Երկու հարց.
1) Տիեզերքի բացահայտումը և տիեզերական բացահայտումները ինչպե՞ս կազդեն կրոնի վրա
2) Կրոնը ինչպիսի՞ ազդեցություն կունենա տիեզերքում
Իմ կարծիքը.
1) Կատեգորիկ ձևով կփոխվի մարդկության վերաբերմունքը կրոնի նկատմամբ, քանի որ շատ լեգենդներ և անհիմն հավատալիքներ կհերքվեն տիեզերքի դեռևս չբացահայտված գաղտնիքների բացահայտումով։ Վառ օրինակ կաթոլիկական ինկվիզիցիան, որի զոհերի ասածները, որ դեմ էին եկեղեցու այն ժամանակվա հավատալիքներին, այսօր արդեն բացահայտված ճշմարտություններ են, իսկ եկեղեցու այդ հավատալիքներն էլ վերացել են։
2) Կրոնական ֆանատիզմը, որը ցավոք բնորոշ է մարդ արարածին, չի կարող ավերող ազդեցություն չունենալ անգամ տիեզերքում։
Ինչպե՞ս կարող ենք այլ քաղաքակրթություն ներկայացնող բանական էակին տրամաբանորեն բացատրել թե ինչու են մարդիկ տարբեր կրոնների պատկանալու պատճառով պատրաստ ամենածայրահեղ դաժանություններին, և շատ հաճախ դա լինում է միայն այն պատճառվ, որ նրանց միջև գոյությունի ունի կրոնական հարցերին վերաբերվող չնչին տարբերություններ։
Ու եթե փորձենք այլ քաղաքակրթություն ներկայացնողի աչքերով դատել և գնահատել մարդուն, ո՞ր հատկությունը կամ բնորոշ գիծն է, որով մարդկային ցեղը մինչև այսօր աչքի է ընկել. սե՞ր, հանդուրժողականությո՞ւն, իմաստությո՞ւն, բռնությո՞ւն, էգոի՞զմ։ Համաձայն եմ, որ բոլորով էլ մարդը աչքի է ընկնում, բայց որն է ամենամեծ ազդեցությությունը թողել մարդկային պատմության վրա։
Էջանիշներ