Հասկանում եմ, որ թեման կարող է թվալ հեքիաթային և անիմաստ, բայց իրականում հարցերին պատասխանելը մեզ հնարավորություն կտա հասկանալ այսօրվա մեր հասարակության բնավորությունը՝ որպես ամբողջություն։ Ինձ շատ է օգնում
Շատ հաճախ մտքումս տիեզերքի ողջ բնակչությանը հաշվում եմ որպես մեկ միավոր, ու փորձում եմ պատկերացնել, որ ենթադրենք ողջ աշխարհի բնակչության մտածելակերպը և բնավորությունները մտցնենք մի մարդու մեջ, ի՞նչ բնավորության տեր նա կլինի։ Որ ավելի պարզ լինի ասեմ այսպես. հիմնվելով մարդկության անցյալի և ներկայի վրա, ինչպիսի՞ բնավորություն ունի մարդ արարածը ընդհանուր առմամբ։ Ո՞ր հատկություններն են գերակշռել, որոնք են գերակշռում այսօր։
Շատերին թվում է, որ բնավորությունը դա միայն մարդու անձնական խնդիրն է։ Բայց չէ որ յուրաքանչյուր մարդ իր բնավորությամբ ազդում է հասարակության վրա, որում նա ապրում է։
Եկեք պատկերացնենք, որ որոշ ժամանակ անց միջտիեզերական ճանապարհորդությունները իրականություն են դարձել և մարդիկ բնակություն են հաստատում այլ մոլորակների վրա։ Ի՞նչ կլինի դրա հետևանքը։
Մարդը իր այսքան ժամանակ կուտակած բագաժով՝ որի մեջ կան շատ լավ բաներ, բայց ինչպես երևում է այսօրվա իրականությունից ավելի գերակշռում է բռնությունը, էգոիզմը, դաժանությունը, ի՞նչ ազդեցություն կունենա տիեզերքի վրա։
Էջանիշներ