Գարունը այնքա՜ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՜ս պայծառ է կրկին,
-Ուզում եմ մեկին քնքշորեն սիրեն,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին...
Գարունը այնքա՜ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՜ս պայծառ է կրկին,
-Ուզում եմ մեկին քնքշորեն սիրեն,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին...
masivec (02.03.2009), Բարձրահասակ (03.03.2009), Լուսաբեր (02.03.2009), ԿԳԴ (02.03.2009)
Վերջապես Գարուն եկավ![]()
![]()
Love has an enemy, but it is already defeated!
ԿԳԴ (02.03.2009)
Լեո
Այնպես գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
-Շուրջս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտս մրրկում ...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
- Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք ...
Sometimes one pays most for the things one gets for nothing ...
Բարձրահասակ (03.03.2009), Լեո (02.03.2009), Լուսաբեր (02.03.2009), ԿԳԴ (02.03.2009)
Էմփթուշ![]()
ԳԱՐՈԻՆ
Ձմեռն անցավ...
Եկավ գարուն...
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:
Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:
Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:
Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:
Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:
Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:
Ինչքա՜ն շա՜տ եմ սիրում Գարունը...![]()
ԳԱՐՈւՆ
Զուգված, զարդարված
Թավիշ կանաչով,
Ցոլում է դաշտը
Ոսկե ճաճանչով:
Սիրուն մայիսը
Գոհար է մաղել,
Ծաղկանց թերթերը
Շողել ու շաղել:
Հազար տեսակի
Թռչուն է երգում.
Ալ-կանաչ դաշտը
Զընգում, զրընգում:
Թագադրում
Որ գարունները
Գան ու չգնան…
Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբույրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների`
Ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ,
Գնամ ետևից ծիծեռնակների`
Նրանց հետ ետ գամ` գարունը բերեմ,-
Բարձրանամ կապույտ գահը լեռների`
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,-
Հագնեմ ծիրանին արշալույսների,-
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եւ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եւ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…
Բարձրահասակ (03.03.2009), Լուսաբեր (02.03.2009), ԿԳԴ (02.03.2009)
Գարունը բացում է վարագույրը իր՝
Աչքերդ փակիր՝
Սերը քո սրտին նոր բախյուն է հորինել.
Եվս մեկ զարկ,
Էլի մի թրթիռ
Եվ դու դեռ կարող ես ամեն ինչ ետ բերել:
Ծագեցնում է գարունը լույսը քո սրտի,
Որ հույզը թարթվի,
Որ թերթվեն անցյալի ստվերները անթեվ.
Կգամ ես, դու միայն ձայնիր՝
Սիրուն մեր վայել է գարունն այս վայելել…
![]()
ԳԱՐՈՒՆ
Կարոտ ենք տեսքիդ, աննըման գարուն,
Շո՛ւտ արի մեզի, բե՛ր ծաղիկ սիրուն,
Բե՛ր պայծառ արև, բե՛ր մեզ տաք օրեր,
Ճըռվըռող թըռչուն. բե՛ր կանանչ դաշտեր:
Բա՛ց մեր դըռները, բա՛ց մեր պատուհան,
Թող բացվին, ծաղկին, վարդ, մեխակ, շուշան.
Փակված սենյակեն ելնինք, ազատվինք,
Կանաչ դաշտ երթանք, խաղանք, գլորվինք:
ԿԳԴ (02.03.2009)
ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
- Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-
ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։
Վերջին խմբագրող՝ Լեո: 02.03.2009, 12:49:
ՄԱՆԻՇԱԿ
Դեռ ո՞ւր է ծիծեռ, դեռ ո՞ւր է սոխակ,
Գարնան կարապետ եկավ մանիշակ.
Երկնային խունկը չորս կողմը բուրեց,
Նորածին աշխարհ նախ նա համբուրեց:
Երկինքն է անամպ, շողշողուն արև,
Տանք մանիշակին, երեխերք, բարև,
Որ մեր դաշտերին բերեց նոր գարուն,
Նախշուն հավերով, ծաղկով զարդարուն:
Լեո (02.03.2009)
Գարունին հետ
Քո՛ւյր, փոխե շորերս և անկողնիս ճերմակները...
Մաքրե՛ տունը և միջանցքին մեջ ծաղիկներ ցանե՛...
Բա՛ց լուսամուտը, թո՛ղ Գարունը ներս մտնե...
Ըրե՛ այնպես, ինչպես մայրիկը կըներ։
Այս իրիկուն անիկա ինձ պիտի այցելե։
Ես կը բաղձամ ողջունել զինքը, ինչպես նոր Կյանք մը, ճեր֊
մա՜կ, մաքո՜ւր շորերով և գարնան թարմությամբ։
Իմ ժպիտը դալկահար շրթներուս վրա
կարմիր վարդերու փրփուրին կը նման՞ի, քո՜ւյր․․․
Իրիկուն է։
Վառե՛ ճրագը և տանը մեծ դուռը բաց թող.
Ես մայրիկին պիտի հանդիպիմ ճերմա՜կ, մաքո՜ւր շորերով
և երիտասարդ թարմությամբ։
Արդեն մաքրած ես տունը և շորերս ու անկողնիս ճերմակնե֊
րը փոխած։
Ճրագը մեղմիկ կը հևա, աստղիկ կա սենյակիս մեջ...
Հոս մի՛ կենար, քո՜ւյր։ Գնա՛ դուրս և Գարունին հետ խոսիր՛
Կյանքի և Արևի մասին։
Արիացի (02.03.2009)
Մոդերատորական. թեմայի վերնագիրը «Շնորհավոր մարտի 1-ը» տարբերակից փոխվել է «Շնորհավոր գարնան գալուստը» տարբերակով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ