Եվ այսպես, դրամը գնաց ազատ անկման, մինչև ո՞ւր կհասնի AMD-ն, ի՞նչ հետևանքներ կունենա դա, ի՞նչ կանեն ԿԲ-ն, կառավարությունը:
այս պահին
USD
Առք
310
Վաճառք
380
350 դրամ
400 դրամ
450 դրամ
500 դրամ
550 դրամ
600 և ավել դրամ
Եվ այսպես, դրամը գնաց ազատ անկման, մինչև ո՞ւր կհասնի AMD-ն, ի՞նչ հետևանքներ կունենա դա, ի՞նչ կանեն ԿԲ-ն, կառավարությունը:
այս պահին
USD
Առք
310
Վաճառք
380
Վերջին խմբագրող՝ Artgeo: 03.03.2009, 12:11:
400 ոչ ավել, իսկ եթե ավել էլ լինի, ապա շատ կարճ ժամանակով:
էսպես չի մնա
Թարմ սպասումներ: Դոլարի կուրս ԿԲ-ն միանգամից ցանկանում է բարձրացնել մինչև 360 առք, 380 վաճառք: Քաշվում են բոլարը և՛ բանկերը, որոնք դրամով վարկ են տվել, և՛ բնակչությունը, որը իր ավանդները պահում է դրամով: Հետևանքները նուրբ ասած լուրջ են: Դա կազդի ոջղ տնտեսության վրա: Չեմ հասկանում ԿԲ-ն ուրա նայում: Լավ հաշվել են ամեն ինչ, բացի այդ ամենի՝ տնտեսութան վրա ունեցած հետևանքները
Մի խոսքով բանկերում խուճապա
ԿԲն մինչև հիմա պահում էր կուրսը: Արդեն պահել չէր կարող, բաց թողեց կուրսը: Մենակ չասեք թե էս բարձրացումնել էր արհեստական: Արհեստականը իջացնել ու ցածր պահելն էր: Հիմա արդեն բնական ձևով պիտի բարձրանա:
ԱԿԲԱ-ում ներկա կուրսը
Գնում Վաճ ԿԲ
USD 330.00 370.00 305.75
RUR 8.40 10.50 8.46
EUR 405.00 480.00 385.71
Չէի ասի, շատ անբնական ու կտրուկա բարձրանալու ու ամենավատն էնա, որ ԿԲ-ն այլրս լծակներ չի ունենալու անկումը որևէ կերպ մեղմելու, իսկ այս ցավոտ անկումը հետևանք է լինելու իրենց արհեստական արժևորման քաղաքականության սնանկությանը:
Սա օֆիցյալա, թե՞ ուղղակի լուրերեն պտտվում:Թարմ սպասումներ: Դոլարի կուրս ԿԲ-ն միանգամից ցանկանում է բարձրացնել մինչև 360 առք, 380 վաճառք:
Վերջին խմբագրող՝ Norton: 03.03.2009, 12:26:
Օֆիցիալ, առևտրային բանկերի կայքերում արդեն նոր փոխարժեքներ են:
Հետևանքները ո՞նց են լինելու:
էսպես չի մնա
Այ հենց էդ ա, Ներս ջան: Ես տնտեսագետ չեմ, ու իմ հասկանալով պետք ա էդ բարձրացումը սկսվեր շատ ավելի շուտ: Պետությունը արժեզրկում ա դրամը՝ արտահանողներին տալով որոշակի առավելություն: Դա անում ա պետությունը: Հիմա պետությունը չարեց, չարեց ու միանգամից էսքան թռավ կուրսը: Դրանից առաջ մի քանի օր դոլար չէին տալիս: Հետևություն՝ ով որ կուրսի էր, գիտեր, որ պետք ա սենց բարձրանա դոլարը, դոլար առավ, իսկ հասարակ ժողովուրդը, կներեք արտահայտությանս, թքեց փայտիկին... Սակայն իրականում պետք ա տենդենց լիներ դոլարի աճի, ժողովուրդն իմանար, որ պետք ա աճի, որ գոնե իր արած փոքր խնայողությունները դարձներ դոլար, մեկ ա ինքը սենց թե նենց տուժվելու էր, որովհետև աշխատավարձ չի բարձրանալու, իսկ գները թանկանալու են: Չէ, ախպեր, իրանք պտի իրանցն անեին:
Նենց որ ես, որպես հասարակ մարդ, էսքանը հասկանում եմ, ու սրանից հետո էլ թող մեկը փորձի ինձ հակառակն ապացուցել:
Лучше Гор могут быть только Горы.
Ոչ, չհասցրեցի: Մի քիչ էլ երկար ձգվեր, կհասցնեի: Բայց, ախպեր, ինչ ճիշտն ա, ճիշտն ա, ինչքան էլ կանխատեսեինք, մտածեինք, ինչքան էլ իմանայինք էս անասուններին, էս սենց բան ուղեղիս մեջ չի տեղավորվում: Չնայած, մի երկու օր սպասենք, կարող ա մի քիչ իջնի, որ ասեն, տեսեք-տեսեք, մենք կարգավորեցինք, ԿԲ-ն վերջն ա ու որ մենք աշխարհին ապացուցեցինք, որ լավագույն տնտեսագետներն են, որ մեր մոտ լինում են ԿԲ նախագահ, հետո վարչապետ:
Лучше Гор могут быть только Горы.
Մամուլում արդեն մի քանի շաբաթ է ինֆորմացիա էր պտտվում, որ նման կտրուկ իրադարձություններ են սպասվում... բնականաբար, եթե նման տեղեկություններ են տարածվում, բնակչությունը սկսում է դոլլար առնել, եւ դրանով իսկ ավելի է նպաստում դրամի արժեզրկմանը....
Հնարավոր չէ, որ ԿԲն չիմանար, թե դեռևս որքան միջոցներ և մինչև որ օրն է տրամադրելու դրամի փոխարժեքի պահպանմանը... Այնպես որ, ես կասեի սա ծրագրավորված միջոցառում էր....
Հ.Գ. կոնկրետ իմ սպասումները չգիտեմ որքանով են խելքին մոտ, բայց կարծում եմ սա կարող է լինել նաև պրովոկացիա և գուցե որոշ ժամանակ անց փոխարժեքը վերականգնվի... Չեմ հավատում, որ այսքան տարի փոխարժեքը պահելուց հետո ԿԲն մի օր վեր կենար ու ասեր` այսօրվանից թողնում եմ... Մանավանդ` ինչ-որ վարկեր են ռուսական վերցրել հատուկ փոխարժեքը պահելու համար... Գուցե հիմա թռցնեն փոխարժեքը, մարդիկ պանիկայի մեջ սկսեն էլի դրամները թանկ գնով դոլլարի փոխել, իսկ հետո նորից կթանկացնեն դրամի փոխարժեքը ու դոլլարները էժան փոխարժեքով հետ կընդունեն.... հիպոթեզ....
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ