User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Google Summer of Code 2009։ Ծրագրավորող ուսանողներին

  1. #1
    Մշտական անդամ Xelgen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    344
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Google Summer of Code 2009։ Ծրագրավորող ուսանողներին



    Ուզո՞ւմ ես բաց կոդով ծրագրեր գրել։
    Ուզո՞ւմ ես գումար վաստակել։
    Երկուսը միասի՞ն։

    Ստեղծման պահից Google Summer of CodeTM – ը միավորել է մոտ 2500 ուսանող և ավելի քան 180 բաց կոդով ծրագրավորման նախագիծ։ Արդյունքում գրվել են ծրագրային կոդի միլիոնավոր տողեր։
    Մենք հրավիրում ենք ուսանողներին և աշխատանքի ղեկավարներին մասնակցելու 2009 –ի Google Summer of Code – ին՝ դարձնելով այն անցկացվածներից լավագույնը։ Ամռան երեք ամիսների ընթացքում կատարած աշխատանքի համար ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան 4500 ԱՄՆ դոլար։
    Google Summer of Code նախագիծը ստեղծվել է՝ խրախուսելու ուսանողների մասնակցությունը բաց կոդով ծրագրերի մշակմանը։ 2005–ին մեկնարկած նախագիծն ունի հետևյալ նպատակները՝
    • Ոգեշնչել երիտասարդ ծրագրավորողներին մասնակցելու բաց կոդով ծրագրերի մշակմանը.
    • Հնարավորություն տալ համակարգչային գիտության և հարակից բնագավառների ուսանողներին ամառվա ընթացքում ապագա մասնագիտության հետ կապված գործնական աշխատանք կատարելու.
    • Ծանոթացնել ուսանողներին ծրագրային ապահովման մշակման իրական գործընթացներին (օր.՝ բաշխված մշակում, ծրագրային ապահովման լիցենզավորման հարցեր, էլեկտրոնային նամակագրության կանոններ, և այլն).
    • Ստեղծել և հրապարակել ավելի շատ բաց կոդով հանրօգուտ ծրագրեր.
    • Աջակցել բաց կոդով ծրագրավորման նախագծերին նոր ծրագրավորողներ հայտաբերելու և ներգրավելու գործում։


    Google – ը ընդունում է դիմումներ բաց կոդով նախագծերից 2009թ. մարտի 9-ից 13-ը։ Ուսանողների մասնակցության հայտերն ընդունվում են 2009թ. մարտի 23–ից ապրիլի 3–ը։
    Մասնակցության պայմաններին, հայտերի ներկայացման կարգին և, իհարկե, ամենակարևո՜րը, մարզաշապիկների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով՝


    Translations proudly provided by Google Summer of CodeTM community members.
    Խորհուրդ եմ տալիս ուղանողներին պարտադիր դիմել և փորձել մասնակցել։ Դա հոյակապ հնարավորություն է հայնտի, և օգտակար նախագծերի վրա, լուրջ թիմային աշխատանքի փորձ ստանալ և բացի դրանից վաստակել հայ ուսանողի համար շատ լուրջ գումարներ։
    Եթե դիմելու ընթացում ինչ որ խնդիրներ առաջանան, գրեք ինձ, ես կկապեմ ձեզ ծանոթից հետ, որը մասնակցել է այս ծրագրին անցյալ տարի, նա պատրաստ է օգնել հարցերի դեպքում։

    Նաև, որպեսզի հնարավորինս շատ հայ ուսանող մասնակցի այս ծրագրին, այստեղից կարող եք բեռնավորել և տպել բերված թռուցիկը և կպցնել ձեր համալսարանում, դեկանատներում, և այլն։

    Մաղթում եմ հաջողություն։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    PygmaliOn (06.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամեն ինչ Google-ի մասին, Google fаn club
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 93
    Վերջինը: 16.07.2014, 12:14
  2. Մրցանակներ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին
    Հեղինակ՝ voter, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.10.2011, 21:49
  3. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Երևան
    Գրառումներ: 10
    Վերջինը: 11.09.2008, 22:33
  4. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 11.09.2008, 22:33
  5. Շնորհավոր ուսանողներին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 20.11.2006, 17:11

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •