User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հայաստանը Եվրոպա՞ է, թե՞ Ասիա

Քվեարկողներ
48. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Եվրոպա

    9 18.75%
  • Ասիա

    27 56.25%
  • Աֆրիկա

    8 16.67%
  • Ռուսաստան

    4 8.33%
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Հայաստանը Եվրոպա՞ է, թե՞ Ասիա

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Լռել Հայաստանը Եվրոպա՞ է, թե՞ Ասիա

    Մի թեմա, որը ես շատ ֆորումներում եմ բացել ու շատ տեղեր եմ բարձրացրել ու քննարկել։ Քննարկումների արդյունքում եկել եմ որոշակի եզրակացությունների։
    «Ես համաձայն չեմ ձեր կարծիքի հետ, սակայն կանեմ ամենը, ձեր, այն արտահայտելու իրավունքը պաշտպանելու համար»։ Վոլտերի ասած այս խոսքերը լավագույն կերպով ներկայացնում ու բնութագրում են կյանքի եվրոպական տեսանկյունը։ Շատերը Հայաստանը դասում են Եվրոպական երկրների շարքին, սակայն ես կարող եմ վիճել նրանց հետ։ Մենք երբեք Եվրոպա չենք եղել ու դեռ երկար չենք էլ լինի (ոմանք չեն էլ ուզում) ։ Համենայն դեպս դեռ երկար ժամանակ։ Ասեմ ինչու։ Հայ հասարակությունը դոգմատիկ, ոչ ազատ, կոմպլեքսավորված և ոչ տոլերանտ հասարակաություն է։ Եվ որն ամենակարևորն է, հասարակությունը չունի վիճելու մշակույթ։ «Ազգային ավանդույթների պաշտպանության» նշանաբանի տակ թաքնվելով ուրիշների կարծիքի առհամարանքը, ոնտնահարումը և ծաղրական վերաբերմունքը սովորական է հայ հասարակության համար, ինչը հեչ լավ բան չէ։ Որքան փակ ու սահմանափակ է հասարակությունը, այնքան դժվար է նրա տրանսֆորմացիան։ Իսկ տրանսֆորմացիան շարունակական զարգացման հիմքն է։

    Դոգման ոչ այլ ինչ է, քան սեփական մտածելակերպ ունենալու իրավունքի ժխտում։ Եվ հայ հասարկության մեջ դոգման նոռմալ ընդունվող երևույթ է։

    Հասկացեք, որ դոգմա գոյություն չունի։ Նույնիսկ Աստծո շատերի կողմից դոգմա ընդունվող լինելիությունը, տասնյակ դարեր քննարկվել ու քննարկվում է մարդկանց կողմից։ Այնտեղ, որտեղ չկա քննարկում, չկա ճշմարտություն։ Քննարկումն ու վիճաբանությունն է առաջընթացի հիմքում ընկած։

    Եվրոպական հասարակության տարվա մարդը.
    «Դու ես»
    - Անկախ անձնավորություն, ինդիվիդուալ անարխիստ։ Դու ինքդ ես աահմանում այն նորմերն ու օրենքները, որոնք քո «ես»-ի համար են ընդունելի, և քո կարծիքը հարգում են այն հասարակության մեջ, որտեղ ապրում ես, որին Պոպերը «բաց հասարկություն» է անվանել։

    Հայ հասարակությունը, ցավոք, հեռու է այս ամենից։
    Սովարական վիճաբանությունը կարող է վերածվել մի ողջ կռվի, քֆուրներով ու վիրավորանքներով։ Հայ հասարակության մեջ չկա վիճաբանելու տարրական մշակույթ։ Այս ամենը հայ հասարակության վզին փաթաթված Ասիական, ֆեոդալական հետամաց գաղափարների ու կաղապարների արդյունքն է։
    Իմ կարծիքով Հայաստանը միանշանակ Ասիա է։
    Իսկ ձե՞ր։

  2. #2
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    40
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը Եվրոպա՞ է, թե՞ Ասիա

    Տարածքով Եվրոպա ենք, հոգով` Ասիա
    И скучно и грустно, и некому руку подать...

  3. #3
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը Եվրոպա՞ է, թե՞ Ասիա

    Ասիացիները մեզ համարում են եվոպացի, եվրոպացիները մեզ ասիացիներ են համարում, իսկ ամերիկացիները մեզ, չգիտես ինչու ռուսներ են համարում , բայց ես ինքս ինձ ՀԱՅ եմ համարում և հպարտ եմ դրա համար:

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը Եվրոպա՞ է, թե՞ Ասիա

    Իմ կարծիքով էլ է Հայաստանը Ասիա՝ Եվրոպայի շորեր հագած, որը, սակայն, իր հագին շա՜տ մեծ է։

    Ավելացվել է 19 րոպե անց
    Նոր հիշեցի հետևյալ սրամիտքը.
    Եթե դուք Եվրոպայում ձեզ ասիացի եք զգում, իսկ Ասիայում՝ եվրոպացի, ուրեմն դուք հայ եք։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.12.2006, 21:12: Պատճառ: Գրառման ավելացում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը Եվրոպա՞ է, թե՞ Ասիա

    Աֆրիկա, Աֆրիկա…
    որտեղ մարդիկ նեգրերի պես առանց գնահատվելու աշխատում են
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 18.12.2006, 21:44:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    eduard30 (08.01.2011)

  7. #6
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը Եվրոպա՞ է, թե՞ Ասիա

    Վոլտերի խոսքերը չեն բնութագրում եվրոպական տեսանկյունը։ Բերեմ օրինակներ։ Ֆրանսիայում դպրոցներում արգելված է հագնել գլխի շալ, կամ վզին խաչ քցել, կամ հագնել հրեական յամակա: Շատ եվրոպական երկրներում արգելված է վիճել հրեաների ցեղասպանության մասին։ Բա Վոլտերի խոսքերի հետ ի՞նչ եղավ, թե՞ ամեն ինչի մասին կարելիա վիճել բացի ցեղասպանությունից։ Բոլորիս շատ լավ հայտնի է որ Եվրոպան զոռով ստիպեց որ Հայաստանը արգելի մահապատիժը, չնայած որ դրան դեմ եր հա՛մ ՀՀ կառավարությունը, հա՛մ հայ ժողովուրդը։ Իսկ դոգմա չի՞ մտածելը որ իրենց տեսանկյունը մահապատժի նկատմամբ ամենճիշտն է, իսկ մնացածինը սխալ։
    Եվրոպական հասարակության տարվա մարդը.
    «Դու ես»
    «Դու ես»-ը ԱՄՆ-ի տարվա մարդն է և ոչ թե Եվրոպայի։ Մեծ տարբերություն կա։ ԱՄՆ-ում հանգիստ կարելի է վիճել ցանկացած թեմայով և երբ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո մի դպրոց արգելեց շալ հագնել, Բուշը այդ դպրոցին դատի տվեց։
    Իմ կարծիքով Հայաստանը միանշանակ Ասիա է։
    Այս նախադասությունը երևի միակ նախադասությունն է քո գրառման մեջ որի հետ 100% համաձայն եմ։
    Աշխարհագրությանը քիչ թե շատ ծանոթ մարդ գիտի որ Հայաստանի տարածքի 100%-ը գտնվում է Ասիայում։ Անդրկովկասյան միակ երկիրն է որը միանշանակ Ասիաում է գտնվում։
    Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը մասամբ գտնվում են Եվրոպայում իսկ Հայաստանը ամբողջովին գտնվում է Ասիայում։ http://en.wikipedia.org/wiki/Western_Asia

  8. #7
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը Եվրոպա՞ է, թե՞ Ասիա

    Դե չեմ կարծում, որ խոսքը Հայաստանի աշխարհագրական դիրքի մասին է, քանի որ ամեն մի դպրոցական էլ գիտի, որ Հայաստանը գտնվում է Ասիայում: Ուստի, ենթադրում եմ, որ խոսքը Հայաստանի քաղաքական դիրքի մասին է: Այ, այտեղ, կարծում եմ, որ Հայաստանը եթե ոչ Եվրոպա, ապա գոնե ձգտում է դրան: Ուրիշ բան, որ այսօր Հայաստանում շատ բան հիշեցնում է Ասիան, սակայն նրա արտաքին քաղաքական ուղղվածությունը դեպի Եվրոպա է:
    Հ.Գ. Իմ կարծիքով ճիշտ կլիներ այս թեման տեղափոխել "Քաղաքականություն" բաժին:
    Лучше Гор могут быть только Горы.

  9. #8
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայաստանը Եվրոպա՞ է, թե՞ Ասիա

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    «Դու ես»-ը ԱՄՆ-ի տարվա մարդն է և ոչ թե Եվրոպայի։
    Հմ... Ճիշտն ասած չգիտեմ, ինչու եմ գրել Եվրոպա։
    Կներեք։ Ավելացնեմ, որ «Տարվա մարդու» մասին գրել է «Time» ամսագիրը։ Այդ համարը լույս կտեսնի դեկտեմբերի 25-ին։

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    Աշխարհագրությանը քիչ թե շատ ծանոթ մարդ գիտի որ Հայաստանի տարածքի 100%-ը գտնվում է Ասիայում։ Անդրկովկասյան միակ երկիրն է որը միանշանակ Ասիաում է գտնվում։
    Խոսքն աշխարհագրության մասին չէ։ Այլ ապրելակերպի ու մտածելակերպի։

    Հ.Գ. Քաղաքականության մեջ տեղափոխելուն դեմ եմ։ Չեմ ուզում քաղաքականության տեսանկյունից քննարկել այս հարցը։
    Կցված նկարներ Կցված նկարներ

  10. #9
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը Եվրոպա՞ է, թե՞ Ասիա

    Ընդհանուր առմամբ համաձայն եմ Սահակի հետ, բայց ինչ վերաբերում է մահապատժին, այս դեպքում «զոռով ստիպելը» մի քիչ խիստ է ասված: Եվրոպան ուղղակի Եվրոխորհուրդի մեջ մտնելու պայմաններ դրեց, որոնց հայկական կառավարությունը կարող էր և չհամաձայնվել՝ զրկվելով «երանելի ինտեգրումից»:

    Ամեն դեպքում ցավալի է, որ սկսել է շրջանառվել այն թյուր կարծիքը, թե քաղաքակրթություն ու կուլտուրա ասելով պետք է հասկանալ արևմուտք, իսկ արևելք ասելով՝ վայրենություն, բռնություն, հետամնացություն և ազատության սահմանափակում: Այնինչ կուլտուրան համամարդկային արժեք է ու չի կարելի այն վերագրել միայն արևմուտքին՝ անտեսելով արևելքը։
    Ե՛վ արևելքը, և արևելքը ունեն իրենց արժանիքները և կարծում եմ, որ միայն նրանց համագործակցությունը կտա լավագույն արդյունքը: Թերագնահատելով նրանցից որևէ մեկը ու երես թեքելով նրանից՝ նմանվում ենք խելագարի, որը կտրում է իր մի ոտքը՝ դառնալով անճարակ հաշմանդամ: Մի ոտքով երկար ճանապարհ չես անցնի…
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #10
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը Եվրոպա՞ է, թե՞ Ասիա

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Իմ կարծիքով էլ է Հայաստանը Ասիա՝ Եվրոպայի շորեր հագած, որը, սակայն, իր հագին շա՜տ մեծ է։

    Նոր հիշեցի հետևյալ սրամիտքը.
    Եթե դուք Եվրոպայում ձեզ ասիացի եք զգում, իսկ Ասիայում՝ եվրոպացի, ուրեմն դուք հայ եք։
    ես ելի ուզում նույնը գրել, համաձայն եմ քեզ հետ Անահիտ ջան
    ասել եմ, ու կասեմ, մենք արևելքի ժողովուրդ ենք, բայց շատ հարցերում նման ենք եվրոպացիներին, ուղղակի մեզնից յուրաքանչյուրի մեջ 2 մարդիկ են ապրում, 2 տարբեր աշխարհների ներկայացուցիչներ
    իսկ կյանքը շարունակվում է...

  12. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը Եվրոպա՞ է, թե՞ Ասիա

    Ասիական ասելով ի՞նչ ինկատի ունեք; Չինակա՞ն, պարսկակա՞ն, ...թուրքակա՞ն;

    մեր մենթալիտետով մենք ոչ Եվրոպա ենք ոչ ել Ասիա ;

    մեր մենթալիտետը որևե քաղաքակրթություան հետ կապ չունի;
    Այն ավելի շատ նման է ստրկությունը նոր-նոր թոթափող ազգի (ժողովրդի) պահվացքի;
    Եվրոպայի և Վոլտերի հետ ել մենք, որպես ընդհանրություն, ոչ մի կապ չունենք;
    Դրան հասնելու համար ահրելի մեծ ժամանակ է պետք (ինչքան պետք եկավ ևրոպական ազգերին);

    Հ.Գ. Չգիտես ինչու, Ասիական ասելով հաերը հասկանում են -գցել, խաբել, գողանալ...
    Սակայն, Հարգելիներս, Ասիայում (նաև Թուրքիայում) էտ ամենը ընդհանրապես տարածում չունի;
    Ավելի ճիշտ է, որպես տերմին օգտագործել "սովետականը";
    Մերը մեծապես "սովետական մենթալիտետ" է, եվ դեռ շա՜՜՜տ պետք է "աճենք", մինչև Ասիականը կամ Եվրոպականը

  13. #12
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը Եվրոպա՞ է, թե՞ Ասիա

    Իմ մոտ «ասիական» բառը առաջին հերթին հիշեցնում է Ճապոնիաին՝ ամենա արևելյան երկիրը, որը ունի շատ ասիական մշակույթ, բայց մյուս կողմից իր զարգացման մակարդակով շատ հարցերով անցել է հա՛մ Եվրոպային հա՛մ ԱՄՆ-ին, ու Հայաստանի հետ շատ քիչ ընդհանուր բան ունի։ Չինաստանը ու Հնդկաստանը ասիական երկրների ամենամեծ ու ամենաբնութագրող ներկայացուցիչներնեն։ Բայց երկուսնել շատ արագ տեմպերով զարգանում են հիմա, ի տարբերություն Հայաստանի։ Եվրոպան մյուս կողմից ինձ հիշեցնում է ճահիճ։

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Խոսքն աշխարհագրության մասին չէ։ Այլ ապրելակերպի ու մտածելակերպի։
    Լավ կլիներ որ նկարագրեիր ասիական մտածելակերպը ի՞նչա նշանակում։

    Ինձ շատ դուր չեն գալիս Եվրոպական ապրելակերպը ու մտածելակերպը։ Չէի ուզենա որ Հայաստանը այդ ճանապարհով զարգանար։ Կուզենայի որ Հայաստանը զարգանար այնպես ինչպես զարգանում են Իսրաելը, Ճապոնիան, կամ ԱՄՆ-ն։ Այդ երկրները վերցնում են ուրիշներից այն ինչ իրենց պետք է, բայց մյուս կողմից պահպանում են իրենց ազգային մշակույթը (բացի ԱՄՆ-ից, որը պահպանելու փոխարեն ուղղակի ստեղծեծ նոր տիպի ազգային մշակույթ որը նույնպես շատ հետաքրքիր բան է)։

    Իսկ «ԹԱՅՄ» ամսագիրը տարվա մարդուն անվանել է «Դու» ինտերնետում տարբեր տեսակի վիքիների ու յություբների (youtube) զարգացման պատճառով, կանի որ այդ կայքերը ստեղծվում են և շտկվուն են հենց այդ կայքերի օգտագործողների կողմից։ Վիքիները սկսվել են ԱՄՆ-ում բայց հիմա շատ տարբեր երկներում զարգանում են, և դրա համար ես չէի ասի որ դա եվրոպական երևույթ է։

  14. #13
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայաստանը Եվրոպա՞ է, թե՞ Ասիա

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    Լավ կլիներ որ նկարագրեիր ասիական մտածելակերպը ի՞նչա նշանակում։
    Արդեն գրել եմ առաջին պոստի մեջ.
    Հայ հասարակությունը դոգմատիկ, ոչ ազատ, կոմպլեքսավորված և ոչ տոլերանտ հասարակաություն է։ Եվ որն ամենակարևորն է, հասարակությունը չունի վիճելու մշակույթ։ «Ազգային ավանդույթների պաշտպանության» նշանաբանի տակ թաքնվելով ուրիշների կարծիքի առհամարանքը, ոնտնահարումը և ծաղրական վերաբերմունքը սովորական է հայ հասարակության համար, ինչը հեչ լավ բան չէ։ Որքան փակ ու սահմանափակ է հասարակությունը, այնքան դժվար է նրա տրանսֆորմացիան։ Իսկ տրանսֆորմացիան շարունակական զարգացման հիմքն է։
    Հայ հասարակությունը, ցավոք, հեռու է այս ամենից։
    Սովարական վիճաբանությունը կարող է վերածվել մի ողջ կռվի, քֆուրներով ու վիրավորանքներով։ Հայ հասարակության մեջ չկա վիճաբանելու տարրական մշակույթ։ Այս ամենը հայ հասարակության վզին փաթաթված Ասիական, ֆեոդալական հետամաց գաղափարների ու կաղապարների արդյունքն է։
    Միգուցե անվանումներն են անհաջող, բայց գրածիցս պարզ է դառնում ինչի մասին է խոսքը։ Իհարկե Ճապոնիան Ասիա է, իսկ Ֆրանսիան՝ Եվրոպա։ Բայց ես ի նկատի չեմ ունեցել ընդամենը աշխարհագրական դիրքը։ Խոսքը աշխարհահայցքի մասին է, մյուսին լսելու, հանդուրժողականության մասին։ Օրինակ ընկերներիցս մեկը պահանջում է քանդել, բոլոր ոչ քրիստոնեական եկեղեցիները, մեչեթները և այլն։ Սակայն, երբ ես նրան հարցնում եմ, արդյո՞ք նա կկառուցի հայ առաքելական եկեղեցի որևէ արաբական երկրում, եթե նրան թույլատրեն, նա դրական է պատասխանում։ Խոսքը սրա մասին է։
    Խոսքը մարդկանց նոռմալ վիճաբանելու ունակություն չունենալու մասին է։ Երբ դու քոնը ապացուցում ես բազմաթիվ հիմնավորումներով, իսկ դիմացինդ սկսում է հայհոյել ու կռվել, սեփական տեսանկյունը պաշտապանելու համար։ Մի տեսանկյունի, որը իրեն չէ, որը ընդամենը դոգմա է հասարակության կողմից փաթաթված։ Դոգման առանց մտածելու ընդունելու մասին է խոսքը։
    Խոսքը այլ մարդու արժեքային համակարգի ծաղրելու մասին է։ Եթե ես հավատում եմ իմ Աստծուն ու հավատում եմ իմ ձևով և չեմ ենթարկվում համընդհանուր եկեղեցական կանոններին, ապա ես ավտոմատ կերպով թշնամի եմ ու ենթակա եմ հալածանքների։ Եթե ես ինչ-ինչ հարցերում համաձայն չեմ մեծամասնության հետ, ապա ես մեծամասնության շրջանակից դուրս եմ ու ենթակա եմ հալածանքների։
    Հասկանո՞ւմ ես։ Խոսքը նրա մասին է, որ գործում է «Ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է» սկզբունքը։
    Էական չէ անվանումը, անվանի կովկասյան, ասիական, զիմբաբվեական, կամ թեկուզ հենց հայկական։ Էական չէ։ Էականը դրա իրականություն լինելու փաստն է։ Էական է ու ցավալի։
    Եվ պետք չէ ինձ մատնանշել Եվրոպայի կամ Ամերիկայի բացասական կողմերը։ Ես դրանք գիտեմ։ Ես չեմ առաջարկում վատ կողմերը վերցնել։ Ես ուզում եմ, որ լավ կողմերը կարողանանք դարձնել մերը։ Իսկ դրանից մենք հաստատ կշահենք։

  15. #14
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը Եվրոպա՞ է, թե՞ Ասիա

    Աշխարհագրական դիրքով` Ասիա, մնացածով` Եվրոպա:

  16. #15
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայաստանը Եվրոպա՞ է, թե՞ Ասիա

    կարծում եմ որ բոլորս մտածելակերպով ձգտում ենք /դեռևս ձգտում ենք/ դեպի Եվրոպա սակայն ապրելակերպով դեռևս Ասիայում ենք

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը` դրսից
    Հեղինակ՝ Նուշություն, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 21
    Վերջինը: 06.02.2015, 11:20
  2. Գլոբալիզացիան և Հայաստանը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 34
    Վերջինը: 05.02.2010, 10:50
  3. Պրոպագանդել Հայաստանը
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.10.2009, 23:46
  4. «Վաճառվում է» Հայաստանը
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 121
    Վերջինը: 21.08.2009, 23:44
  5. Ճանաչե'նք մեր Հայաստանը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 17.03.2008, 16:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •