User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ուշադրություն դարձնու՞մ եք պիտանելիության ժամկետներին։

Քվեարկողներ
30. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո՛ , միշտ ստուգում եմ գնելուց առաջ

    22 73.33%
  • Ո՛չ, չեմ դարձնում

    2 6.67%
  • Շատ հազվադեպ

    6 20.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Ժամկետանց սնունդ / դեղեր/ ապրանքներ

  1. #1
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժամկետանց սնունդ / դեղեր/ ապրանքներ

    Շատ երկրներում մարդիկ առանց անհանգստանալու կարող են, գնումներ անել չվախենալով որ իրենց գնած սնունդը/ապրանքը կարող է ժամկետանց լինել: Իսկ մենք հայերս ստիպված են շատ ուշադիր լինել, որովհետև գրեթե բոլոր հնարամիտ առևտրականները կարող են ամեն տեսակ ձևերով սաղացնել իրենց պիտանելության ժամկետից անցած ապրանքները:
    Չգիտեմ դուք այդքան ուշադիր էք թե ոչ, բայց ես մի տեսակ սկսել եմ շատ ուշադիր լինել այդ հարցով, ու երբ պատահում է, որ շտապելու կամ այլ պատճառով չեմ ճշտում պիտանելիությունը, գրեթե միշտ խաբված եմ դուրս գալիս :
    Ցավալին այն է, որ այդ երևույթյը չի շրջանցում անգամ առողջության համար խիստ կարևոր ապրանքները ինչպիսիք են դեղերը և սննդամթերքը:
    Շատ մեծ խանութներ անգամ փոխում ու նոր ժամկետ են դնում ապրանքի վրա - դե արի ու զանանզանի: Գիտեմ օրինակ, որ Սթար-ում մշտապես հսկում են և դուրս են հանում ժամկետանց ապրանքները: Բայց փոքր խանութներում այդպես չէ հիմնականում:

    Մի բան էլ եթե կարող են բժիշկները պատասխանեն ինչքանով է վնասկար ժամկետանց սնունդը առողջության համար ու ինչքան ժամկետանցը հատկապես:
    Love has an enemy, but it is already defeated!

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամկետանց սնունդ / դեղեր/ ապրանքներ

    Գրեթե միշտ ստուգում եմ (մեկ–մեկ ուղղակի կարող է մոռանամ)։ Հայաստանում էլ էի ստուգում, ԱՄՆ–ում էլ եմ ստուգում։ Մի կարծեք, թե ժամկետանց ապրանքներ միայն Հայաստանում կարող են վաճառել։ Խաբեբաներ կամ անպատասխանատու մարդիկ ամեն տեղ էլ կան։ ԱՄՆ–ում էլ է երբեմն պատահում ժամկետանց սննդամթերք, այնպես որ ամեն դեպքում զգոնությունը կորցնել ու արխայնանալ հաստատ չարժե։ Ու ընդհանրապես, կարծում եմ, միշտ և ամենուր պետք է որևէ բան առնելուց առաջ անպայման ստուգել պիտանելիության ժամկետը։ Դժվար բան չի, չէ՞, բայց ինչքան կարևոր է։ Էլ չեմ ասում, որ երբեմն նույնիսկ պիտանելիության ժամկետի ստուգումը չի փրկում անպիտան սննդից։

    Ի դեպ, սա միայն սննդին ու դեղորայքին չի վերաբերում, այլև մի շարք այլ ապրանքների։ Ցանկացած ապրանք գնելիս հնարավորության դեպքում պետք է ստուգել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (04.03.2009), Rhayader (04.03.2009)

  4. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամկետանց սնունդ / դեղեր/ ապրանքներ

    Էրեկ ՍԹԱՐ–ից «Հզոր» չիփսեր եմ առել, պարզվեց ժամկետանց էին ու «հզորությունը» գերազանցում էր թույլատրելի մակարդակը՝ հենց բացեցի, մի սարսափելի հոտ… ընդհամենը փետրվարին էր ժամկետը լրացել…
    Si vis pacem, para bellum

  5. #4
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամկետանց սնունդ / դեղեր/ ապրանքներ

    Ստուգում եմ: Երբեմն վրաս թարս են նայում, հատկապես, երբ ստուգում եմ ատամի մածուկի պիտանելիության ժամկետը: Ի դեպ նկատել եմ, որ միջին չափի խանութներում /ինձ հանդիպած, Երևանի Աջափնյակ համայնքում/ ապրանքը, հիմնականում, ավելի թարմ է լինում, քան մեծ խանութներում: Անգամ զգուշացնում են, երբեմն, որ ապրանքը չգնեմ, ասում են՝ թարմ չի: Իսկ, օրինակ, «Երիցյաններում» բոնբոներկա գնելիս նկատեցի, որ ժամկետը սպառվում է մեկ շաբաթից, փոխել տվեցի. դժգոհ նայեցին վրաս /բայց փոխեցին/:

    Այն, որ խոշոր խանութներում նոր պիտանելիության ժամկետ են խփում, ես էլ եմ լսել:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  6. #5
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամկետանց սնունդ / դեղեր/ ապրանքներ

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստուգում եմ: Երբեմն վրաս թարս են նայում, հատկապես, երբ ստուգում եմ ատամի մածուկի պիտանելիության ժամկետը: Ի դեպ նկատել եմ, որ միջին չափի խանութներում /ինձ հանդիպած, Երևանի Աջափնյակ համայնքում/ ապրանքը, հիմնականում, ավելի թարմ է լինում, քան մեծ խանութներում: Անգամ զգուշացնում են, երբեմն, որ ապրանքը չգնեմ, ասում են՝ թարմ չի: Իսկ, օրինակ, «Երիցյաններում» բոնբոներկա գնելիս նկատեցի, որ ժամկետը սպառվում է մեկ շաբաթից, փոխել տվեցի. դժգոհ նայեցին վրաս /բայց փոխեցին/:

    Այն, որ խոշոր խանութներում նոր պիտանելիության ժամկետ են խփում, ես էլ եմ լսել:
    Ես էլ քանի անգամ խնդրել եմ, որ ապրանքը փոխեն, թարս են նայել, ու մի բան եմ նկատել, քանի որ նույն տեղից հաճախ եմ առևտուր անում, էլ գիտեն որ վարչունություն եմ անելու ասում են` հին է, կամ թարմ է…
    Անպայման պետք ա ստուգել ժամկետը, թե չէ իրանց ինչ էնքան որ ապրանքից հասույթ ճանաչեն:

  7. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամկետանց սնունդ / դեղեր/ ապրանքներ

    Ընդհանրապես չեմ դարձնում:
    Բայց մինչև հիմա չեմ դժգոհել դրանից

  8. #7
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամկետանց սնունդ / դեղեր/ ապրանքներ

    Ոչ բոլոր ապրանքներինը,բայց էն ապրանքներինը,որոնց պիտանելիության ժամկետը քիչ է լինում,անպայման նայում եմ:
    Պիտանելիության ժամկետ նայելը սովորեցի կաթնամթերքից

  9. #8
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամկետանց սնունդ / դեղեր/ ապրանքներ

    Միշտ նայում եմ, նույնիսկ եթե տուն տանելուց ու փաթեթից հանելուց հետո եմ հայտնաբերում, որ հին ա, տանում հետ եմ տալիս: Շատ խանութներ իմանալով որ հին ա վաճառում են՝ վաճառելը որն ա տուլիտ են անում Օրինակ մեր շենքի մոտ միհատ խանութ կա, իրանք ինձ թվում ա հենց սկզբից ժամկետն անց են ստանում: դե բնականաբար իրանցից աշխատում եմ ոչինչ չառնել: Սթառում մի անգամ հավես դեպք եղավ. պանիր էինք գնում, վերցրեցի ընկերուհիս ասեց ժամկետը նայի, մենեջերը լսեց ծիծեղելով ասեց. «անցյալ տարվա է», մենք ասեցինք. «հա ինչ, կարող ա» էլի ծիծաղալով, նայեցինք ժամկետն անց էր իսկականից Խեղճի դեմքը պետք է տենայիք Մի վայրկյանում ցուցափեղկերից վերացրեցին էդ պանիրը: Բայց դե խանութներ կան, ասում ես հին ա, սուս ու փուս փողդ հետ են տալի, ու հին ապրանքը էլի դնում են տեղը
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 04.03.2009, 17:40:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (04.03.2009)

  11. #9
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամկետանց սնունդ / դեղեր/ ապրանքներ

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սթառում մի անգամ հավես դեպք եղավ. պանիր էինք գնում, վերցրեցի ընկերուհիս ասեց ժամկետը նայի, մենեջեռը լսեց ծիծեղելով ասեց. «անցյալ տարվա է», մենք ասեցինք. «հա ինչ, կարող ա» էլի ծիծաղալով, նայեցինք ժամկետն անց էր իսկականից Խեղճի դեմքը պետք է տենայիք Մի վայրկյանում ցուցափեղկերից վերացրեցին էդ պանիրը:
    "Отсюда - мораль!", ինչպես կասեր Քերոլի հերոսներից մեկը՝ ընկերուհի ունենալը և նրա հետ խանութ գնալը օգտակար է տղամարդու առողջության համար։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (04.03.2009)

  13. #10
    Սկսնակ անդամ Դեյզի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2009
    Հասցե
    անդրաշխարհ
    Տարիք
    37
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամկետանց սնունդ / դեղեր/ ապրանքներ

    Մշտապես նայում եմ, հատկապես կաթնամթերք գնելիս: Յոգուրտները հիմնականում ժամկենտանց են լինում, հավանաբար սպառումը քիչ է և շաբաթներով պահվում են:
    Հետաքրքիր է, համապատասխան վերահսկման մարմինները հետազոտություններ կատարում են այդ ուղղությամբ կամ տույժեր նախատեսվում են?
    ..............И она бежит, не снимая босоножки
    Под безумным солнечным дождем...............
    ............Выйти из кино и махнуть по этим лужам
    И не думать ни о чем опять................

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (04.03.2009)

  15. #11
    Անլիարժեք անդամ Sona_Yar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամկետանց սնունդ / դեղեր/ ապրանքներ

    Լեհաստանում դեղատները երբեք ժամկետնանց դեղեր չեն վաճառի:
    Բոլոր դեղատներում կան հատուկ դեղարկղեր, որտեղ մարդիկ լցնում են տանը հավաքված, պիտանելիության ժամկետն անցած դեղերը: Սա արվում է բնության պահպանության համար:
    Մեծ խանութներում այն ապրանքները, որոնց ժամկետը լրանալու է մեկ ամսից՝կիսով չափ էժանանում են :Իսկ ժամկետն անցած մթերքները վաճառվում են բաց շուկաներում՝ կոնֆետ, ջեմ, յոգուրտներ, կարագ և նման բաներ...Էստեղ արդեն ժողովուրդը գիտի, թե ինչ է գնում ու ոչ մեկի նկատմամբ ոչ մի պրետենզյա չունի...Կոնֆետների հերթերն էլ չեմ ասում.....

  16. #12
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամկետանց սնունդ / դեղեր/ ապրանքներ

    Մեջբերում Sona_Yar-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլոր դեղատներում կան հատուկ դեղարկղեր, որտեղ մարդիկ լցնում են տանը հավաքված, պիտանելիության ժամկետն անցած դեղերը: Սա արվում է բնության պահպանության համար:
    Ավելի շատ ոչ թե բնության պահպանության համար, այլ երևի Հայաստան ուղարկելու

  17. #13
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ժամկետանց սնունդ / դեղեր/ ապրանքներ

    Մի ժամանակ չէի ստուգում, մտածում էի որ չեն խաբի, չ՞է որ դրանով պիտի իրենց հաճախորդին կորցնեն: Բայց հետո համոզվեցի, որ լավ էլ խաբում են Հիմա ստուգում եմ// ինչը երբեմն դժգոհության առիթ է տալիս, բայց դե ստիպված են լինում համակերպվել//: Եթե բոլորը ստուգեն և՛ վաճառքը կազմակերրպողները, և՛ վաճառողները կաշխատեն այնպես կազմակերպել որ հնարավորինս քիչ լինեն դժգոհությունները: Բայց ճիշտ ասած Հայաստանում կարծում եմ էտքան էլ հեշտ իրագործվող խնդիր չի, մանավանդ հաշվի առնելով, որ էստեղ կան ապրանքներ որոնք ամեն օր չեն գնվում, իսկ ոչ պիտանի ապրանքը թափելը արդեն լուրջ ֆինանսական խնդիր է:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առողջ սնունդ մանուկներին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 30.04.2018, 18:48
  2. Ինչպե՞ս կարող եմ արտասահմանից դեղեր ստանալ
    Հեղինակ՝ Ամմէ, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 20.09.2012, 16:21
  3. Գրառումներ: 0
    Վերջինը: 08.02.2012, 19:12
  4. Վաճառվում են տարբեր ապրանքներ
    Հեղինակ՝ stepanyanarg, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 19
    Վերջինը: 09.06.2011, 20:37
  5. Հոգևոր սնունդ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 06.05.2010, 11:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •