Էխ, ինչքան մարդ կա, որ ինստիտուտում «յոլա» է տարել «Փիլիսոփայություն» առարկայի ուսուցումըԼավ, փորձեմ քիչ–միչ վերհիշել այն հիմնարար սահմանումները, որոնց ես թերևս առարկելու ոչինչ չունեմ։
Ուրեմն ճշմարտությունը դա մտքի, պատկերացման, դատողության որակական այնպիսի հատկանիշ է, որը թույլ է տալիս վերջիններս կոչել գիտելիք։ Հիմնականում ընդդունված է ճշմարտության այսպես կոչված համաձայնեցված կամ դասական հասկացությունը, որը ձևակերպվել է Արիստոտելի կողմից։ Հիմքը հետևյալն է՝ ճշմարտությունը դա օբյեկտի կամ նյութի և բանականության համապատասխանությունն է։ Դասական իմաստով ճշմարտությունը սուբյեկտի կողմից իրականության ադեկվատ արտացոլումն է մտքերի, պատկերացումների ու դատողությունների տեսքով։
Փիլիսոփայության մեջ ճշմարտության հասկացությունը դա բազային գաղափարների մի համակարգ է, որը թուլ է տալիս տարբերակել հավաստի և ոչ հավաստի տեղեկացվածությունը (կամ իմացությունը) ըստ իրականության հետ համաձայնեցնելու սկզբունքային հնարավորության, ըստ իմացության հակասականության և տրամաբանական լինելու, և ըստ իմացության օգտակարության և վնասակարության։
Իդեալիստական փիլիսոփայության մեջ (Պլատոն, Կանթ, Դեկարտ) ճշմարտությունը համարվում է իդեալական օբյեկտների հավերժ ու անփոփոխ հատկություն, մտքի ապրիորի ձև ու բանականության բնածին հատկանիշ։ Ըստ դիալեկտիկական փիլիսոփայության՝ ճշմարտությունը դա ճանաչողության ու գիտելիքների գործընթաց է ուստի և փոփոխական է։ Պրագմատիզմում ճշմարտությունը դա գործնականորեն կիրառելի ու օգտակար գիտելիքն է, որը ապահովում է հաջողություն։ Իմ ամենասիրելի աբստրակցիան դա օբյեկտիվ ճշմարտությունն է, որը գոյություն ունի մարդուց և մարդու գիտակցությունից անկախ։ Իհարկե էլի գիտելիքի տեսքով![]()
Կա նաև տրամաբանական ճշմարտությունը, որը հակադրվում է փաստական ճշմարտությանը, օրինակ ըստ տրամաբանության մենք մարդիկս բանական զարգացած արարածներ ենք, իսկ փաստացի՝ … չասեմ, լավԻնչևէ, սա կարգին ընդարձակ թեմա է, որտեղ լիքը որոգայթներ կան։ Օրինակ բացարձակ ճշմարտություն է համարվում անտարակուսելի, անառարկելի, անփոփոխ մեկ անգամ ու հավերժ հաստատված գիտելիքը։ Իսկ եթե «Մատրիցա՞»
… Ճշմարտությունը դա Արևի պես մի բան է, այն ձգում է, գրավում է, ջերմացնում է, մոտենալով ու չկարողանալով հեռանալ սկսում ես այրվել ու ցավ զգալ, իսկ առանց նրա պարզապես մեռնում ես(Վիշապ
)։
Էջանիշներ