User Tag List

Նայել հարցման արդյունքները: Սիրու՞մ եք անակնկալներ…

Քվեարկողներ
17. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    12 70.59%
  • Ոչ

    4 23.53%
  • Անտարբեր եմ

    1 5.88%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Անակնկալներ

  1. #1
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անակնկալներ

    Սիրու՞մ եք անակնկալներ… Լավագույն անակնկալը ,որ մինչ այժմ ստացել եք: Ի՞նչ անակնկալի ամենաշատը կսպասեիք, ի՞նչ կցանկանայիք ,որ լիներ, ե՞րբ, ու՞մ կողմից:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  2. #2
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    31
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անակնկալներ

    Հաճելի անակնկալներ իհարկե սիրում եմ և ինքս հաճախակի եմ դրանք անում: Սիրում եմ մարդկանց հաճելի անակնկալներ անել ու հիանալ նրանց տրամադրության կտրուկ բարձրացումով, ուրախությամբ :
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անակնկալներ

    Սիրու՞մ եք անակնկալներ…
    Անակնկալի գիժ եմ ուղղակի:
    Լավագույն անակնկալը ,որ մինչ այժմ ստացել եք: Ի՞նչ անակնկալի ամենաշատը կսպասեիք, ի՞նչ կցանկանայիք ,որ լիներ, ե՞րբ, ու՞մ կողմից:
    Քանի որ անակնկալների միշտ սպասում եմ, հաճախ տարբեր անակնկալներ գուշակում եմ, կանխատեսում, դրա համար միշտ չէ, որ դրանք հաջողվում են: Օրինակ, մի անգամ ծննդյանս օրը մտա դասարան, ոչ ոք չշնորհավորեց: Իսկույն հասկացա, որ ձևեր են թափում և որոշել են ինձ անակնկալ մատուցել՝ մեր տուն գալով: Սուսուփուս գնացի տուն ու սկսեցի սպասել: Կես ժամ չանցած համադասարանցիներս հայտնվեցին:

    Բայց մի անակնկալ է եղել իմ կյանքում, որը երբեք չեմ մոռանա, շատ հաջողված էր:
    Երկու տարի առաջ որոշեցի ծննդյանս օրը խմբեցիներիս հետ նշել: Նախապատրաստական բոլոր աշխատանքները տարված էին, ես պատրաստվել էի ընդունել 15 հոգու, երբ ընդամենը երկու օր առաջ այն ժամանակ դեռ անհայտ պատճառներով որոշեցին չգալ: Ես խառնվել էի, չգիտեի՝ ինչ անել, չգիտեի՝ ինչպես նշել ծննդյանս օրը: Որոշեցի պարզապես մի քանի մտերիմ ընկերուհիների հրավիրել և նրանց հետ «զավզակել»:
    Խնջույքի ամենաթեժ պահին մեր դուռը թակեցին: Մի աղջիկ էր եկել՝ ձեռքին փուչիկներ ու մի մեծ տուփ, վրան՝ բացիկ: Շատ ուրախացա: Ինձ թվաց, թե կուրսեցիներս փոշմանել են, որոշել են անակնկալ մատուցել: Բայց ես սխալվում էի: Իրականում անակնկալի հեղինակն իմ գրչակից ընկեր (pen pal) Տաթևն էր. նախօրոք քրոջ հետ եկել էր մեր հասցեով, տունը գտել, իսկ հետո քրոջն ուղարկել անակնկալը բերելու:

    Այս տարի էլ մայրս փորձեց ծննդյանս օրվա առթիվ ինձ անակնկալ մատուցել, բայց «Բրաբիոնը» լրիվ փչացրեց, և ես իմ սուր հոտառությամբ միանգամից ամեն ինչ կռահեցի:

  4. #4
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անակնկալներ

    Զզվում եմ ամեն տեսակի անակնկալներից:
    Лучше Гор могут быть только Горы.

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,157
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անակնկալներ

    Անակնկալներ սիրում եմ, բայց միայն հաճելի։

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Հայ-ի խոսքերից
    Սիրու՞մ եք անակնկալներ… Լավագույն անակնկալը ,որ մինչ այժմ ստացել եք: Ի՞նչ անակնկալի ամենաշատը կսպասեիք, ի՞նչ կցանկանայիք ,որ լիներ, ե՞րբ, ու՞մ կողմից:
    Հայ ջան, բայց էլ ի՞նչ անակնկալ, եթե պիտի սպասես։ Անակնկալը հենց այն է, որ չես սպասում, չես ակնկալում։ Այնպես որ ապագա անակնկալների մասին խոսելն անիմաստ է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.12.2006, 10:13: Պատճառ: Գրառման ավելացում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անակնկալներ

    Իմ ակումբում հայտնվելն էր ինձ համար անականկալ, իսկ իմ գրառումները, կարծում եմ, անակնկալ կարող են լինել յուրաքանչյուրիդ համար:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  7. #7
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,341
    Mentioned
    45 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անակնկալներ

    Սիրում եմ այնպիսի անակնկալներ, որոնք ոչ ոք չի ծրագրել, հատում պլանավորված չեն եղել: Ասենք` քայլում ես մի եսիմ ինչ քաղաքի փողոցներով, մեկ էլ դիմացդ է դուրս գալիս մանկությանդ ընկերը, որից հազար տարի լուր չունեիր: Ու անակնկալի ես գալիս, թե բա` Մարուս ջան, էս դո՞ւ ես, ի՞նչ գործ ունես էս կողմերում: Ուրախությունից էլ սիրտդ թռչկոտում է, ո՞վ կմտածեր, որտեղից որտեղ...

    Իսկ այ անակնկալներ, որոնք հատուկ ինչ-որ մեկը պլանավորում է մյուսի համար, այնքան էլ չեմ սիրում: Օրինակ` ամուսինս հիմա Հնդկաստանում է, հարցնում եմ, թե երբ է վերադառնալու, չի ասում. ուզում է անակնկալ անել: Հիմա ես ի՞նչ իմանամ` երբ սկսեմ տունը մաքրել, ամանների բազմությունը լվանալ, լվացք անել ու վերջապես հավաքել անկողինը... Բա որ վեր կացավ ու էսօր էկա՞վ, ըհը քեզ անակնկալ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անակնկալներ Անկախության օրվա առթիվ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 42
    Վերջինը: 23.09.2008, 16:26
  2. Ամանորյա փոքրիկ անակնկալներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 02.01.2008, 02:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •