Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ինձ մոտ էն տպավորությունն է որ տիեզերքում գործում է հավասարակշռության օրենքը:
տաք-սառը,պլյուս -մինուս,աջ-ձախ, վերեվ-ներքեվ,գիշեր-ցերեկ, սեվ-սպիտակ, լավ- վատ:
Արդյոք հնարավոր է մեկ բեվեռի գոյությունը առանց հակառակ բեվեռի????

Հարցը նրանում է թե արդյոք մարդկության կողմից, լավի ու վատի հավասարակշռությունը որքանով է խախտված, եթե խախտված է ապա միանշանակ լավի հաշվին:
Մի գուցե։ Բայց եթե ռեալ նայենք. պատկերացրու, որ ես մարդ չեմ՝ այլ քաղաքակրթության ներկայացուցիչ եմ ու խնդրում եմ որ դու պատասխանես հետևյալ հարցերին.
1) ինչո՞ւ եք իրար սպանում
2) ինչո՞ւ կրոնական հարցերում աննշան տարբերությունների պատճառներով, պատրաստ եք արյունահեղությունների ու ցեղասպանությունների։
3) Ամեն մոտավաորապես 5 վայրկյանը մեկ մահանում է մեկ երեխա, ձեր մոլորակի ուղիղ կեսը թերի է սնվում, իսկ 1/6-ը սովի է մատնված, բայց պատերազմների վրա ամբողջ աշխարհում ծախսվում է $604,333,024,135։ Ինչո՞ւ եք պատրաստ իրար ոչնչացնելու համար էսքան ջանքեր թափել։
4) Եթե հանդիպեք այլ քաղաքակրթության ի՞նչ կանեք նրանց, եթե հնարավորություն ունենաք