GREEN CIRCLE - ANI Լավագույն համակարգչային խաղ: Համակարգչային խաղերի բաց առաջնություն:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Orange Արմենիա» ընկերության կողմից կազմակերպված «Բաց խաղ» համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության լավագույն խաղ ճանաչվեց Green Circle թիմի կողմից ներկայացված «Անի» խաղը:
Green Circle թիմ:
Տիգրան Մարդանյան
Արտյոմ Աբգարյան
Վարդան Ղարիբյան
Ինֆորմացիոն աջակցություն՝ Պրոայթիլաբ
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ առաջնությունը կայացել է ու հույս հայտնեց, որ ապագայում հայկական խաղերը ճանաչված կդառնան նաև միջազգային ասպարեզում:
Խաղի նկարագրությունը
Խաղի գործողությունները տեղի են ունենում մոտ ապագայում, պատմական Հայաստանի Անի քաղաքում:
Այն մարտախաղ է առաջին դեմքից, որտեղ թշնամու դերում ՛՛ռոբոտներ՛՛ են, որոնցից պետք է ազատագրել մեր հայրենի հողը:
Հնարավորին մանրամասն նկարագրված է Անի քաղաքի մերձակայքը, Ախուրյան գետի ափամերձ տարածքը, եկեղեցիների ավերակները:
Խաղը գրվել է ինքնուրույն, Unity 3D համակարգի հիման վրա, բոլոր մոդելները ստեղծվել են հատուկ ՛՛Անի՛՛ խաղի համար:
http://www.itlab.am/news.php?newsid=58
![]()
Էջանիշներ