնել և՛ լավ բաներ և՛ վատ։ Ու երբ մարդ ինքն իրեն դժբախտացնում է՝ դիմացինի ու իր մեջ միայն վատը, կամ ավելի շատ վատը տեսնելով, ապա համաձայն եմ, դա ճիշտ չէ։

Բայց հարցը այլ է դառնում, եթե խնդիրը դիտենք գլոբալ տեսակետից։ Համաշխարհային դրությունը ինչպի՞ն է։ Արդյո՞ք մարդը ավելի խղճով, սիրող ու մարդկային է դարձել։ Եթե այո, ապա ինչից է դա երևում։ Եթե հիշենք պատմությանը, ապա կտեսնենք, որ 20-րդ դարը անհամեմատելի է անցած հազարամյակներում տեղի ունեցած վայրագությունների հարցում։

Ու իմ դիտարկումներից ելնելով կարող եմ ասել, որ իմ կարծիքով մարդ արարածը որպես հավաքական միավոր վերցրած աչքի է ընկնում ծայրահեղ անհանդուրժողականությամբ ու քսենոֆոբիայով։ Մարդը այսօր եթե պատրաստ չի ընդունել, չեմ ասում այլ ռասայի ու ազգի պատկանող մարդուն, այլ հենց իր ազգին պատկանողին որը այլ աշխարհայաց ունի, ապա ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ տիեզերական մասշտաբներում։

Եթե Երկիր մոլորակի վրա ստեղծեցին Առաջին ու Երկրորդ աշխհարամարտերը, ապա այդ դեպքում, կստեղծեն արդեն Տիեզերամարտեր, կամ Աստղային պատերազմներ՝ Զվյոզդնիյե Վոյնի...