User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Վարդան Օսկանյանի հարցազրույցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վարդան Օսկանյանի հարցազրույցը

    Երեկ Հ1-ով Վարդան Օսկանյանը հարցազրույց տվեց, որևէ մեկը նայել է՞...
    Ինձ համար նա հայտնություն էր, ես հարգում եմ Օսկանյանին ու չէի սպասում նրանից այդպիսի արձագանքներ, ինձ ստիպեց ահագին բաների այլ տեսանկյունից նայել...

    Օսկանյանը հավատում է Տեր-Պետրոսյանին
    [16:13] 06 Մարտի, 2009

    ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ հյուրընկալվելով Հանրային հեռուստաընկերությանը ՚25 րոպեՙ հաղորդաշարին, մի քանի անգամ հայտարարեց, որ լիովին կիսում է Լեւոն Տեր-Պետրոսյանի մի քանի տեսակետները, մասնավորապես քաղաքացիական հասարակության ձեւավորման անհարաժեշտության վերաբերյալ: Նախկին ԱԳ նախարարը ամբողջ հաղորդման ընթացքում մի քանի անգամ բառացի մեջբերեց Տեր-Պետրոսյանի ելույթից:

    Օսկանյանի հատկապես դուր է եկել Տեր-Պետրոսյանի հետեւյալ տողերը. ՚Հաջողության հասնելու միակ գրավականը մենք դիտում ենք գիտակից քաղաքացիական հասարակության ձեւավորումը եւ լուրջ, պատասխանատու, ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծումը, որը պատրաստ է համառ, թեկուզ երկարատեւ, պայքարի£ Ահա, սա է մեր գլխավոր խնդիրը, եւ ոչ ոք չի կարող ժխտել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Համաժողովրդական շարժմանը հաջողվել է այս երկու ուղղություններով էլ հսկայական առաջընթաց արձանագրել, ինչը չի կարող վերջիվերջո չտալ իր պտուղներըՙ£

    Օսկանյանը երեկ հայտարարեց, որ հավատում է Տեր-Պետրոսյանին, մեր երկիրը իսկապես ժողովրդավար դարձնելու ձգտմանը: Ի դեպ, պարոն Օսկանյանը ի տարբերություն գործող ԱԳ նախարարի երեկ հայտարարեց, որ ՀՀ-ի նկատմամբ ԵԽԽՎ-ի ընդունած որոշումները, որոնք անընդհատ ժամանակ են ձգում, շատ ավելի վտանգավոր են մեր երկրի համար, քան եթե հստակ որոշում լիներ: Այսինքն, Օսկանյանը այս հարցում նույնպես համամիտ է Տեր-Պետրոսյանի հետ: Երեկ նախկին ԱԳ նախարարը կրկին հայտարարեց, որ պատրաստվում է քաղաքականության մեջ մտնել` նոր ձեւավորված ուժով եւ այդ ուժի համար շատ ընդունելի է Տեր-Պետրոսյանի հետեւյալ տողերը.՚Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի բառապաշարում իսպառ բացակայել եւ այսուհետեւ եւս բացակայելու են գրոհ, ապստամբություն, հեղափոխություն հասկացությունները£ Եթե այս հասկացություններն են կազմում քաղաքական ուժերի վճռականության մասին պատկերացման հիմքը, ապա մենք կտրականապես մերժում ենք այդպիսի վճռականությունը£ Ապստամբության կամ հեղափոխության հնամաշ գաղափարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգիցՙ£

    Վարդան Օսկանյանի երեկվա հեռուստաելույթը իսկապես շատ հետաքրքիր էր, եւ մի շարք հարցեր է առաջ քաշում: Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ի ողբերգությունից առաջ եւ հետո հեռուստատեսությամբ պարբերաբար ելույթ էր ունենում հենց պարոն Օսկանյանը` արդարացնելով մարտի 1-ին` իշխանությունների եւ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի գործողությունները: Իսկ մարտի 1-ի ոճրագործությունը կանխատեսելու, կողմերին արյունահեղությունից զերծ մնալու կոչով բացահայտ հանդես գալու համար փետրվարի 23-ին նա աշխատանքից հեռացրեց իր աշխատակիցներին: Իսկ երեկ նա հեռուսատէկրանից չէր թաքցնում իր հիացմունքը Տեր-Պետրոսյանի տեսակետների վերաբերյալ:
    http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=70161
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 07.03.2009, 18:48:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարդան Պետրոսյան
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 306
    Վերջինը: 13.04.2020, 12:37
  2. Վարդան Օսկանյանի գործը
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 132
    Վերջինը: 11.10.2012, 20:08
  3. ԴԱՐ–ի ամենաանհավասար հարցազրույցը
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 24.04.2010, 22:07
  4. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 24.11.2009, 12:21
  5. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 09.10.2007, 09:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •