Չեմ լսել, հետաքրքիր է երաժշտական ինչ ոճի ներկայացուցիչներ են?![]()
Չեմ լսել, հետաքրքիր է երաժշտական ինչ ոճի ներկայացուցիչներ են?![]()
Genesis-ը պրոգրեսիվ ռոքի ամնենահայտնի խմբերից մեկն է, այդ ժանրի հիմնադիրներից: Ստեղծվել է 1967-ին Peter Gabriel-ի (վոկալ, ֆլեյտա), Tony Banks-ի (ստեղնաշար), Michael Rutherford-ի (բաս կիթառ) կողմից: 1971 թ. խումբ են եկել հարվածող Phil Collins-ը և կիթառահար Steve Hackett-ը: Սա համարվում է Genesis-ի դասական կազմը, և այդ կազմով ձայնագրած 4 ալբոմները համարվում են խմբի ամենալուրջ և լավագույն ալբոմները: 1975-ին, երբ Genesis-ը փառքի գագաթնակետին էր, Peter Gabriel-ը անսպասելիորեն հայտարարեց իր` խմբից դուրս գալու և սոլո կարիերայով զբաղվելու որոշման մասին: Նրա դուրս գալուց հետո ենթադրվում էր, որ խումբը կքանդվի, խմբի անդամները փնտրում էին այնպիսի նոր վոկալիստ, որը կկարողանա լրացնել Gabriel-ին: Երկար որոնումներից հետո նրանք պարզեցին, որ լուծումը գտնվում է իրենց կողքին, և հարվածող Phil Collins-ը դարձավ նաև խմբի վոկալիստը: 1978-ին խմբից հեռացավ Steve Hackett-ը, և խումբը դարձավ տրիո: Նրանք որոշեցին, որ իրենց երաժշտությունը բավականին բարդ է, միևնույն ժամանակ պրոգրեսիվ ռոք ժանրը իր տեղն էր զիջում պանկին, և խումբը փոխեց իր ոճը, դառնալով փոփ-ռոք խումբ: Նրանք գրել են բազմաթիվ հիթեր, մինչև 1993 թիվը հսկայական համերգներ են տվել, հսկայական դահլիճներ ու ստադիոններ են լցրել, նրանց երկրպագուների թիվը մի քանի անգամ ավելացել է, 70-ականների համեմատ: Ահա այս Genesis-ն է, որին այսօր հիմնականում ճանաչում են: Եվ շատ ցավալի է, որ այսօր քչերն են լսում 70-ականների Genesis: Այդ ժամանակվա երգերը իսկապես բավականին կոմպլեքս երգեր են, բայց միևնույն ժամանակ շատ բարձր մակարդակի:
Smokie (20.07.2012)
Tar նոր wikipedia-ում էլ նայեցի,պրոգրեսիվ ռոքի, բայց իմ իմանալով Genesis արտ ռոք ա:
Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:
Ինչքան որ ես գիտեմ, պրոգրեսիվ ռոքը կոնկրետ ժանր է, իսկ արտ ռոքը ավելի լայն հասկացողություն է: Պրոգրեսիվ ռոքը արտ ռոք է, բայց արտ ռոքը պարտադիր չի, որ լինի պրոգրեսիվ ռոք: Բայց շատ հաճախ դրանք նույնացնում են: Համենայն դեպս, ցանկացած դեպքում Genesis-ը հենց դառնում է արտ ռոք: Պրոգրեսիվ ռոքի մեջ կան 4 խմբեր, որոնք համարվում են այդ ժանրի առանցքային խմբերը` Genesis-ը, King Crimson-ը (King Crimson-ի "In The Court Of The Crimson King" ալբոմը համարվում է պրոգրեսիվ ռոքի համար մեկ ալբոմը), Yes-ը և Emerson, Lake & Palmer-ը (E.L.P.):
HardRock, իրականում դրանք նույն բանի տարբեր անվանումներն են: Ճիշտն ասած ես էի պատրաստվում այս թեման բացել, բայց ռիսկ չարեցի, որովհետև Ջենեսիս սիրողներ գրեթե չգիտեմ:
Ամենասիրածս խմբերից է՝ մինչև 1974 թվի կոնցեպտուալ «And the Lamb lies down on Broadway» ալբոմը ներառյալ: Գեբրիելն, ի միջի այլոց, խմբից դուրս է եկել հենց այս ալբոմում իր դոմինանտ դերի, համերգների ժամանակ խիստ ուշագրավ բեմական պահվածքի համար:
Գեբրիելի դուրս գալուց հետո Ջենեսիսը դարձել է հասարակ կոմերցիալ սոֆտ-ռոք ու առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում այն դեպքում, երբ Գեբրիելի սոլո աշխատանքները մեկը մյուսից հիանալի են: Կուզեի առանձնացնել դրանցից մեկը՝ «Passion»-ը, որն ի սկզբանե գրվել է որպես սաունդտրեկ Սկորսեզեի «Քրիստոսի Վերջին Փորձությունը» ֆիլմի համար, ու անձամբ իմ համար շատ հաճելի էմոցիոնալ վիճակներում է::
Հենց Ջենեսիսի Գեբրիելյան շրջանի ալբոմները հիասքանչ են: Առաջինը՝ այսպես կոչված «Սև Ալբոմը», «From Genesis to Revelation», շատ բարի, հաճելի երգեր են շատ վատ սաունդով:
Մնացածի մասին հետո կգրեմ![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Claudia Mori (20.07.2012), Jarre (08.03.2009), Ռուֆուս (06.03.2009)
Փիթեր Գեբրիելը իմ ամենասիրած երգիչների ցանկում է, Փիթերի երաժշտությունը միանգամից թափանցում է հոգուդ խորքը, խոսքերով անհնարին է նկարագրել էֆեկտը, պարզապես պետք է լսել:
Ինչ վերաբերվում է Ջենեսիսին, լսում եմ թե Գեբրիելյան շրջանի Ջենեսիսը, թե Քոլինզյան շրջանը (համաձայն եմ այն մտքի հետ, որ Գեբրիելյան շրջանը մի գլուխ ավելի բարձր է Քոլինզյանից): Իսկ սիրածս ալբոմը Ռեյադերի նշած "And The Lamb Lies Down On Broadway"-ն է:
Բայց ամեն դեպքում King Crimson ու Yes խմբերը ավելի շատ եմ սիրում ու լսում, թող ներեն ինձ Ջենեսիսի երկրպագուները![]()
I may be paranoid but no android!
Claudia Mori (20.07.2012), Jarre (08.03.2009), Rhayader (07.03.2009)
Կարծում եմ, սխալ համեմատություն է, որովհետև լրիվ տարբեր հատույթներում են ստեղծագործում: Քրիմսոնն ավելի շատ էքսպերիմենտներ է անում, շատ ավելի խորը, քան որևէ մեկը: Յեսը գնում է երաժշտական ու կատարողական վիրտուոզության ուղղությամբ: Իսկ Ջենեսիսը առավել նուրբ, էմոցիոնալ բան է:
Ի միջի այլոց, "And The Lamb Lies Down On Broadway"-ն իմ սիրելի ալբոմն էլ է, ես արդեն սկսում եմ սովորել ֆլեյտայի պարտիաներն այդ ալբոմից: Բայց հույժ կոնցեպտուալ "Selling England By the Pound" ու երաժշտականորեն սեղմ, հավաք "Foxtrot" ալբոմներն էլ շատ թանկ են ինձ:
Ռուֆուս, դու «Passion»-ը լսե՞լ ես:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ռուֆուս (07.03.2009)
Ոնց ասում են, ճաշակին ընկեր չկա
Passion-ը... Ֆիլմը անկեղծ ասած չսիրեցի, բայց սաունդրեքը վերջն է... Ի դեպ Փիթեր Գեբրիելը Passion-ի մեջ օգտագործեց հայկական դուդուկ ու հենց իր շնորհիվ է, որ դուդուկը հիմա համաշխարհային ճանաչում է ստացել
Նաև խորհուրդ եմ դիտել "Rabbit-Proof Fence" ֆիլմը, որի սաունդթրեքը նույնպես Գեբրիելինն է: Ֆիլմը Ավստրալիայի աբորիգենների նկատմամբ 30-ական թվականներին կատարած ցեղասպանության մասին է, իսկ Գեբրիելի երաժշտությունը պարզապես ցնցող ազդեցություն է թողնում դիտողի վրա.... (Եթե ուզում ես, ունեմ, կարող եմ տալ)
I may be paranoid but no android!
Ռուֆուս (07.03.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ