User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 29 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Բնավորությունները և տիեզերքը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #20
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բնավորությունները և տիեզերքը

    Եթե ամեն մեկս մեզ հարցնենք թե ինչույա այսպես դառել աշխարհը, հնարավոր է շատ խելացի և գեղեցիկ պատասխաններ կգտնենք, համ մեզ արդարացնելու, համ էլ մեզ մեղադրելու:
    Սակայն իրականում այնքան էլ բարդ չի այս երևույթի բացահայտումը:
    Սկսեմ նրանից որ մեր կյանքը մեր անձնական հայելինա, ինչպես դու կաս իրականում, այնպես էլ նա անրադարձում է քեզ, քո պատկերը տեսանելի աշխարհում:
    Նա անհաշվելի բոլոր հավանական անրադարձերը ունի մեզ համար, սակայն ի տարբերություն մեր կենցաղային հայելուն, կյանքը մի քիչ ուշա անրադարձում քո պատկերը, ինչպես ասենք պալարոյիդ ֆոտոապարատի նկարը, այդ նկարը դանդաղա արտապատկերվում համապատասխան թղթին:
    Կամ պատկերացրեք, կանգնենք հայելու առաջ և մի պահ չտեսնեք մեր պատկերը, ինչպիսի դեմքի արտահայտություն կնդունենք չէ՞:
    Հետո երբ պատկերը սկսի գալ, առաջինը կտեսնենք մի քանի րոպե առաջ մեր զարմացած դեմքի արտահայտությունը, նոր դրանից հետո կգա ուրախ ժպիտը:
    Այստեղ ուզում եմ նշեմ որ կյանքը ոչ թե անրադարձումա մեր լեզվով ասած խոսքերը, այլ մեր իրական մտքերնա նա մեզ անրադարձում:
    Մի խելացի մարդ ասել էր « լեզուն մեզ տրվածա, որպեսզի թաքցնենք մեր մտքերը»
    Շատ քիչ մարդիկ կան որ իրենց մտքերը համապատասխանումա իրենց խոսացածին, ու քանի դեռ մարդկությունը կասկածումա ու չի ընդունում որ միտքը անտեսանելի, սակայն շատ հզոր ուժա, նրանք իրենց մտքերում շատ ազատ են լինում ու գիտակցաբար չեն հետևում դրանց:
    Դրա համար էլ կյանքը օրինաչափորեն անրադարձումա մեր իրական պատկերը, տեսանելի աշխարհում, այսինքը մարդկության իրական թաքցրած մտքերը, « ատելություն, նախանձ, կեղծարարություն, չարություն և այլն»:
    Հիմա շատ ավելի գիտնականեր են ապացուցել մտքի հզոր ուժ լինելը, ու երբ հասարակության մեծամասնությանը հասու կլինի այդ գաղափարը՝ ու երբ անձնական կյանքում փորձելով կհամոզվեն որ դա այդպեսա, այդ ժամանակ էլ կլինի լայնամաշտաբ փոփոխութուն ամբողջ մոլորակում, և ամբողջ մեր հայելու պատկերը կփոփոխվի:
    եթե մի նախադասությամբ ձևակերպենք այս գրածս, կլինի այսպես՝ « հրաժարվենք ստանալու մտադրությունից, այն փախարինենք տալու մտադրությամբ, մենք կստանանք հենց այն ամենը ինչից հրաժարվում էինք»
    Սա տիեզերքի օրենքներից մեկնա, որը գրված չի ոչ մի օրենսգրքում, այնպես որ թանկագին մարդիկ, հետևեք ձեր մտքերին, նրանք կենցաղ են վերադառնում:
    եթե չեք ուզում աշխարհը լցված լինի ատելությամբ և չարությամբ, գիտակցաբար հետևեք ձեր մտքերին, սկզբից դժվար կլինի, հետո կդառնա սովորական ապրելակերպ, այնքան սովորական ինչպիսին շնչելնա ձեր համար, դուք այլևս ուշադրություն չեք դարձնում շնչում եք թե ոչ, որովհետև դրա կարիքը չկա:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (14.03.2009), Tig (06.05.2009), Դեկադա (14.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչ Է Տիեզերքը…
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 04.06.2011, 14:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •