Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց կյանքի ամենակարևոր հարցերում պարագան հենց էդպիսին է, որ կա կոնկրետ սխալ ու ճիշտ։
իսկ ես կարծում եմ որ այդ "կոնկրետ սխալ ու ճիշտ"-ը դա մարդու մոդելավորման արդյունք է: ոչ մեկը բնույթան մեջ /կամ նրանից դուրս / չի կարող ֆիկսել պահը որ ասի ՝
-նայի, սա՛ կա:
այդ ֆիքսացիան անգամ ակընթարթ լինելու դեպքում մեկ է այն ակընթարթի ու գալացողի միջև ընկած մի բան է ֆիկսվելու, որը արդեն այն չի, ինչի մասին ասվելու է:
"ճիշտը բռնելու" համար մարդը սահմանափակում է:
ցանկացած ճշտի մասին խոսք/տեսություն սկսվում է ենթադրենք բառերից, որի հիման վրա կառուցվում է կուռ կամ որ կուռ տրամաբանական շղթան: բայց այդ ամեն ինչի սկիզբը կտրելն է: իսկ բնությունը անընդհատ է, և միևնույն ժամանակ դիսկրետ: դա բռնել ոչ մեկը չի կարող: իսկ եթե դա չես կարող, ուրեմն դա չկա:

երևի կհամաձայնես, որ բնույթան մեջ կան լիքը բաներ, որոնք մասին մենք չգիտենք, ու հավանաբար մարդկությունը երբեք էլ չի իմանալու:
հիմա եթե դրանց մասին մենք չգիտենք, ապա դրանք կան՞ թե չկան: եթե դու ասում ես որ կան. ապա ասա թե ովքեր/ինչեր են նրանք կոնկրետ նկարագրելով: