Վստա՞հ ես, որ բոլորին կարող են բուժել:
Չգիտեմ` «բուժել» բառի լայն իմաստը ինչով է տարբերվում նեղից, բայց հանցագործին պետք է բուժել, քանի որ նա առողջ չի: Հանցանք գործելը նորմալ մարդու վարք չէ, իսկ աննորմալ մարդուն ես չեմ կարող համարել մտովոր լրիվ առողջ մարդ: Իսկ այդ շեղմանը դու արդեն կարող ես քո իմացած եզրույթներով ինչ անուն ուզես դնես:
Հ.Գ. «հանցանք»` նկատի ունեմ ոչ թե օրենսգրքերով դատապարտվող հանցանք, այլ բարոյական նորմերով հանցանք: Այսինքն` եթե մեկը էնքան դուխ ունենա, որ գնա, ու մեր օլիգարխներից մեկի տունը թալանի, ապա ես կպնդեմ, որ նա հիվանդ չի, չնայած օրենքի առաջ նա հանցագործ է: Բայց եթե մեկը թեկուզ իրա երեխեքին պահելու համար կտրի ուրիշի երեխու հացը, ապա նա առողջ չի:
Նախ մի քիչ պարզաբանիր, թե որ բառերի մասին ես:
Հետո, եթե դու մարդկանց գիտելիքի մակարդակը որոշում ես եզր(ույթն)երի իմացությամբ, ապա որոշումդ մեղմ ասած այդքան էլ օբյեկտիվ չի լինի:
Նայած ինքը ինչի համար է կատարել գողությունը` սովից չմեռնելո՞ւ, թե՞ հաճույքի, կամ գողական փորձ ձեռք բերելու: Հազար ու մի բան կա: Ես ո՞նց պատիժ նշանակեմ, եթե Սաքոյին չեմ ճանաչում:
Էջանիշներ