Անձրևի անդադար երգը
Անձրև է...Երկինքն ամպել է...Հոգիս տխրել է...Ահա տես մարդկանց,նրանք վազում են,որ չթրջվեն...Իսկ դու կանգնել ես,կանգնել ես մենակ...Երկնքին նայում ու չես հասկանում...Հենց նոր արև էր՝պայծառ,գեղեցիկ,և մի վայրկյանում այն ձևափոխվեց մի մռայլ պահի...
Սիրում եմ անձրևը,սիրում եմ,երբ որ անձրևն է թրջում իր կաթիլներով...
Դու դեռ այստեղ ես.ի՝նչ ես մտորում...
Ա՜խ,ես հասկացա,անձրև և արև դու շատ ես սիրում...
Եվ ընդհանրապես կյանքն է՝լ է այդպես...արևո՜տ,պայծա՜ռ,և հանկարծ անձրև,և հանկարծ անձրև,և հանկարծ ամպրոպ...Ամպերը գոռացին,գուցե ասացին՝այ՛ո,այդպե՜ս է...
Ես նայում եմ լուռ,նայում աշխարհին,մարդկանց...Սիրում եմ անձրև՝ բայց ոչ ամպամած,սիրում եմ սիրել՝ բայց խելագարված,սիրում եմ երկինքը՝ միայն արևոտ...Անձրև՛,դու անձրև՛,ասես երկուսով մեկ ենք մտածում,դու ինձ հասկանում և պատասխանում ես իմ ամեն հարցին քո տեղատարափով,քո իսկ գոռոցով...Սիրում եմ անձրև...Սիրու եմ ես քեզ...Անձրև՜ է,անձրև՜...