Խնդրում եմ եթե որևէ մեկը գիտի, թող օգնի...
Ինչպես կարող եմ գրել հայերեն MySQL-ում, SQLYOG միջավայրից...
Եթե խոսքը MySQL–ում unicode (utf8) կոդավորմամբ հայերեն գրելու մասին է, ապա կարդացեք հետևյալ գրառումը.
http://www.akumb.am/showpost.php?p=396201&postcount=27
SQLYOG –ով էլ քիչ առաջ փորձեցի, հայերեն գրել ստացվեց առանց որևէ դժվարության։ SQLYOG –ում հայերեն ներմուծում եք նույն ձևով, ոնց–որ օրինակ, akumb.am-ում գրելիս։ Ուղղակի աղյուսակի համապատասխան դաշտի Charset-ը պիտի utf8 դրած լինի, իսկ collation-ը՝ utf8_general_ci ։
Եթե էլի հարցեր մնան, կոնկրետ ձևակերպեք, սիրով կպատասխանեմ։![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Շատ ապրես Արշակ ջան , քուրիկիս շատ օգնեցիր:
CREATE TABLE tbl (.......)
DEFAULT CHARACTER SET utf8 COLLATE utf8_general_ci
հարցումով table-ը սարքելա , ու Objects-ում էլ , որ նայում ենք արելա , բայց
հայերեն մեկա չի լինում գրել(նույնիսկ KDWN-ի Phonetic Unicode-ով), կամ ???- երա գրում , կամ էլ անկապ սիմվոլներ ,
ինչ անեմ?
Բարև ձեզ:
Ինչ է անհրաժեշտ գրել mysql - ի my.ini - ում, որպեսզի mysql - ը start լինի ու log գրանցի
MySQL-ի ի՞նչ տարբերա՞կ, ինչ լոգ, ՕՀ-ի մասին տեղեկություններն էլ չէին խանգարի։
http://dev.mysql.com/doc/refman/5.1/en/log-files.html
Xelgen ջան այդ հարցը լուծվեց:
Մի խնդրի առաջ եմ կանգնել.
կան շատ մեց աղյուսակներ մոտ 100GB, և ունեմ երկու HDD: MySQL - ը դրված է առաջինում, բայց քանի որ տեղը չի բավականացնում, միացրել եմ նաև երկրորդը.
Ինչպես կարելի է MySQL - ին ասել որ օգտագործի նաև երկրորդ HDD - ի տարածությունը
Անպայման պետք է երկո՞ւ սկավառակն էլ օգտագործել։
Ամբողջությամբ հանարվոր չի տեղափոխել երկրորդի վրա։
Եթե հնարավոր է ուղղակի տեղափոխիր տվյալներով ֆոլդերը, ու փոխիր դատադիռ-ը։
Նաև եթե բազան հասնում է 100 գիգաբայթի և ամեն ինչ այդքան լուրջ է, արժի երկու մեծ ծավալով սկավառակ առդնել ու ՌԵՅԴ-ի տակ քցել։
Մեկ էլ ի՞նչ ՕՀ է։
ՄայՍՔԼը ամեն դատաբեյզի համար ֆոլդեր է ստեղծում, եթե իմ ասած ոչ առաջին, ոչ էլ երկրորդ տարբերակը հնարավոր չեն, հույսով եմ գոնե մի քանի տարբեր տվյալների բազաներ են։ Ետ դեպքում կարելի է երկորդ հառդի ֆոլդերը մաունթ անել, ներկայիս դատադիռի մեջ։
Այո երկուսն էլ անհրաժեշտ է օգտագործել
Ինչպես ավելացնել այդ պայմանը դատադիռ ում
Օհ - ն WindowsXP
Փօրցիր MYSQL կլաստերինգ եթե RAID կա փորցիր միացնել և սարքել որպես մեկ դիսկ
David, մի քիչ մանրամասն նկարագրեք։ Մի բազա է, թե մի քանի բազաներ են։ Ինչ ստորիջ-ինջայն է օգտագործվում, կառուցվածքը է և այլն։
Եթե մի քանի տարբեր բազա է, կարող եք, երկրորդ սկավառակը մաունթ անել, դատադիռ ֆոլդերի մեջ, համապատասխան անուններով, և բազաների մի մասը տեղափոխել երկրորդ սկավառակի վրա։
Եթե խոսքը մի բազայի մասին է, ապա ինձ թվում է նման բան կարելի է անել միայն ԻննոԴԲ-ի դեպքում՝
http://dev.mysql.com/doc/refman/5.1/...iguration.html
Մեկ էլ անհամեստ հարց՝ իսկ այդ ինչ եք պահում դուք աղյուսակներում, որ դրանց չափսը հասել է 100 գբ-ի, իսկ այդ ծավալների հետ աշխատող կազմակերպությունը միջոց չունի, նոր կոշտ սկավառակ գնելու։ Իրոք չեմ պատկերացնում, ու ինչ-որ իռռացիոնալ օգտագործման կասկածներ ունեմ։
norayrx> կլաստերինգը ուրիշ պատմություն է, ստեղ դրա «հակառակ» բանն է պետք ավելի շուտ։
Xelgen բազան մեկ հատ է, աղյուսակների տիպը MyISAM.
Միջոցներ կան սկավառակներ գալիս են. Ես մտածում եմ որ առաջին սկավառակը լցվելուց հետո պարզապես աղյուսակներ գցեմ այդ երկրորդ սկավառակի վրա.
Հետևյալ տողը գրված է որպես default:
datadir="C:/Program Files/MySQL/MySQL Server 5.0/Data/"
Եթե ավելացնեմ մի այլ ճանապարհ
datadir="F:/MySQL/"
Արդյոք երկուսն էլ կաշխատեն թե կվերցվի միայն երկրորդ ճանապարհը
Իսկ ինչ վերաբերվում է աշխատանքի բնույթի և տվյալների տեսակի, կներես բայց ասել չեմ կարող
ԴԵՌ ՅՍՔԱՆԸ
ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ օգնության համար
MyISAM-ը աշխատում է ամեն աղյուսակին մեկ ֆայլ սկբունքով։ Ինձ թվում է հնարավոր չէ, նրան այլ ձև աշխատացնել։
Դատադիռի դեպքում, ինքը կվերցնի դրանցից մեկը, թե որը չգիտեմ։ ԻննոԴԲ-ի ֆայլերը նշելուց նշում եք մեկ պարամետրի արժեքի տեսքով ու կետ ստրորակետով բաժանում, դա իմ տված հղման մեջ նկարագրված է։
Վերջին խմբագրող՝ Xelgen: 26.02.2009, 17:02:
Այսպիսի մի խնդրի առաջ եմ կանգնել
Ունեմ 200.000 տող պարունակող բազա(MySQL)
Հարցում(query) կատարելու պատասխանը էկրանին բերում է շատ հետաքրքիր ձևով.
մոտավորապես 15-20 վրկ - ոց արգելակումից(задержка) հետո միագամից ամբողջը հայտնվում է էկրանին:
Ինչպես անել, որ տվյալները գան աստիճանաբար;
Եթե կա որևէ մի կոդ կկիսվեք կամ կարող եք հուշել ինչ տրամաբանությամբ առաջնորդվեմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ