Շատ ժամանակ առաջ, երբ դեռ տակավին պատանյակ էի, ու բացի կասետային մագնիտոֆոնից չարչարում էի իր ժամանակների համար լավագույններից համարվող վինիլային ահա այս նվագարկիչը(ВЕГА 108), կային մի քանի սկավառակներ որոնք առանձնապես շատ էի լսում:
Դրանցից մեկն էր Manfred Mann's Earth Band խմբի 78 թվականին թողարկված Watch ալբոմն էր: Ահա այսպիսի տեսք ուներ իմ պատանեկության սիրելի իրերից մեկը`
Հետո տարիներ անցան ես մոռացա նվագարկիչը և իմ սիրելի ձայնասկավառակը ու մի գեղեցիկ գարնանային օր նրանք հայտնվեցին աղբանոցում:
2 օր առաջ չգիտես ոնց հիշեցի այս ամենը ու տոռռենտս.ռուից գտա նրանց բոլոր ալբոմները ու լսում եմ կամաց կամաց, նորովի եմ բացահայտում: Ըստ վիկիի ջազզ/ռոք խումբ է: Տպավորությունս շատ դրական է
Մի երգ իմ այն սկավառակից որ հայտնվեց սովետաշենումՈրակի համար ներեղություն
Հաճելի ունկնդրում
http://www.youtube.com/watch?v=CIwaKrdgE-0
Էջանիշներ