User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ ձեզ. հնարավոր ամենաթանկ գինը դոլարի համար

Քվեարկողներ
65. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 350 դրամ

    4 6.15%
  • 400 դրամ

    9 13.85%
  • 450 դրամ

    18 27.69%
  • 500 դրամ

    9 13.85%
  • 550 դրամ

    6 9.23%
  • 600 և ավել դրամ

    19 29.23%
Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 90 հատից

Թեմա: Դրամի գնի անկումը... Մինչև ո՞ւր

  1. #31
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրամի գնի անկումը... Մինչև ո՞ւր

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր Աբովյանի փողոցով իջնում էի. մի տեղ տեսա դոլարի առքը տեսա 330, մի քիչ ներքեւ` 350` ահռելի տարբերություն։ Վստահ եմ` մի քանի օրից կհասնի 450, իսկ հետո էլ ավելի կբարձրանա։
    Շատ չի բարձրանա: Պիկ կլինի , բայց շատ կարճ ժամանակով: Էդ էլ կապված, որ բոլորը ուզում են դոլլար առնել, դիֆիցիտ ա ստեղծվում: Մի քանի օրից կկարգավորվի ու կանցնենք լողացող կուրսին: ասումեն մոտ 350 -370
    էսպես չի մնա

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (03.03.2009)

  3. #32
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրամի գնի անկումը... Մինչև ո՞ւր

    Միչև 1000 դրամի կողմերը ռեալ է, քանի որ 600–ից արհեստականորեն իջեցրել են մինչ 300՝ 3 տարվա ընթացքում, կայուն բացասական սալդոյի առկայությամբ, դրան էլ գումարած տնտեսական ճգնաժամի ազդեցությունը ու սալդոյի էլ ավելի խորացումը։ Ուրեմն 1$ = 1000 դրամ, նորմալ գին եմ ասում…
    Si vis pacem, para bellum

  4. #33
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրամի գնի անկումը... Մինչև ո՞ւր

    հաշվի առնելով, որ տարիներ առաջ /չեմ հիշում քանի տարի առաջ / հասել էր 600-ի մատույցները, իսկ էս քանի տարիների ընթացքում սլացիկ ինֆլացիա է եղել ու Հայաստանի միջոցները փոշիացվել են, սպասելի արժեքը պետք է լինի 600-ից շատ ավելի էն կողմ: Իսկ թե ինչքան, դա մենակ նոռմալ տնտեսագետները կարող են հաշվել, եթե ունենան ձեռքի տակ նորմալ թվեր, որի գոյության մեջ խիստ կասկածում եմ:

    բայց որ իրականում վաղուց սրա ժամանակն էր, դա ակընհայտ էր: իսկ ավելի ճիշտ մեծ ապուշություն էր այդ կուրսի /սովետական/ սառեցումը , որով վերջնականապես ավիրվեց ՀՀ տնտեսության վերջին նշույլները:

    Վրշապ, ինձանից առաջ անցար՞
    Վերջին խմբագրող՝ dvgray: 03.03.2009, 16:23:

  5. #34
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրամի գնի անկումը... Մինչև ո՞ւր

    ԿԲն սահմանեց այսօրվա փոխարժեքները:
    Կոդ:
    USD  	1    	372.11  	 	Currency Increased  	66.36
    GBP 	1   	523.79 		Currency Increased 	89.26
    EUR 	1   	469.52 		Currency Increased 	83.81
    RUB 	1   	10.27 		Currency Increased 	1.80

  6. #35
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրամի գնի անկումը... Մինչև ո՞ւր

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    ԿԲն սահմանեց այսօրվա փոխարժեքները:
    Կոդ:
    USD  	1    	372.11  	 	Currency Increased  	66.36
    GBP 	1   	523.79 		Currency Increased 	89.26
    EUR 	1   	469.52 		Currency Increased 	83.81
    RUB 	1   	10.27 		Currency Increased 	1.80
    ԿԲ-ի սահմանածը դեռ հիմք չի, ԿԲ-ն սահմանում ա 372 բայց նույնիսկ 400-ով դոլար չես կարա առնես

  7. #36
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրամի գնի անկումը... Մինչև ո՞ւր

    Հենց նոր մեր մոտից մեկը HSBCic $1000 առելա 385 ով

  8. #37
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրամի գնի անկումը... Մինչև ո՞ւր

    Դեղատներում դեղերը 30%-ով թանկացրել են, ասում են` էս դրամի անկման հետ ա կապված։

  9. #38
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրամի գնի անկումը... Մինչև ո՞ւր

    Գները թանկացան

    [17:22] 03 Մարտի, 2009


    Այսօր ՚Երեւան սիթիՙ սուպերմարկետի հաճախորդը մինչեւ դարակի վրայից ասենք` 400 դրամանոց մի շիշ ձեթ վերցրած հասնում էր դրամարկղի մոտ վճարելու, պարզում էր, որ պետք է վճարի ոչ թե 400, այլ 600 դրամ: Երեւանյան սուպերմարկետներում այսօր վայրկյանական թանկացումներ էին:

    Սուպերմարկետում մի հաճախորդուհի բարկացած վիճում էր խանութի հսկիչ-վաճառողների հետ, որ իրեն նախապես պետք է զգուշացնեին թանկացման մասին եւ ոչ թե անակնկալի բերեին դրամարկղի մոտ: ՚Խտացրած կաթը առնում էի 390 դրամով, հիմա 470 դրամ դարձավ: Ձուն 300 դրամով առա, մինչեւ հասա դրամարկղի մոտ վայրկենական 430 դրամ դարձավ: Ո՞նց հասկանամՙ,- բողոքում էր նա:

    ՚Երեւան սիթիՙ-ում ականատես եղանք, թե ինչպես էր հսկիչ-վաճառողուհին արագորեն կտրում նոր գնապիտակներն ու փակցնում ապրանքների վրա: Մենք ստիպված հարցնում էինք, թե այս կամ այն ապրանքի գինը ընդամենը 1 րոպե առաջ ինչքան արժեր, քանի որ նախկին գների մասին վկայող ոչ մի պիտակ չէր մնացել խանութում:

    Եվ այսպես, 1900 դրամանոց կարագի 1 կգ-ն վայրկյանական դարձել էր 2150 դրամ, իսկ Արեշի խանութներում կարագի գինը 400 դրամով է բարձրացել:

    Բուսական յուղի 1լ-ը 400 դրամից դարձել էր 620-650 դրամ, շաքարավազը 220 դրամից դարձել` 250 դրամ: Ի դեպ, հավի դեպքում թանկացել է միայն ներկրված տեսականին, իսկ տեղական հավերը նույն գնին են մնացել: Ըստ այդմ` հավի թեւիկները 750 դրամից դարձել են 1020 դրամ: Սուպերմարկետում դեռեւս չէին թանկացրել հացը, խմիչքը, որոնք, սակայն, վաճառողների հավաստիացմամբ` եւս թանկացման միտում ունեն:

    Ի դեպ, մարդկանց հոսքը սուպերմարկետ անհամեմատ մեծացել էր: Վաճառողները դա պայմանավորում են, որ մարդիկ խուճապի մեջ են ընկել, որ քիչ հետո էլ ավելի մեծ թանկացումներ կլինեն:

    ՚Սթարՙ սուպերմարկետում չկարողացանք գները ճշտել, քանի որ այն ՚տեխնիկական պատճառներով ժամանակավորապես փակ էրՙ: Դա էր վկայում խանութի վրա փակցված ցուցանակը, որը սուպերարկետի մենեջերը չթույլատրեց լուսանկարել` պատճառաբանելով, որ սա մասնավոր տարածք է եւ այդ իրավունքը չկա: Իսկ տեխնիկական խնդիրներն, ըստ նրա` առաջացել էին հոսանքի պատճառով, որի հետեւանքով դրամարկղերը չէին աշխատում եւ առեւտուրը ստիպված արդեն մեկ ժամից ավելի է` կանգնեցրել էին: ՚Մեր համակարգիչները ցանցային կապ ունեն եւ կենտրոնական բազայի հետ կապ չունենք: Գների բարձրացման մասին ինֆորմացիա չունեմՙ,- մեզ հետ զրույցում ասաց նա:

    Իսկ ահա քիչ առաջ ՚Սթարՙ-ի տնօրինությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ հանգստության կոչ է անում եւ տեղեկացնում. ՚Դոլարի կուրսի կտրուկ տատանման հետ կապված տագնապը ՍԹԱՐ-ի ղեկավարությանը ստիպեց ընդունել որոշում` ժամը 15:00-ից սկսած 2 ժամով կանգնեցնել խանութների աշխատանքը: Մենք ուզում ենք հասկանալ շուկայում տիրող իրավիճակը եւ օպերատիվ բանակցություններ վարել մատակարարների եւ պետական մարմինների հետՙ:

    ՚ՍԱՍՙ սուպերմարկետում, ի դեպ, դեռ գնային բարձրացումներ չեն եղել, թեեւ ԱՄՆ դոլարն այստեղ վաճառվում է 410 դրամով:

    Ա1+

    Գրավատները դեռ չեն կողմնորոշվել

    [17:07] 03 Մարտի, 2009


    Դոլարի գնի կտրուկ բարձրացման հետ կապված մայրաքաղաքի մի շարք գրավատներում հրաժարում են գրավ վերցնել: ՚Չգիտենք ինչ անել, բարձրացնել գրավի տոկոսը, թե՞ ոչ: Այս պահին աշխատելն անիմաստ էՙ, - ՚Ա1ՙ-ի հետ զրույցում ասաց Մաշտոցի պողոտայի գրավատներից մեկի աշխատակիցը:

    Նույն պողոտայի մեկ այլ գրավատանը գրավ չվերցնելը պատճառաբանեցին դրամ չունենալով, նշելով, որ վաղը կեսօրին հարցը կկարգավորվի: Ի դեպ, բազմաթիվ են մարդիկ, ովքեր կանխիկ գումար ստանալու նպատակով այս պահին փորձում են գրավ դնել արժեքավոր իրերը:

    Այս պահին Երեւանում գրավ են վերցնում թերեւս մեկ երկու գրավատներ, որոնք սակայն կտրուկ բարձրացրել են գրավի ամսական տոկոսադրույքները:

    ՚Երեկ գրավի ամսական տոկոսադրույքը 6 տոկոս էր: Դոլարի գնի բարձրացման պատճառով այսօր գրավ ընդունում ենք 15 տոկոս տոկոսադրույքով: Դեռեւս չգիտենք առաջիկայում ինչպես պետք է աշխատենք, կողմնորոշվելու համար ժամանակ է հարկավորՙ,-՚Ա1+ՙ-ին նշեց գրավատան տնօրենը: Ի դեպ, նշված գրավատնից ոչ հեռու գտնվող մեկ այլ գրավատանը գրավ ընդունում էին 20 տոկոս տոկոսադրույքով: Դոլարի փոխարժեքին զուգահեռ այսօր մոտ 1900 դրամով բարձրացել է նաեւ ոսկու գինը` մեկ գրամը արժեքը դառնալով մոտ 29 դոլար: Ոսկու շուկաներում, սակայն, այսօր ոսկի չեն ցանկանում գնել նույնիսկ 15 դոլարով:

    A1+
    Վերջին խմբագրող՝ Kuk: 03.03.2009, 17:58:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (03.03.2009)

  11. #39
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրամի գնի անկումը... Մինչև ո՞ւր

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գները թանկացան
    Ամոթ Ա1+ -ին, սկի հայերեն չգիտեն...
    Գները չեն կարող թանկանալ կամ էժանանալ, գները միայն կարող են բարձրանալ ու իջնել։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Shauri (03.03.2009)

  13. #40
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    04.12.2007
    Հասցե
    ԵՐԵՎԱՆ
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրամի գնի անկումը... Մինչև ո՞ւր

    Արդեն 450 ա:

  14. #41
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրամի գնի անկումը... Մինչև ո՞ւր

    Մեջբերում Mks-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն 450 ա:
    Բանկերի պաշտոնական կայքերում տենց փոխարժեք չկա:

    Հայէկոնոմբանկ
    USD 360.00 380.00 .

    Կենտրոնական բանկ
    USD 372.11
    էսպես չի մնա

  15. #42
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրամի գնի անկումը... Մինչև ո՞ւր

    Մեջբերում Mks-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն 450 ա:
    Ստեր ա, տենց փոխարժեք չկա: Ինձ էլ մի 2 ժամ առաջ HSBCում աշատողների բարեկամախառը կանալներով փոխանցեցին իբր 450 ա կուրսը: Չհավատացի իջա բանկ 385 էր:

  16. #43
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրամի գնի անկումը... Մինչև ո՞ւր

    Ժող ջան, եթե հնարավոր ա, միայն ստույգ ինֆորմացիան գրեք:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  17. #44
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    04.12.2007
    Հասցե
    ԵՐԵՎԱՆ
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրամի գնի անկումը... Մինչև ո՞ւր

    Ես գիտեմ բանկում ինչքանա, ու դա 100-300 դոլար գնողների համարա:
    Իսկ եթե խոսքը գնումա 10000 ից բարձր - ապա 450 ա:

  18. #45
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դրամի գնի անկումը... Մինչև ո՞ւր

    Մեջբերում Mks-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես գիտեմ բանկում ինչքանա, ու դա 100-300 դոլար գնողների համարա:
    Իսկ եթե խոսքը գնումա 10000 ից բարձր - ապա 450 ա:
    ցավդ տանեմ ախր 10 000 ու ավել դոլլար փոխողի շատ էլ պետքն ա՞ էդ կուրսը: Իրանք վաղուց էժանով առել են իրանց դոլլարը: Ժողովրդի ձեռքում էդքան խանխիկ չկա:
    էսպես չի մնա

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դրամի արժեզրկում
    Հեղինակ՝ boooooooom, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 48
    Վերջինը: 09.01.2015, 23:53
  2. Վեց հանդիպում մինչև...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 21.11.2012, 21:59
  3. Ինչու՞ գրավիտոնները մինչև հիմա հայտնաբերված չեն
    Հեղինակ՝ Ուրվական, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 137
    Վերջինը: 31.12.2010, 17:05
  4. Դոլարային ֆինանսական համակարգի անկումը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 06.10.2008, 20:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •