User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Շնորհավոր գարնան գալուստը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շնորհավոր Մարտի 1-ը

    Գարունը բացում է վարագույրը իր՝
    Աչքերդ փակիր՝
    Սերը քո սրտին նոր բախյուն է հորինել.
    Եվս մեկ զարկ,
    Էլի մի թրթիռ
    Եվ դու դեռ կարող ես ամեն ինչ ետ բերել:
    Ծագեցնում է գարունը լույսը քո սրտի,
    Որ հույզը թարթվի,
    Որ թերթվեն անցյալի ստվերները անթեվ.
    Կգամ ես, դու միայն ձայնիր՝
    Սիրուն մեր վայել է գարունն այս վայելել…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լեո (02.03.2009), ԿԳԴ (02.03.2009)

  3. #2
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Շնորհավոր Մարտի 1-ը

    ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

    Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
    Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
    Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
    Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
    Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
    Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
    Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
    Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
    - Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-
    ու բացին
    Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
    Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
    Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
    Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
    Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
    Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
    Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։
    Վերջին խմբագրող՝ Լեո: 02.03.2009, 12:49:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լուսաբեր (02.03.2009), ԿԳԴ (02.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Tig+ ջան շնորհավոր
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 65
    Վերջինը: 21.05.2010, 08:40
  2. Ձյան գալուստը բուժում է մրսածությունը և գրիպը
    Հեղինակ՝ Adam, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 13
    Վերջինը: 30.09.2008, 23:40
  3. Գարնան առաջին օրը շնորհավոր :)
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 01.03.2008, 23:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •