Սիրու՞մ եք անակնկալներ… Լավագույն անակնկալը ,որ մինչ այժմ ստացել եք: Ի՞նչ անակնկալի ամենաշատը կսպասեիք, ի՞նչ կցանկանայիք ,որ լիներ, ե՞րբ, ու՞մ կողմից:
Այո
Ոչ
Անտարբեր եմ
Սիրու՞մ եք անակնկալներ… Լավագույն անակնկալը ,որ մինչ այժմ ստացել եք: Ի՞նչ անակնկալի ամենաշատը կսպասեիք, ի՞նչ կցանկանայիք ,որ լիներ, ե՞րբ, ու՞մ կողմից:
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Հաճելի անակնկալներ իհարկե սիրում եմ և ինքս հաճախակի եմ դրանք անում: Սիրում եմ մարդկանց հաճելի անակնկալներ անել ու հիանալ նրանց տրամադրության կտրուկ բարձրացումով, ուրախությամբ:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Անակնկալի գիժ եմ ուղղակի:Սիրու՞մ եք անակնկալներ…
Քանի որ անակնկալների միշտ սպասում եմ, հաճախ տարբեր անակնկալներ գուշակում եմ, կանխատեսում, դրա համար միշտ չէ, որ դրանք հաջողվում են: Օրինակ, մի անգամ ծննդյանս օրը մտա դասարան, ոչ ոք չշնորհավորեց: Իսկույն հասկացա, որ ձևեր են թափում և որոշել են ինձ անակնկալ մատուցել՝ մեր տուն գալով: Սուսուփուս գնացի տուն ու սկսեցի սպասել: Կես ժամ չանցած համադասարանցիներս հայտնվեցին:Լավագույն անակնկալը ,որ մինչ այժմ ստացել եք: Ի՞նչ անակնկալի ամենաշատը կսպասեիք, ի՞նչ կցանկանայիք ,որ լիներ, ե՞րբ, ու՞մ կողմից:
Բայց մի անակնկալ է եղել իմ կյանքում, որը երբեք չեմ մոռանա, շատ հաջողված էր:
Երկու տարի առաջ որոշեցի ծննդյանս օրը խմբեցիներիս հետ նշել: Նախապատրաստական բոլոր աշխատանքները տարված էին, ես պատրաստվել էի ընդունել 15 հոգու, երբ ընդամենը երկու օր առաջ այն ժամանակ դեռ անհայտ պատճառներով որոշեցին չգալ: Ես խառնվել էի, չգիտեի՝ ինչ անել, չգիտեի՝ ինչպես նշել ծննդյանս օրը: Որոշեցի պարզապես մի քանի մտերիմ ընկերուհիների հրավիրել և նրանց հետ «զավզակել»:
Խնջույքի ամենաթեժ պահին մեր դուռը թակեցին: Մի աղջիկ էր եկել՝ ձեռքին փուչիկներ ու մի մեծ տուփ, վրան՝ բացիկ: Շատ ուրախացա: Ինձ թվաց, թե կուրսեցիներս փոշմանել են, որոշել են անակնկալ մատուցել: Բայց ես սխալվում էի: Իրականում անակնկալի հեղինակն իմ գրչակից ընկեր (pen pal) Տաթևն էր. նախօրոք քրոջ հետ եկել էր մեր հասցեով, տունը գտել, իսկ հետո քրոջն ուղարկել անակնկալը բերելու:
Այս տարի էլ մայրս փորձեց ծննդյանս օրվա առթիվ ինձ անակնկալ մատուցել, բայց «Բրաբիոնը» լրիվ փչացրեց, և ես իմ սուր հոտառությամբ միանգամից ամեն ինչ կռահեցի:
Զզվում եմ ամեն տեսակի անակնկալներից:![]()
Лучше Гор могут быть только Горы.
Անակնկալներ սիրում եմ, բայց միայն հաճելի։![]()
Ավելացվել է 4 րոպե անց
Հայ ջան, բայց էլ ի՞նչ անակնկալ, եթե պիտի սպասես։Հայ-ի խոսքերից
Անակնկալը հենց այն է, որ չես սպասում, չես ակնկալում։
Այնպես որ ապագա անակնկալների մասին խոսելն անիմաստ է։
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.12.2006, 10:13: Պատճառ: Գրառման ավելացում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իմ ակումբում հայտնվելն էր ինձ համար անականկալ, իսկ իմ գրառումները, կարծում եմ, անակնկալ կարող են լինել յուրաքանչյուրիդ համար:![]()
Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ