Բոլորս շատ լաւ գիտենք թէ այս օրերում ինչքան մեծ դեր ու տեղ են գրաւում համակարգչային խաղերը, թէ շուկայական առումով եւ թէ դաստիրակչութեան, այստեղ կարելի է գրել հայկական համակարգչային խաղերի մասին:
Բոլորս շատ լաւ գիտենք թէ այս օրերում ինչքան մեծ դեր ու տեղ են գրաւում համակարգչային խաղերը, թէ շուկայական առումով եւ թէ դաստիրակչութեան, այստեղ կարելի է գրել հայկական համակարգչային խաղերի մասին:
Այս խաղը ծրագրաւորւել է թ տարի առաջ, ևնայած չի համապատասխանում այսօրւայ շուկայում գտնւող խաղերի հետ, բայց որպէս սկիզբ եւ պարզապէս մէկ հոգու աշխատանք գտնում եմ բաւարար:
խաղը կարող էք քաշել այստեղից: 4.3 MB
http://lav-tgha.izfree.com
Վերջին խմբագրող՝ NetX: 08.03.2009, 18:04:
masivec (08.03.2009)
դզեց... հաջորդ վերսիա լինելու ա?![]()
Բարև ձեզ ժողովուրդ ջան
Սենց տիպի խաղերից ամենահաջողը եղելա ու մնումա Yerevan Drive-ը…
Բայց դե ինչպես փորցը ցույցա տվել, անիմաստա էս տիպի մեծ պռոեկտներ գռելը, վորտև չի ծախվի, հովանավորնել դժվար գտնվի…
Yerevan Drive-ը տղեքը հաճույքի համար են գրել, ու էտ առումով հալալա իրանց:
Հիմա ավելի ռեալա առաջին հայկական MMORPG(Massive Multiple Online Role Playing Game) գրել, որի վրա ել մասամբ աշխատում եմ:
tikopx (13.08.2010)
Շնորհակալ եմ ձեր տեսակէտների համար, այո, կարելի է ասել ոչ մի գրաֆիկա չկայ, իսկ այն ինչ պատկերւումա 2D պատռաստւած պատկերներ են, որոնք DirectX գրաֆիկական միջնորդի ֆանկշէնների օգնութեամբ 3D տեսք է ստացել, մի խօսքով այս խաղում չի օգտագործւել ոչ մի 3D object, որը կարելի է ասել պատճառներից մէկը իմ չտիրապետելն է 3D ծրագիրներին, բայց սա հիմա կարեւորագոյն հարցը չէ, այո ինչպէս ասում էք կարեւորը գաղափարն է, եւ կարելի է աշխատել խաղի վրայ, բայց այստեղ մի հատ աւելի կարեւոր հարց կայ, եւ այն սենառի հարցն է, մի հատ կարգին խաղ առաջի հերթին պէտք է ունենայ կարգին մի սենառ, մի բան որ մինչ օրս ինձ չի յաջողվել պատռաստել
http://lav-tgha.izfree.com
Վերջին խմբագրող՝ lav tgha: 09.03.2009, 02:10:
lav tgha բնականաբար խաղի գրաֆիկան պետք է թույլ լիներ: Լավ գրաֆիկայով խաղ գրելու համար պետք է ունենալ ստուդիա, ծրագրավորողների խումբ, սցենարիստ, ինստրուկրորներ ու իհարկե շատ փող:
Որպես մի հոգու աշխատանք խաղի գնահատականը 10 բալ է՝ հնարավոր 10-ից: Իրոք ողջունելի է: Ապրես:
էսպես չի մնա
Իմ կարծիքով ավելի հետաքրքիր կլինի եթե արցախյան պատերազմի մարտերը վերականգնվեն, ի՞նչ կասեք![]()
davidus (20.08.2009), DavitH (02.10.2012), total_abandon (02.12.2009), Լեո (09.03.2009)
Նախ ասեմ որ խաղը իմ սերւերից վերցրի, ադմինի հետ խնդիրներ ճարելու պատճառով,
հիմա խաղը կարող էք քաշել այս հասցէից:
http://lav-tgha.uuuq.com/armenian/fedayi.zip
իսկ երկրորդ հերթին կը խնդրէիմ եթէ որեւէ մէկը հետաքրքիր սենառ ունի խաղ պատռաստոլու առումով ինձ ուղարկի դա, շատ շնորհակալ կլինեմ:
Նա լոք մի բառ ինձ շշնջաց, այնպէս կիսատ ու սիրտը կախ, ես շրջւեցի, բայց նա չկար
http://lav-tgha.izfree.com
Ժողովուրդ ջան, ես էլ combats-ի, nextworld-ի, neverlands-ի կարգի խաղ եմ սարքել ու պատրաստվում եմ բացել հայկական զոնայում, ու հետագայում ուզում եմ նաև թարգմանել հայերեն լեզվով, հիմա ռուսերենա, ինչ մտքի եք արժի շարունակել պրոյեկտը, կլասիկ ոճովա, մի քանի կիսատ բաներ են մնացել, դրանք էլ վերջացնեմ ու տեստ արվի, արդեն կարող եմ բացել
![]()
Իմ կարծիքով հիմա մեծածավալ խաղերի մասին մտածելն իմաստ չունի: Մեծ խաղեր ստեղծելու համար մեծ մարդկային ու նյութական ռեսուրսներ են պետք: Խաղերի շուկայում զարգացում է ապրում անկախ (indie՝ independent բառից) ծրագրավորողների (կամ ծրագրավորողների թիմերի) կողմից գրված փոքրածավալ խաղերի բնագավառը: Ու բավականին լավ պայմաններ են ստեղծված այդպիսի ծրագրերը շուկա հանելու համար: Ծրագրավորողները հնարավորություն ունեն լավագույն օնլայն խաղերի խանութներում վաճառեն իրենց խաղերը, ստանալով հասույթի 70%-ը: Օրինակ շատ հայտնի Steam-ի անկախ խաղերի էջը այստեղ է http://store.steampowered.com/genre/Indie: Ահա նաև անկախ խաղերը առաջ տանելուն նվիրվաղ ռեսուրս՝ http://indiegames.com: Այդպիսի խաղերից ամենահաջողվածները Braid-ը և World of Goo-ն են, որոնք իրենց ստեղծողներին բերել են շատ մեծ հասույթ: Հա ու հիմա գնահատվում է ոչ այնքան փոքտ խաղի գրաֆիկան, այլ գաղափարի յուրօրինակությունը (տե՛ս հենց նույն Braid-ը և World of Goo-ն):
Ուրիշ հայկական խաղերի սայտեր գիտեք
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ