ԲՈՂԲՈՋԸ
Դուք չկարծեք, թե դողդոջն եմ,
Ի՞նչ անենք թե մերկ բողբոջն եմ,
Ես ծնվել եմ ծառի ճյուղին,
Ձմռան ցրտին, մառախուղին:
Սպասել եմ, որ արև գա,
Տաքուկ-տաքուկ ինձ համբույր տա,
Որ ես գույն-գույն շորեր հագնեմ,
Ծառի ճյուղին ուրախ կանգնեմ:
Որ ես լցվեմ, աճեմ սիրուն,
Առանց տերև էլ ի՞նչ գարուն,
Էլ ի՞նչ գարուն, երկինք պայծառ,
Երբ քնած են ծաղիկ ու ծառ:
Էջանիշներ