Rammstein, գրեթե բոլոր հոգեբուժական նոզոլոգիաներն ունեն իրենց ախտանիշները, իրենց հնարավոր բուժման մեթոդները, յուրաքանչյուրն ունի իրեն հատկանշական դրսևորումները, ինչպես և բոլոր հիվանդություններն առհասարակ: Իհարկե կան բաներ, որ մինչև հիմա էլ պարզ չեն, բայց այդպիսիք կան նաև բժշկության այլ բնագավառներում:
Հոգեկան հիվանդությունն իհարկե ՁԻԱՀ չի, բայց հոգեկան հիվանդությունները պրակտիկորեն հստակ ախտորոշվում և բուժվում են, ինչպես և գրեթե բոլոր հիվանդություններն առհասարակ:
Քո կողմից գործածված եզրույթներից ինձ պարզ է դառնում, որ դու այդ ասպարեզում անգամ տարրական գիտելիքներ չունես… Խնդրում եմ, անհարկի այս թեմայով մի վիճաբանիր: Գոնե ծանոթացիր, հետո…Ես համարում եմ, որ մարդկության ներկայիս հոգեբանությունը այն մակարդակի վրա չի, որ 100%-ով որոշի մարդու հիվանդ լինել-չլինելը։
Բայց ասեմ, որ ցանկացած բնագավառում է այդպես: Նույն քիմիայում, ֆիզիկայում, առհասարակ գիտության բոլոր ոլորտներում էլ անելիքներ կան և շատ երևույթների պատճառներ դեռևս պարզ չեն: Նույն կերպ՝ և հոգեբանության, և հոգեբուժության բնագավառներում:
Ես կրկնում եմ՝ հանցագործի մոտ առկա հոգեկան խանգարման կասկածի դեպքում՝ տվյալ մարդը ներկայացվում է դատահոգեբուժական հանձնաժողովին, որը հստակ, կոնկրետ որոշում է տվյալ մարդու մոտ հոգեկան խնդիրներ կա՞ն, թե՞ ոչ… Եթե անհրաժեշտություն է ծագում, ստացիոնար հետազոտություն է նշանակվում:Դրա համար հանցագործին պետք է բուժել։ Եթե հոգեկան խնդիր ունի, ապա կբուժվի, եթե առողջ է (ինչը քիչ հավանական է), ապա ոչինչ, այդ բուժումը չի վնասի նրան։
Եթե «բուժել» բառը դու օգտագործում ես ավելի լայն ու անուղղակի իմաստով, ապա քո հետ համաձայն եմ: Այո, պետք է «բուժել» հանցագործին, այլ ոչ թե միայն պատժել… Պատիժը պետք է լինի «բուժիչ»… Այնպես ինչպես պետք է «բուժել» մեր հասարակությունում առկա շատ ու շատ երևույթներ:
Էջանիշներ