Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
Հոգեբանական տարբեր վիճակներն, հանցագործության դրդող պատճառները, անօրինական արարք կատարելն ամենևին չի նշանակում, որ մարդը հոգեպես անառողջ է…
Այնպես որ՝ բանտերում «նստում» են հոգեպես առողջ մարդիկ:
Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
Ասեմ, որ ՀՀ-ում կա դատահոգեբուժական հանձնաժողով, որն զբաղվում է հենց նման հարցերով: Որոշում է՝ հանցագործություն կատարած անձի հոգեկանը խանգարված է՞, թե՞ ոչ…
Հոգեկան հիվանդությունը ՁԻԱՀ չի, որ միանշանակ ասենք մարդը դրանով հիվա՞նդ է, թե՞ ոչ։ Էսօր մարդը առողջ է, վաղը կարող է գժվի, մյուս օրը` էլի լինի այնպես, ինչպես առողջ վիճակում էր, բայց դա դեռ չի նշանակում, որ նա առողջացավ։

Ես համարում եմ, որ մարդկության ներկայիս հոգեբանությունը այն մակարդակի վրա չի, որ 100%-ով որոշի մարդու հիվանդ լինել-չլինելը։

Դրա համար հանցագործին պետք է բուժել։ Եթե հոգեկան խնդիր ունի, ապա կբուժվի, եթե առողջ է (ինչը քիչ հավանական է), ապա ոչինչ, այդ բուժումը չի վնասի նրան։