User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Գրիֆոն/Gryphon

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրիֆոն/Gryphon

    Ժամանակաշրջան: 1970-ականներ
    Ժանր: Պրոգրեսսիվ Ռոք; Ֆոլկ-Ռոք
    Հայրենիքը: Միացյալ Թագավորություն
    Ինչի Է Նման: Gentle Giant; Caravan; Van der Graaf Generator (LastFM)
    Jethro Tull; Yes; John Renbourn (Rhayader)


    Երբ առաջին անգամ լսեցի Three Jolly Butchers երգը, մոտ երկու շաբաթ չէի կարողանում կտրվել նրանից: Հետո նման ռեակցիա եղավ այս խմբի գրեթե բոլոր երգերի նկատմամբ, մինչև չզգացի, որ վերջնականապես դարձել եմ գրիֆոնաման:
    Gryphon խումբը անգլիական պրոգրեսիվ ռոքի ամենավառ, բայց և ամենաթերագնահատված ներկայացուցիչներից է: Այն հիմնել է Երաժշտության Թագավորական Ակադեմիայի շրջանավարտ, միջնադարյան ու ստեղնային գործիքներ նվագող Ռիչարդ Հարվին նույն ակադեմիայի շրջանավարտ, փայտափողային գործիքների մասնագետ Բրայան Գալլանդի հետ: Խումբը թողարկել է հինգ ձայներիզ, ինչից հետո, դժբախտաբար, ցրվել է: Խմբի հնչողությունը եզակի է, ի շնորհիվ ռոք երաժշտության մեջ ոչ այնքան հաճախ հանդիպող գործիքների կիրառման, ինչպիսիք են, օրինակ, ֆագոտն ու լյուտնիան:
    Չեմ ձանձրացնի ձեզ երկար-բարակ կենսագրություններով՝ դրանք և LastFM-ում, և Վիկիպեդիայում կան:
    Խմբի ցրվելուց հետո Հարվին զբաղվել է ֆիլմերի համար երաժշտություն գրելով:
    2008 թվականին խումբը հայտարարել է, որ վերամիավորվում է իր կլասսիկ կազմով՝ Հարվի, Գալլանդ, Թեյլոր ու Օբերլե: Այդ առիթով այս տարի սպասվում է նոր ալբոմ ու համերգաշար:
    Դիսկոգրաֆիա
    Ալբոմներ
    Gryphon (1973)
    Midnight Mushrumps (1974)
    Red Queen to Gryphon Three (1974)
    Raindance (1975)
    Treason (1977)
    Համերգային Ձայնագրություններ
    About as Curious as It Can Be (2002)
    Glastonbury Carol (2002)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (02.03.2009), Ռեդ (02.03.2009), Ռուֆուս (02.03.2009), Ֆոտոն (19.09.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Gryphon

    Անպայման կլսեմ . . .

  4. #3
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Gryphon

    Քաշեցի Red Queen to Gryphon Three ալբոմն ու ինձ տարավ Second Spasm-ը (դեռ ուրիշ բան չեմ հասցրել լսել)
    մերսի, Սոֆ

  5. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Gryphon

    Ես էլ լաստֆմում մի երկու բան լսեցի: Կարծիքներս > 0 Ինքն էլ լավ >
    Հ.Գ. Խի՞ բայց Սոֆ

  6. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Gryphon

    Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ լաստֆմում մի երկու բան լսեցի: Կարծիքներս > 0 Ինքն էլ լավ >
    Հ.Գ. Խի՞ բայց Սոֆ
    Ռայադերն ինձ համար Սոֆ ա ու ոչ միայն ինձ համար:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (02.03.2009)

  8. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Gryphon

    Հլը Գրիֆոնից շատ բան չեմ լսել, բայց դուրս շատ են եկել Ռոքի ու (մի քիչ մուլտիկային) միջնադարյան երաժշտության արտակարգ խառնուրդ է
    I may be paranoid but no android!

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռեդ (02.03.2009)

  10. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Gryphon

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հլը Գրիֆոնից շատ բան չեմ լսել, բայց դուրս շատ են եկել Ռոքի ու (մի քիչ մուլտիկային) միջնադարյան երաժշտության արտակարգ խառնուրդ է
    վայ հա, լրիվ, մի հատ ռուսական մուլտ կար, սենց էին երգում.
    Принцесса была
    Прекрасная,
    Погода была
    Ужасная.
    Днём
    Во втором часу
    Заблудилась принцесса
    В лесу. և այլն: Երաժշտությունն էլ արտակարգն էր էդ մուլտի, ու նմանացրեցի:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայկօ (02.03.2009), Ռուֆուս (02.03.2009)

  12. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Gryphon

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Принцесса была
    Прекрасная,
    Погода была
    Ужасная.
    Днём Во втором часу
    Заблудилась принцесса
    В лесу...
    «Կարուսելի» ամենալավ սերիաներից ա: Շատ եմ սիրում

    Խմբի գործերը դուրըս չեկան, ճիշտն ասած (ինչքան որ լսեցի): Չնայած՝ սա խորապես մասնավոր դեպք ա: Ես միջնադարյան եվրոպական մաքուր երաժշտություն չափազանց շատ եմ սիրում՝ ցանկացած խառնուրդ հանդուրժելու համար :
    DIXI
    carpe noctem

  13. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրիֆոն/Gryphon

    Gryphon

    Թողարկվել է: 1973թ., Transatlantic լեյբլի տակ:
    Պրոդյուսերներ: Լոուրենս Էստոն, Ադամ Սքիփինգ
    Ձայնային ինժեներներ: Ադամ Սքիփինգ, Նիք Գլեննի-Սմիթ
    Ձայնագրման ստուդիա: Riverside Recordings, Livingston Studios
    Շապիկի պատկերը: Դեն Պիրս
    Երգացանկ:
    01. Kemp's Jig, [3:14], Traditional
    02. Sir Gavin Grimbold, [2:53], Traditional
    03. Touch and Go, [1:37], Graeme Taylor/Richard Harvey
    04. Three Jolly Butchers, [3:59], Traditional
    05. Pastime with Good Company, [1:37], King of England Henry VIII
    06. The Unquiet Grave, [5:45], Traditional
    07. Estampie, [4:59], Anonymous Composer
    08. Crossing the Stiles, [2:32], Graeme Taylor
    09. The Astrologer, [3:18], Traditional
    10. Tea Wrecks, [1:12], Anonymous Composer
    11. Juniper Suite, [4:52], Gryphon
    12. The Devil and the Farmer's Wife, [1:55], Traditional

    Խմբի ամենաֆոլկլյորային ալբոմը, ձայնագրվել է այն շրջանում, երբ խումբը դեռ պլանավորում էր կիրառել զուտ ակուստիկ գործիքավորում: Պարունակում է անգլիական ու շոտլանդական ժողովրդական շատ երգերի մշակումներ, հատկապես հանրահայտ The Unquiet Grave-ի, իմ կարծիքով, լավագույն մշակումը: Թեև որոշ երաժշտական լուծումներ չնախապատրաստված լսողին կարող են խորթ թվալ, սկսելով ալբոմը Three Jolly Butchers, The Unquiet Grave, The Devil and the Farmer's Wife երգերից, հեշտությամբ կյուրացնեք այն:
    Gryphon ալբոմը պարտադիր երաժշտական նյութ է ու իսկական գանձ կելտական ֆոլկլյորով հետաքրքրվող ամեն մելոմանի համար:
    Kemp’s Jig գործը, սկսելով Գալլանդի ու Հարվիի փողային երկխոսությունից, արդեն խիստ խոսումնալից է: Ընդհանուր թեման նվագում է Հարվին՝ բլոկ-ֆլեյտայի վրա, Գալլանդը ներքևի պարտիայում պատասխանում է ֆագոտով: Մի քանի անգամ պարային թեման կրկնելուց հետո՝ 50-րդ վայրկյանից սկսած, հնչում է Հարվիի լրացնող ստեղնային պարտիան, որը 1:30-ից կրկնում է Գալլանդը՝ ֆագոտի վրա, լրացվելով կլավեսինի կողմից: 2:12-ից պարային պարտիան կրկնվում է, բայց ավելի իմպրովիզացիոն տեսքով:
    Հաջորդ գործերում զարմացնում է փողային գործիքների միջնադարյան հնչողության ու կիթառի ջազային-ռեգթայմային հարմոնիաների գեղեցիկ համադրությունը, որն իր գագաթնակետին է հասնում The Astrologer երգում, որտեղ նաև բլոկֆլեյտայի ամենագեղեցիկ սոլոն է (1:22-1:54):
    Sir Gavin Grimbold ասպետական բալլադից ու Touch and Go պոլիֆոնիկ գործից հետո գալիս է իմ սիրելի Three Jolly Butchers շոտլանական բալլադը, որը պատմում է երեք մսագործների մասին, ովքեր քաղաք են գնում՝ իրենց պարտքերը վճարելու: Թե ինչի է բերում ուղևորության ընթացքում նրանց հանդիպումը խորհրդավոր անծանոթուհու հետ՝ կարող եք իմանալ ինքներդ, լսելով այդ երգը:
    Հինգերորդ՝ Pastime With Good Company գործը գրել է անգլիայի երաժիշտ ու պոետ արքա Հենրի VIII-ը (որը հայտնի էր նաև նրանով, որ սիրում էր ամուսնական անհավատարմության համար գլխատել իր կանանց): Հենրիի գրած գործերից շատ հայտնի է Greensleeves երգը:
    The Unquiet Grave ժողովրդական երգ-ավանդությունը պատմում է մի տղայի մասին, որը նստած իր սիրած աղջկա գերեզմանի մոտ՝ տասներկու ամիս ու մի օր սգում է նրա մահը: Ամեն անգամ, երբ հասնում է աղջկա ուրվականի խոսքերի պահը, իմ լացը գալիս է՝ շատ զգայական են թե մեղեդին, թե բառերը:
    Մնացածի մասին չպատմեմ՝ ինքներդ լսեք)))
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (11.03.2009), Հայկօ (11.03.2009), Ռուֆուս (18.03.2009), Ֆոտոն (19.09.2009)

  15. #10
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրիֆոն/Gryphon

    Իմ ամենասիրելի խմբերից է:
    Հեռախոսիս զանգերը իրենց երգերն են: Հատկապես ստեղծագործությունների ռիթմիկ պատկերն եմ սիրում, մեղեդիական ու ակորդային բազմազանությունը, անգլիական մթնոլորտը:
    Սիրում եմ "About as curious as it can be" համերգային դիսկը: Սոֆ, շատ շնորհակալ եմ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (20.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •