Չեմ հասկանում այս նախադասությունը "Կարող էի խոստանալ որ կսպասեմ, բայց ճանապարհիս ուրիշին հանդիպեի ու մոռանայի նրան, իսկ ես գիտեմ թե ինչքան դժվար է դավաճանությունը ու գիտեմ որ սիրում եմ դրա համար էլ սպասում եմ: "
Եթե սիրում եք իրար, չեմ կարծում, որ ինչ-որ երկու տարին կարող են խոչընդոտ հանդիսանալ սիրո համար, ընդհակառակը, որքան քո սիրելին հեռու է լինում, այնքան ավելի շատ ես սկսում նրան սպասել, կարոտել ու հաշվել օրերը, բաժանուը դառնում ա յուրատեսակ մի փորձություն ձեր համար: Սերը ամեն ինչի հաղթում ա, նույնիսկ ամբողջ աշխարհը եթե դեմ լինի ձեր սիրուն: Եթե մարդ վստահ չի իր սիրո վրա, ապա պետք էլ չի մինչև բանակ գնալ ձևացնել, թե սիրում ես: Այստեղ նույնիսկ խոսք գալ չի կարող " սպասել- չսպաելու" մասին: Նա պետք ա գնա, անգամ չկասկածելով, որ իրեն հնարավոր է փոխես մեկի հետ, ով այդ ժամանակ ֆիզիկապես քեզ ավելի մոտ է: Այդ նույն կերպ կարող է ամուսնանալուց հետո էլ ամուսիններից մեկը ինչ-ինչ պատճառով արտասահման մեկնի, ուրեմն ի՞նչ .....բռնես դավաճանե՞ս, դա մարդկային է՞: Ասենք սենց մի սիտուացիա է. դու ես գործի բերումով գնում հանրապետությունից, ասենք 1-2 տաով, ուրեմն ին՞չ սիրած տղան պետք ա քեզ լքի ու դու մտածես, որ ճանապարհին ուրիշին հանդիպեց ու մեղավոր չէ՞ : Էլ ու՞ր մնացին վեհ զգացմունքները, դժվարությունները միասին հաղթահարելը... Ես մի ընկերուհի ունեմ,որ տարին մի 2 անգամ , մի քանի օր ա տեսնում իր ընկերոջը, ու դա արդեն շարունակվում ա մոտ 4-5 տարի: Նրանց հարկադիր բաժանումը չի ստիպել նրանց "նոր սեր" գտնել, նրանք համբերատար ու համառորեն պայքարել են հանուն իրենց սիրո: Այո, նրանք առանց իրար ապրել չեն կարող, և շուտով, մինչև աշնան կեսերը ամուսնանալու են ու հավերժ լինեն միասին: Ես հիանում եմ նրանցով: Իսկ դուք բանակից եք խոսում.. մարդիկ գիտե՞ք ինչերի միջով են անցնում.... սեփական փորձից գիտեմ, թե որքան դժվար է գտնել իսկական սեր և պայքարել նրա համար: Այո, մենք էլ հաղթեցինք, ամուսնացանք և աշնանը լույս աշխարհ կգա մեր սիրո քաղցր էակը

Էջանիշներ