Հարցման տարբերակների մեջ մոռացել եք ներառել մեղեդինՄեկ էլ, մոռացել եք `տեխնիկակպես կատարման որակը
Մենակ գործիքավորումը չի կարևոր, նաև կարևոր է, թե ինչն են գործիքավորում
Ու բացի դրանից, միանշանակորեն պատասխանել այս հարցին անհնար է
Պատմության մեջ եղել են և հիմա էլ կան լեգենդար խմբեր և երաժիշտներ, որոնք ընտրել են իրենց համար կարևորը /կամ, գուցե այն, ինչ իրենց մոտ լավ է ստացվել/
Իմ անձնական կարծիքով, օրինակ, Բիթլզը համատեղել է /որոշ երգերում/ երգի խորիմաստ բառերը և երգի մեղեդին, տեխնիկապես երաժշտության կատարումը իրենց մոտ եղել է ցածր մակարդակի վրա, գործիքներին չեն տիրապետել պրոֆեսիոնալ մակարդակով
Փինք Ֆլոյդը, օրինակ, բոլորի համադրումն է... Նրանց մոտ միանգամից ամեն ինչն է բարձր մակարդակի վրա, թե երգերի բառերը, թե հենց բուն մեղեդին, և մեծ ուշադրություն են դարձրել հենց գործիքավորմանըԴա նրանց հիմնական յուրահատկություններից մեկն է` տարօրինակ, արտասովոր և առօրյայում պատահող ձայների "երաժշտականացումը"
Ջիմի Հենրիքս - Կատարման տեխնիկա + բառեր
Ջանիս Ջափլին - Վոկալ + Բառեր
Ռադիոհեդ - էլի, երգերի բառերը + ձայները, գործիքավորումը , մեղեդի որոշ երգերում նույնիսկ ընդհանրապես կարող է չլինել, կարևորը ձայներն են
Դեվիդ Գետտա- ոչ վոկալ, ոչ բառեր, ոչ մեղեդի, միայն գործիքավորում
Էլ ում ասեմ... Ֆաբրիկա - միայն ոտքերը![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Երաժշտությունը![]()
Քանի որ մեղեդու համար առաջարկվում է ընտրել գրծիքավորումը, ապա ընտրում եմ դա:
Մեր օրերում մեղեդին կորել է, տեղ տալով ինչ-որ հիմար դմփը-զմփըների, կամ ել գերի ենք դառնում երգչի կարողությունների առավելագույն չափով գոռոցներին: Կարող եք հիշել նոր որևէ երգ, որի մեղեդին կհիշեիք... ուզած չուզած սկսել են հին երգերը ձևափոխել մի քիչ ու ներկայացնել նորովի: Թե չէ բառերը հեչ, լավ երգը կարող ես լսել և ինստրումենտալ ձևով ու բառերին իրականում շատ ուշադրություն չես դարձնում, մանավանդ որ հիմնականում նույն թեմաներն են:
Ինչպես արդեն շատերը նշեցին, ընդհանուր առմամբ, բոլորն էլ կարևոր են, բայց կոնկրետ ինձ համար բառերը երևի ամենաքիչն են կարևոր։ Որովհետև հիմնականում առանձնապես չեմ փորձում հասկանալ բառերը։ Երգ լսելիս սովորաբար գիտակցությանս միայն առանձին կցկտուր բառեր են հասնում, ինչ–որ ֆոնային ազդեցություն թողնելով, բայց ամբողջական երգի տեքստին մեծ մասամբ հատուկ ուշադրություն չեմ դարձնում։ Դե եթե իհարկե տեքստը շատ պարզ/հասարակ չի(և՛ դրական, և՛ բացասական իմաստով)։ Օրինակ ռաբիս երգերում, որ սովորաբար տախտակ մտքեր են ասում, միանգամից ներվայնացնում է։
Շատ կարևոր է ինչպես երգի մեղեդին, էնպես էլ կատարումը. կատարման բաղադրիչներ են և՛ երաժշտական գործիքների նվագելը, և՛ վոկալը։
Չնայած մարդու ձայնը, վոկալը նույնպես կարելի է երաժշտական գործիք համարել; Երևի լավագույն երաժշտական գործիքն է իր հնարավորություններով ու բազմազանությամբ։![]()
Ուղղակի մարդու ձայնը, ի տարբերություն այլ երաժշտական գործիքների, շատ ուժեղ արտահայտում է նաև կատարողի մարդկային հատկանիշներն ու բնավորությունը։ Էդ պատճառով երբեմն լինում է, որ երգիչը շատ պրոֆեսիոնալ է կատարում, բայց էլի դուրս չի գալիս, որովհետև մի տեսակ ձայնի մեջ զգում եմ երգչի վանող մարդկային էությունը։
(տենց մեկին էս պահին հիշում եմ, բայց որ ասեմ քարերով կլարեք)։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 06.03.2009, 12:51:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Բայց Միթե՞ մեղեդին ու գործիքավորումը նույն բանն են: Նույն մեղեդին կարելի ներկայացնել շատ տարբեր գործիքավորմամբ:
Լավ կլիներ ավելացվեր այդ տարբերակը, որովհետև երաժշտության մեջ ամենակարևորը հենց մեղեդին է, առանց մեղեդի երաժշտություն չի կարող լինել, բայց առանց բառերի կամ գործիքավորման կարող է:
Love has an enemy, but it is already defeated!
Արշակ (06.03.2009)
Ի՞նչն եք համարում առաջնային երաժշտության մեջ ...
պատասխանների տարբերակները ստիպում են մտածել, որ հարցը ոչ թե "երաժշտության" այլ "երգի" մասին է.
Ռեդ (06.03.2009)
Մեղեդի հա մեղեդի, մեղեդի հա մեղեդիԱրշակ ջան, բայց չէ՞ որ հենց էդ նույն մեղեդին արտահայտվում է գործիքավորմամբ:
Կյանքում չեմ պատկերացնում, որ կսիրեմ մի "MUSIC", որում միմիայն վոկալիստի ձայնն ա ու մեղեդին արտահայտվում ա ինչ-որ "տա նա նա"-ներով կամ էլ էդ կարգի բաներով:
Իրականում իմ ընտրած տարբերակները շատ էլ ճիշտ են
Նե ա![]()
Red_Devils ջան, մի ջղայնացի![]()
Էդ նույն մեղեդին կարող է արտահայտվել վոկալով, կամ մի ուրիշ գործիքավորմամբ, չէ՞։ Օրինակ, նույն մեղեդին կարող ես կիթառով կամ կլառնետով նվագել։ Կա մեղեդի և կա դրա կատարում։ Մեղեդին էնա, ինչը գործիքավորում ես կամ մարդկային ձայնով երգում։ Գործիքավորումն ու երգելը հենց մեղեդու կատարումն է։ Այսինքն՝ մեղեդին գործիքավորումից տարբեր, երգի այլ բնութագիր/ատրիբուտ է։ Red_Devils ջան, վիճելու բան չի էլի, մեղեդին ու գործիքավորումը լրիվ տարբեր բաներ են։
Դե դա արդեն քո անձնական ճաշակն է, որն արտահայտվել է նաև հարցման ընտրության մեջ, բայց ասածիցդ ոչ մի կերպ չի հետևում, թե մեղեդին ու գործիքավորումը նույն բանն են, կամ համարյա նույնն են։
Ինչու՞![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ