User Tag List

Նայել հարցման արդյունքները: հայհոյում ե՞ք

Քվեարկողներ
115. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    65 56.52%
  • ոչ

    50 43.48%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 98 հատից

Թեմա: Հայհոյանքի անատոմիան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայհոյանքի անատոմիան

    այս թեման ինձ յուրահատուկ հետաքրքրեց, երբ պատահաբար կողքի սենյակից լսեցի մի քանի տղամարդկանց մեղմ ասած <<զրույցը>> : Իհարկե, ականջ դնելը վատ երևույթ է: Սակայն, հավատացեք, ձեզանից քչերը իրենց ետ կպահեին DVD-ի play կոճակը սեղմելուց, եթե իմանային, որ դրա մեջ, իրենց համար, երբևէ չբացահայտված պոռնոգրաֆիկ ֆիլմ կա: Զուտ մարդկային հետաքրքրասիրությունը կաներ իրենը: Իսկ տվյալ դեպքում ես չափազանց հետաքրքրասեր եմ:
    Լավ, ինչու՞ ասացի պոռնոգրաֆիկ ֆիլմ, դա ի՞նչ կապ ունի լսածս զրույցի հետ: Տղամարդիկ պետք է որ միանգամից հասկանան, շատ ուղիղ: Նրանց խոսակցությունը հավասարազոր էր այդպիսի ֆիլմ դիտելուն: Նրանց կողմից օգտագործվում էին ամենավառ երանգավորումներ ունեցող սեռական գործողություն նկարագրող արտահայտություններ, սեռական օրգանների նկարագրում և այլն: Ու ինչն էր հետաքրքիր, նրանցից ամենազդեցիկը ամենաակտիվ բառապաշարը ուներ, և նրանք կարծես թե մրցություն անցկացնեին, թե ով ավելի կեղտոտ կխոսի, ու չի կրկնվի արտահայտությունների մեջ: Հենց այդ մեկն էլ ավելի հաճախ էր արժանանում մնացածի հավանությանը: Մի խոսքով, երբ նրանք սենյակից դուրս եկան, այնքան լիցքաթափված տեսք ունեին, կարծես 2 ժամ անցկացրած լինեին լավագույն spa սրահում: Եվ այդ ամենը այն արտահայտությունների շնորհիվ, որը կոչվում է հայհոյանք: Իսկ նրանք շատ ազդեցիկ ու արժանապատիվ մարդիկ են: Այնպես որ, եթե կլինեն մարդիկ, ովքեր կկասկածեն նրանց հոգեկան առողջության վերաբերյալ, միանշանակ ասեմ, որ դա այդպես չէ:
    Ի՞նչ է հայհոյանքը: Ինչու՞ են մարդիկ հայհոյում:Ո՞րն է դրա անատոմիան:
    Եթե նկատել եք հայհոյանքը կազմված է հիմնական 3 բաղադրիչներից, որոնք տիեզերքի կառուցվածքն են կազմում: Առաջին` տղամարդկային ակտիվ սկիզբ, ԻՆ: Երկրորդ` կանացի պասիվ սկիզբ, ՅԱՆ: Եվ երորդ` ՍԵՌԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ, որով էլ առաջին երկուսը բազմանում են:
    Իհարկե, դրանք լինելով հայհոյանքի բուն 3 բաղադրիչներ, գործածվում են իրենց բուն իմաստային բառերով: Իսկ այդ բառերը ուղակի բառեր չեն, դրանք ունեն ներքին շատ հզոր էներգետիկա:
    Օրինակ ֆրանսերենում այդ բառերը ավելի գեյական երանգներ ունեն, գերմաներենում այնքան էլ բազմանշանակ չեն: Ռուսերենը շատ ավելի հարուստ է այդպիսի բառերով: Անգլերենը հարուստ է, սակայն ունի թույլ էներգետիկա: Հայերենում այդպիսի բառերը ունեն շատ ուժեղ էներգետիկա: Դա պարզվել է, երբ տարբեր ազգի ներկայացուցիչների խնդրել են օգտագործել և լսել այդպիսի բառեր: Նրանց մոտ տարբեր ֆիզիոլոգիական փոփոխություններ են գրանցվել:
    Պարզվում է հայհոյանքը ունի իր մագիան: Որքան հին է ժողովուրդը, այնքան ուժեղ է հայհոյանքի էներգետիկան: Դարեր առաջ այդ հայհոյական բառերը չեն գործածվել մարդկանց կողմից, վիրավորանք հասցնելու համար, սակայն, ոչ թե էթիկայի նորմեր պահպանելու պատճառով, այլ նրա համար, որ կին տղամարդ հարաբերությունից ծնված երեխան համարվել է հրաշք: Եվ սեռական օրգանները, որոնք հրաշքի գլխավոր գործիքներն են համարվել, նույնպես ընդունվել են հրաշքի մաս: Եվ այդ մասին խոսելը մարդկանց մոտ ոչ թե կոչվել է հայհոյանք, այլ գրգռիչ զրույց հրաշքների մասին:
    Չի եղել ցենզուրա կոչվածը: Այն, թերևս, առաջացել է Քրիստոսից հետո: Երբ սեռական ակտը դիտարկվել է շնություն, և դրան տրվել է մեղքային երանգ:
    Եվ այսօր, ժամանակին որպես հրաշք դիտարկվող հայհոյանքի 3 բաղադրիչները, համարվում են վիրավորական և էթիկային չհամապատասխանող: Սակայն հայհոյանքը կա ու կմնա մեր կենցաղում:
    Ինչու՞ է մարդկանց մոտ կարիք առաջանում հայհոյելու: Մանավանդ տղամարդկանց մոտ: Չնայած որ, քիչ չեն հայհոյող կանայք, ինձ համար զզվելի երևույթ: Նույնիսկ սենյակում մենակ լինելով էլ, չեմ կարող բարձրաձայն էդպիսի բառեր ասել:
    Ուրեմն, վիրաբույժները փորձ են անցկացրել, մի սենյակում տեղավորելով հայհոյող, իսկ մյուսում չհայհոյող տղամարդկանց: Զարմանալիորեն արագ են ապաքինվել հայհոյողները, ովքեր ամբողջ օրը իրենց տղամարդկային զրուցներում օգտագործել են հայհոյանքներ, պարզվում է նրանց մոտ ավելի շատ է արտադրվում անդրոգենը: Որն էլ հանդիսանում է բնական հակաբորբոքիչ և ռեգեներատոր:
    Իսկ այ անդրոգենը վատ է անդրադառնում կանանց վրա: Կոսմետոլոգները պնդում են, որ հայհոյող կանանց մոտ նկատվում է մազակալում, ձայնի կոշտացում:
    Պարզվում է տղամարդիկ հայհոյելով կարծես անցկացնում են <<սեռական խոսակցություն>> : Որն էլ իր հերթին խթանում է սեռական էներգիան` լիբիդոն: Այսինքն կենսական էներգիան: Դա ինչ որ դոպինգի տեսակ է, որի չափը պետք է վերահսկվի, այլապես կարող է վերածվել հիվանդության, ինչպես նարկոմանիան:
    Հայհոյական լեզու ունեն բոլոր ազգերը, իսկ որոնք չունեն, ուղղակի մահացել են: Երբ դիտարկում ես այլ ազգերի դեպքերը, հասկանում ես, որ դա մշակույթի մի մաս է:
    Օր.` Սվանետիայում, տարվա մեջ օր կա, կոչվում է հզորության օր: Բոլոր չամուսնացած տղամարդիկ մերկացնում են իրենց <<հզորությունը>>: Եվ շուրջպար են բռնում: Այդ ընթացքում երգում են հայհոյական տեքստով երգ, որում գովաբանում են իրենց <<հզորությունը>> և դրանով վախեցնում չար ուժերին:
    Կամ էլ անգլիացիները, հին հնդիկները ունեցել են ամուսնական երգեր, որոնք նման են ամենավառ այսօրվա պոռնոֆիլմերին: Այսինքն երգում մանրամասն նկարագրվել են գործողություններ, որոնք կոչվում են հայհոյանք, և կարող են ֆիլմի սցենար հանդիսանալ:
    Հայհոյանքի էներգետիկան տարբեր կարող է լինել, կախված դրա ասելու տեղից, ձայնի տոնից, ժամանակից:
    Զրուցում էի եկեղեցու ծառայողի հետ և նա ասաց, որ մեկ հայհոյանքը կարող է փչացնել մեկ տարվա ինքնամաքրումը:
    Տղամարդիկ հայհոյում են, երբ զայրացած են, երբ ուրախ են, հայհոյական խոսքեր կարող են շշնջալ սեր անելիս, նույնիսկ արտասվելիս, երդվալիս: Եթե հայհոյանքը դիտենք որպես պոռնոգրաֆիայի տեսակ, ապա եկեք, գոնե, երեխաներին հեռու պահենք դրանից: Իմանանք չափը և լիցքաթափվենք առանց դիմացինին վիրավորելու:
    Որքանով որ կինն է հանելուկային, այնքան էլ տղամարդու աշխարհն է շատ դեպքերում անպարզ ու անհասկանալի մեզ` կանանց համար:
    Ինչ կարծիք ունեք դուք` ֆոռումի տղամարդիկ: Այս հարցը բավականին համարձակություն կպահանջի ձեզանից, քանի որ անհրաժեշտ է մաքսիմում անկեղծություն: Եթե ձեր կարծիքը ոչ ֆոռումային է, կարող եք առանձին գրել, բայց ավելի լավ է ընդհանուրում:
    Փորձենք ավելի լավ հասկանալ իրար: Մի շատ անկեղծ տղամարդ ասաց տղամարդիկ լինում են 2 տեսակ` հայհոյում են, կամ չեն հայհոյում: Ես վստահում եմ իրեն և առաջարկում եմ հարցում կոնկրետ 2 տարբերակով: Հետաքրքիր է ձեր քվեարկությունը, մասնակցեք
    …(W.S.{F})

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    **David** (04.07.2011), Cassiopeia (12.03.2009), Chilly (12.03.2009), Chuk (12.03.2009), E-la Via (04.08.2009), impression (11.03.2009), Kita (11.03.2009), Lion (12.03.2009), masivec (12.03.2009), Morpheus_NS (23.03.2009), Rhayader (11.03.2009), Sona_Yar (12.03.2009), wem (23.04.2010), Yellow Raven (11.03.2009), Եկվոր (12.03.2009), Երկնային (12.03.2009), Ուլուանա (12.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դեպրեսիայի անատոմիան. ոչ մասնագիտական դիտարկումներ
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 22.08.2013, 15:11
  2. «Քավության նոխազ». մեղավորի սիրելիները՝ անեծքի կամ հայհոյանքի թիրախ
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 07.08.2013, 00:46
  3. Լացի անատոմիան
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.12.2008, 10:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •