Մի թեմա, որը ես շատ ֆորումներում եմ բացել ու շատ տեղեր եմ բարձրացրել ու քննարկել։ Քննարկումների արդյունքում եկել եմ որոշակի եզրակացությունների։
«Ես համաձայն չեմ ձեր կարծիքի հետ, սակայն կանեմ ամենը, ձեր, այն արտահայտելու իրավունքը պաշտպանելու համար»։ Վոլտերի ասած այս խոսքերը լավագույն կերպով ներկայացնում ու բնութագրում են կյանքի եվրոպական տեսանկյունը։ Շատերը Հայաստանը դասում են Եվրոպական երկրների շարքին, սակայն ես կարող եմ վիճել նրանց հետ։ Մենք երբեք Եվրոպա չենք եղել ու դեռ երկար չենք էլ լինի (ոմանք չեն էլ ուզում) ։ Համենայն դեպս դեռ երկար ժամանակ։ Ասեմ ինչու։ Հայ հասարակությունը դոգմատիկ, ոչ ազատ, կոմպլեքսավորված և ոչ տոլերանտ հասարակաություն է։ Եվ որն ամենակարևորն է, հասարակությունը չունի վիճելու մշակույթ։ «Ազգային ավանդույթների պաշտպանության» նշանաբանի տակ թաքնվելով ուրիշների կարծիքի առհամարանքը, ոնտնահարումը և ծաղրական վերաբերմունքը սովորական է հայ հասարակության համար, ինչը հեչ լավ բան չէ։ Որքան փակ ու սահմանափակ է հասարակությունը, այնքան դժվար է նրա տրանսֆորմացիան։ Իսկ տրանսֆորմացիան շարունակական զարգացման հիմքն է։
Դոգման ոչ այլ ինչ է, քան սեփական մտածելակերպ ունենալու իրավունքի ժխտում։ Եվ հայ հասարկության մեջ դոգման նոռմալ ընդունվող երևույթ է։
Հասկացեք, որ դոգմա գոյություն չունի։ Նույնիսկ Աստծո շատերի կողմից դոգմա ընդունվող լինելիությունը, տասնյակ դարեր քննարկվել ու քննարկվում է մարդկանց կողմից։ Այնտեղ, որտեղ չկա քննարկում, չկա ճշմարտություն։ Քննարկումն ու վիճաբանությունն է առաջընթացի հիմքում ընկած։
Եվրոպական հասարակության տարվա մարդը.
«Դու ես»
- Անկախ անձնավորություն, ինդիվիդուալ անարխիստ։ Դու ինքդ ես աահմանում այն նորմերն ու օրենքները, որոնք քո «ես»-ի համար են ընդունելի, և քո կարծիքը հարգում են այն հասարակության մեջ, որտեղ ապրում ես, որին Պոպերը «բաց հասարկություն» է անվանել։
Հայ հասարակությունը, ցավոք, հեռու է այս ամենից։
Սովարական վիճաբանությունը կարող է վերածվել մի ողջ կռվի, քֆուրներով ու վիրավորանքներով։ Հայ հասարակության մեջ չկա վիճաբանելու տարրական մշակույթ։ Այս ամենը հայ հասարակության վզին փաթաթված Ասիական, ֆեոդալական հետամաց գաղափարների ու կաղապարների արդյունքն է։
Իմ կարծիքով Հայաստանը միանշանակ Ասիա է։
Իսկ ձե՞ր։
Էջանիշներ