Շա՜տ ներողություն։ Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, մանավանդ, որ ինձ շատ հարազատ մարդիկ են այս բաժնում գրառումներ կատարել, բայց Պիտերին ու Ֆիլին իրար հետ համեմատելը շա՜տ սխալ է։ Ինչքան էլ, որ մի խմբից են եղել, միևնույնն է նրանք լռիվ տարբեր ոճերի մեջ են։ Կարծում եմ, որ չի ստացվի սահման գծել ու ասել, թե Ջենեսիսը երբ էր ավելի լավը։ Երկուսի օրով էլ շատ լավն է եղել, բայց թե ես ու դու կոնկրետ որը կնախընտրենք, դա արդեն ճաշակի հարց է, բայց ոչ լավի ու վատի։ Ես Գաբրիելին ուրիշ ձևով եմ սիրում, բայց երբեք չեմ համարձակվի ասել, որ Քոլինզը Գաբրիելից ավելի ցածր է։
Էջանիշներ