Տեսել ես արդյոք դու գոնե մեկին Ով սիրել գիտի ու դեռ չի սիրում
Տեսել ես արդյոք դու գոնե մեկին Ով ատել գիտի ու դեռ չի ատում
Տեսել ես արդյոք դու գոնե մեկին
Ով ուղեղ չունի բայց միտք է անում Տեսել ես արդյոք դու գոնե մեկին
Ով խոսք է սիրում բայց լռում է միշտ
Դու մի մտածիր կորած չէ ոչինչ Քանզի միշտ էլ կգտնվեն Անխելք տգետներ,
Որ կերևակայեն իրենց գիտուններ
Ու կյանքը նրանք կապրեն քծնանքով
Ու եթե հասնեն փառքի աննշան
Միևնույնն է դա չի տևի երկար
Քանզի ճակատագիրը երբեք չի սխալվում
Տալիս է բոլորին ըստ արժանվույն
Աշխատիր որ լինես արժանի քո բախտին
Մի բողոքիր ու չես փոշմանի:
Էջանիշներ