Հիմա Եւրոպա՞, թէ՞ Ասիա...
Այս հարցը դարեր ի վէր տանջում է մեզ:
Սրան անրադարձել են շատերը...
Էս վերջում Վարդան Պետրոսեանն էլ իր ներկայացումներիվ մէկում արտայայտում է այս ցաւը, այն՝ որ ժողովրդի մի մասը որոշում է քայլել դէպի Եւրոպա, իսկ միւս մասը դէպի Ասիա, ու իրար տանջում են:
Հիշենք, որ այս խնդրի պատճառով էլ մենք կորցրինք Կիլիկեան թագավորութիւնը:
Կարպիս Սուրենանը իր պատմուածքների մէկում նշում է, որ Հայաստանը Արեւմուտքի եւ Արեւելքի օրինավոր ժառանգորդն է, մասնավորապէս նշելով, որ Հայկական երաժշտութիւնը շատ է տարբերւում երկու մասերի երաշժշտութիւններից էլ, բայց երկուսին էլ շատ նման է:
Իսկ մի առիթով Արտուր Շահնազարեանն ասում էր, որ հայկական լադը էապէս տարբերւում է երկու մշակոյթների երաժշտական լադից, եւ շատ դէպքերում ընդգրկում դրանք:
Ոչ մէկն այսօր կասկածի տակ չի առնում այն հանգամանքը, որ մենք՝ հայերս, ունենք ինքնուրոյն մշակոյթ, որ շատ դէպքերում կարող է նման լինել միւս մշակոյթներին, բայց ընդհանուր գծերով տարբերւում է, եւ համաձայն մի քանի տեսութիւնների, հանդիսանում է այդ մշակոյթների ծնող:
Ինչեւէ, այստեղ այս հարցն այնքան էլ չեմ կարեւորում, պարզապէս յստակեցնենք, որ մշակոյթի ասպարեզում, ունենք ինքնուրոյն մշակոյթ, որը մերն է, մեր հոգու արտացոլանքը:
Աշխարհաքաղաքական հարցերում մեր ցանկութիւնը նոյնպէս առանձնանում է: Մենք ունենք յստակ պլան՝ վերականգնել Հայքը, եւ վերջապէս ձերբազատուենք այդ ամոթալի սփիւռաքահայ բառից: Աւել ցանկութիւններ չենք ունեցել, չունենք, եւ չենք ունենայ:
Բարոյահոգեբանական տեսակետից նոյնպէս ունենք մեր ուրոյն դէմքը: Մեր աւանդոյթները, ադաթները, սկզբունքները խիստ առանձնանում են, իհարկէ, տարբեր տեղերում ընգրկում երկու կողմերի տարբեր աշխարհահայացքներ:
Այսպէս գլխավոր անհրաժեշտ հարցերում ունենք մերը, ու այն վատը չէ, այն լաւն է, այն գնահատել են բոլոր օտարները բոլոր ժամանակներում: Ու ընդահնուր առմամբ այն խիստ առանձնանում է երկու կողմերից:
Ապա ինչու՞ պիտի ցանկանանք այս կամ այն կողմ գնալ: Այդ ո՞վ է ասել, որ կա՛մ Արեւմուտք, կա՜մ Արեւելք: Իսկ Կենտրոն չկա՞յ: Կա՛յ, եւ այդ կենտրոնը մենք ենք: Մեր ինքնուրոյնութեամբ:
Այպիսով, խօսելով Եւրոպայի կամ Ասիայի մասին, միշտ հիշենք, որ դրանց համարժեք մէկն էլ կայ՝ սա Հայկական Լեռնաշխարհն է ու նրան հարակից որոշ տարածքներ:
Մենք ինքնորոյն ենք եղել, եւ ինքնորոյն էլ կը լինենք:
Հակառակ դէպքում, պատմութիւնը մեզ խրատ, գիտենք, թէ ինչ է մեզ սպասւում:
Էջանիշներ