User Tag List

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 154 հատից

Թեմա: Ի՞նչ է ճշմարտությունը

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հարց Ի՞նչ է ճշմարտությունը

    Ի՞նչ է ճշմարտությունը։ Ի՞նչը կամ ո՞վ է երկրագնդի վրա ճշմարտության մարմնավորումը։ Միգուցե ճշմարտությունը չո՞ւնի նյութայական մարմնավորում։ Կամ էլ ճշմարտությունը մեր մոտակայքում է և մարդն ի վիճակի չէ այն գտնելու, քանի որ սուզված ենք մեղքերի ու չարության մեջ։ Կամ ընդհանրապես ճշմարտություն չկա։ Այն ընդամենը հարաբերականություն է։ Կամ այն կա, պարզապես մենք չգիտենք ինչում է կայանում նրա էությունը։ Ես երկար եմ փնտրել ճշմարտություն և չեմ գտել այն։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armena (05.07.2009), յոգի (15.12.2009)

  3. #2
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ճշմարտությունը

    Իմ կարծիքով ճշմարտությունը հարաբերական ա: Օրինակ վերցնենք կրոնները: Ամեն մի կրոնում գոյություն ունեն իրենց տեսակետները մեռլուց հետո ինչ լինելու վերաբերյալ ու ամեն կրոնի համար դա ճշմարտություն ա, ստեղից հետևություն, որ ճշմարտությունը հարաբերական ա:
    Հ.Գ. աչքիս անկապ բան եմ գրել… չգիտեմ՝ միտքս կարացել եմ արտահայտել, թե չէ…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (07.09.2009)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ճշմարտությունը

    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Իմ կարծիքով ճշմարտությունը հարաբերական ա: Օրինակ վերցնենք կրոնները: Ամեն մի կրոնում գոյություն ունեն իրենց տեսակետները մեռլուց հետո ինչ լինելու վերաբերյալ ու ամեն կրոնի համար դա ճշմարտություն ա, ստեղից հետևություն, որ ճշմարտությունը հարաբերական ա:
    Հ.Գ. աչքիս անկապ բան եմ գրել… չգիտեմ՝ միտքս կարացել եմ արտահայտել, թե չէ…
    Նարե ջան, համաձայն եմ, իսկապես լրիվ անկապ բան ես գրել։
    Այն, որ տարբեր կրոններում, մահից հետոյի մասին պատկերացումները տարբեր են, չի նշանակում, որ այդ մահից հետոն տարբեր կրոնի դավանողների մոտ պիտի տարբեր ձևերով լինի։ Պարզ է, որ բոլորինն էլ մի ձևով է լինելու, այսինքն՝ եթե այդ հարցի վերաբերյալ գոյություն ունեն բազմաթիվ տեսակետներ, ապա բացի մեկից, մնացածը որոշակիորեն սխալ են։ Հետևաբար ճշմարտությունը մեկն է։

    Հարցը մի քիչ վերացական է, բայց փորձեմ կոնկրետ պատասխանել. այո, համոզված եմ, որ կա ճշմարտություն, այն միշտ էլ մեր կողքին է ու մեր մեջ, ուղղակի մենք հաճախ կույր ենք լինում և չենք տեսնում այն, չնայած այն բանին, որ երբեմն աչքներս է մտնում...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ճշմարտությունը

    Թովմասն ասաց.
    - Տե՛ր, չգիտենք՝ ուր ես գնում. արդ, ինչպե՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը:
    Հիսուսը պատասխանեց նրան.
    - Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ինձնով միայն կարելի է գնալ իմ հոր մոտ:
    Հովհաննես 14:5-6

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Manya (16.05.2009), Միքայէլ (07.07.2009)

  8. #5
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ճշմարտությունը

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Թովմասն ասաց.
    - Տե՛ր, չգիտենք՝ ուր ես գնում. արդ, ինչպե՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը:
    Հիսուսը պատասխանեց նրան.
    - Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ինձնով միայն կարելի է գնալ իմ հոր մոտ:
    Հովհաննես 14:5-6
    Այսինքն ճշմարտությունը դա Քրիստոսն է:
    Բայց հիմա կան բազմաթիվ քրիստոնեկան աղանդներ, որոնք այս կամ այն կերպ են մեկնաբանում Կտակարանը և յուրաքանչյուրն էլ պնդում է թե իր ասածն է ճշմարիտ արդյունքում հարց է ծագում, որն է՞ ճշմարտությունը:
    Ճշմարտությունը դա հայրենիքն է:

  9. #6
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ճշմարտությունը

    Այն ինչ դառն է, այն ինչ մերկ է…
    Ճշմարտությունը կարող է խայթել ու միաժամանակ աննկատ ձևով շոյել մարդուն… Հիմնականում մարդիկ տեսնում են ճշմարտության դաժան կողմերը, այսինքն դաժան արդյունքները… Սակայն կարծում եմ, որ եթե մարդ իր սեփական խղճի առաջ արդար ու անկեղծ է, ապա երբեք չի վախենա ճշմարտությանը բարձր ու պարզ հայացքով նայել…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    sharick (11.03.2012)

  11. #7
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Ի՞նչ է ճշմարտությունը

    Ճշմարտությունը վատ դերասանության արդյունք է
    ...ներկերս վերջացել են...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (07.09.2009)

  13. #8
    Մշտական անդամ emo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia,
    Տարիք
    38
    Գրառումներ
    170
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ճշմարտությունը

    Մի հատվածել ես մեջբերեմ Աստվածաշնչից.

    -------------------------------
    Հիսուսն ասաց.
    «.... բայց ես դրա համար իսկ ծնվել եմ և դրա համար իսկ եկել եմ աշխարհ,որպեսզի ճշմարտության համար վկայեմ: Ամեն մարդ ,որ Ճշմարտությունից է , իմ ձայնը լսում է»:
    Պիղատոսը նրան ասաց.
    «Ինչ է ճշմարտությունը ?» ....


    Հովհաննէս 18
    ----------------------------------
    Բայց այդ հարցին պատասխան չստացավ , Հիսուս լռեց, քանի որ ըստ իր ասածի(Ամեն մարդ ,որ Ճշմարտությումից է...) որպեսզի հասկանաս ինչ բանա ճշմարտությունը դու պետքա լինես հենց նրանից՝ Ճշմարտությունից, միայն այդ ժամանակ կլսես ու կհասկանաս Ճշմարտությունը:

  14. #9
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ճշմարտությունը

    Սա շատ խորը փիլիսոփայական հարց է, այնպիսին, ինչպես, օրինակ, ինչ է գեղեցկությունը: Աշխարհում դեռ ոչ մեկը չի կարողացել և դեռ երկար ժամանակ չի կարողանա տալ ճշմարտության ճշգրիտ սահմանաումը: Նայեք, մեկի համար, որը հավատում է Աստծուն, ճշմարտությունն ունի մի տեսք, չհավատացողի համար` մեկ այլ տեսք: Բայց ոչ մեկն էլ չի կարող միանշանակ մինչև վերջ առաջ տանել իր տեսակետը: Սա, եթե նայենք շատ խորը: Բայց կան ինչ-որ բաներ, որ մարդկությունն ընդունել է իր համար որպես ճիշտ և ապրում է ըստ այդ ճշտի: Դրանցից շատերը նշված են Կտակարանում, իսկ շատ մարդիկ էլ այդ ճշտին հետևում են առանց Կտակարանի: Բայց, նորից եմ ասում, եթե շատ խորանանք, հաստատ ոչ մի բանն էլ միանշանակ ճիշտ համարել չենք կարող: Մի խոսքով, այս թեմայի մասին կնախընտրեի զրուցել, այլ ոչ թե կատարել կցկտուր գրառումներ:
    Лучше Гор могут быть только Горы.

  15. #10
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ճշմարտությունը

    Ճշմարտությունն էն ա, որից շատ մարդիկ վախենում են, այդ թվում և ես: Ճշմարտությունն այնքան վատ կարա լինի, որ մարդիկ նախընտրում են ապրել իրենց հորինած «ճշմարտության», ավելի կոնկրետ՝ ստի մեջ, քան լինել պարզ բոլորի հետ: Ճշմարտությունը ոչ բոլորին ա շնորհված հասկանալ և ընդունել, առավել ևս՝ ապրել ճշմարտության հետ:
    Երբ իմանաք, թե որն ա սուտը, ինչի համար ա, էդ ժամանակ կարող եք ասել, թե որն ա ճշմարտությունը, քանի որ ճշմարտությունը ստի հականիշն ա, ստի հակապատկերն ա, ավելի լուրջ ու կարևոր երևույթ ա:

    Հ.Գ. Աչքիս էլի տուֆտեցի…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  16. #11
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ճշմարտությունը

    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Երբ իմանաք, թե որն ա սուտը, ինչի համար ա, էդ ժամանակ կարող եք ասել, թե որն ա ճշմարտությունը, քանի որ ճշմարտությունը ստի հականիշն ա, ստի հակապատկերն ա, ավելի լուրջ ու կարևոր երևույթ ա:

    Հ.Գ. Աչքիս էլի տուֆտեցի…
    Հա, ճիշտ ա, բայց ճիշտն ու սուտը իրար հետ փոխկապված են, դու չես կարող իմանալ սուտը, առանց իմանալու, թե ինչ է ճիշտը, և հակառակը: Այնպես որ, ևս մեկ անգամ ասեմ, ոչ մեկը չի կարա ճշտի ու ստի սահմանում տա, որովհետև չի կարողանա ապացուցել, որ ինքը ճիշտ է ասում, քանի որ հայտնի չէ, թե ինչ է ճիշտը:
    Лучше Гор могут быть только Горы.

  17. #12
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ի՞նչ է ճշմարտությունը

    Chuk-ի փոխարեն գրեմ, եթե մենք ասում ենք ճշmարտություն չկա և այն իրոք չկա, ապա ստացվում է, որ մենք ճշմարտություն ենք ասում։ Այսինքն ճշմարտություն կա։

  18. #13
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ճշմարտությունը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Chuk-ի փոխարեն գրեմ, եթե մենք ասում ենք ճշմարտություն չկա և այն իրոք չկա, ապա ստացվում է, որ մենք ճշմարտություն ենք ասում։ Այսինքն ճշմարտություն կա։
    Չեմ հիշում, թե ով է ասել.
    "Աշխարհում մեկ ճշմարիտ բան կա, որ աշխարհում ոչ մի ճշմարիտ բան չկա": Զգում ե՞ս, ինչ հակասության ենք գալիս: Համ ասում ենք որ ճշմարիտ բան կա, համ էլ ասում ենք, որ չկա: Փակ ցիկլ է ստացվում, այս հարցին ոչ մեկը չի կարող պատասխանել:
    Лучше Гор могут быть только Горы.

  19. #14
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է ճշմարտությունը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ի՞նչ է ճշմարտությունը։ Ի՞նչը կամ ո՞վ է երկրագնդի վրա ճշմարտության մարմնավորումը։ Միգուցե ճշմարտությունը չո՞ւնի նյութայական մարմնավորում։ Կամ էլ ճշմարտությունը մեր մոտակայքում է և մարդն ի վիճակի չէ այն գտնելու, քանի որ սուզված ենք մեղքերի ու չարության մեջ։ Կամ ընդհանրապես ճշմարտություն չկա։ Այն ընդամենը հարաբերականություն է։ Կամ այն կա, պարզապես մենք չգիտենք ինչում է կայանում նրա էությունը։ Ես երկար եմ փնտրել ճշմարտություն և չեմ գտել այն։
    Ճշմարտություն կա այս կյանքում,նայած ում համար,ինչ հանգամանքներում ,բայց հաճախ որոշ,ոչ ինչ որոշ, այլ մեծամասնությունը մարդկանց չեն ուզում տեսնել,չեն ուզում լսել նրա ձայնը, որովհետև ոչ բոլորի է այն հարկավոր,ոչ բոլորին է այն ձեռնտու...
    Մարդիկ նախընտրում են ապրել ստով պարուրված կյանքով,որովհետև այդպես ավելի լավ է և' իրենց համար, և' շրջապատի համար, այդպես ավելի հեշտ է:
    Բայց վայ նրան ով ճշմարտության հետևից է ընկնում,կյանքը սկսում է իր նեղ շրջանակներով նեղել նրան,դե արի ու երջանիկ ապրիր այս կյանքում:
    Դու մի օր կգտնես ստով պարուրված ճշմարտությունը:
    __________________________-
    Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

  20. #15
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ է ճշմարտությունը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է ճշմարտությունը։ Ի՞նչը կամ ո՞վ է երկրագնդի վրա ճշմարտության մարմնավորումը։ Միգուցե ճշմարտությունը չո՞ւնի նյութայական մարմնավորում։ Կամ էլ ճշմարտությունը մեր մոտակայքում է և մարդն ի վիճակի չէ այն գտնելու, քանի որ սուզված ենք մեղքերի ու չարության մեջ։ Կամ ընդհանրապես ճշմարտություն չկա։ Այն ընդամենը հարաբերականություն է։ Կամ այն կա, պարզապես մենք չգիտենք ինչում է կայանում նրա էությունը։ Ես երկար եմ փնտրել ճշմարտություն և չեմ գտել այն։
    Ես այդպես էլ չհասկացա ինչ է ճշմարտությունը: Անընհատ հակասությունների բախվելուց հետո, սկսել եմ զգուշորեն կառուցել իմ ճշմարտությունը`ամեն օր մի "քար" ավելացնում եմ այդ կառույցին ու սվաղում

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թե ինչպես ճշմարտությունը կիսեցին
    Հեղինակ՝ Micke, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.06.2016, 21:25
  2. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 02.11.2013, 23:00
  3. Ասել ճշմարտությունը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 17.06.2010, 09:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •