Ավալոնում բլթագիրք ունեինք, ով ինչ ահավոր խոխմա բան ասեր, գրի էինք առնում: Եկեք այստեղ էլ նման մի բան անենք: Նախորոք զգուշացնեմ՝ սեփական բլթերը ցիտել չկա Դորիան ջան:
Կսկսեմ ես.
Հայկօն, զրուցարանում-ի խոսքերից
Մոդերատորական. Թեմայում արգելվում են.
1. սրամիտ, զվարճալի, բայց ինչ–որ մեկի նկատմամբ ծաղր արտահայտող գրառումները, որոնք կարող են վիրավորական լինել այն ակումբցու համար, որին ուղղված են,
2. անհեթեթ, անիմաստ գրառումներ, որոնք կարդալը զվարճալի է, բայց որոնց մեջբերումն ակնհայտորեն վիրավորական կլինի գրառման հեղինակի համար, քանի որ դրանով ակնհայտորեն ու հրապարակայնորեն մատնանշվում է, որ, իբր, տվյալ մարդը հիմարություն է ասել, ու բոլորին հրավիրվում է զվարճանալու մեջբերված հիմարության վրա։
Վերոնշյալ կանոններին չհամապատասխանող գրառումները ստանալու են նկատողություն և ջնջվելու են՝ անկախ դրանց սրամտության ու զվարճալիության աստիճանից։
Ուշադրություն. եթե թեմայում կանոններին չհամապատասխանող գրառումները գերակշռեն, թեման պարզապես կփակվի։
Էջանիշներ