User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Ցիտադել Խաղի Կանոնները

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ցիտադել Խաղի Կանոնները

    Այստեղ գրում ենք Ցիտադել խաղի պաշտոնական կանոնները: Խնդրում եմ ուղղեք, եթե որևէ բան սխալ եմ գրել

    Ցիտադել խաղի իմաստը 8 հատ շինություն կառուցելն է:

    Խաղի սկզբում բոլոր խաղացողները ստանում են 4 հատ շինության քարտ ու երկու ոսկի: Շենքերը լինում են հինգ գույնի՝ կապույտ, կանաչ, դեղին, կարմիր ու մանուշակագույն: Կապույտ, կանաչ, դեղին և կարմիր գույնի քարտերը խաղացողին ոչ մի բոնուս չեն տալիս, իսկ մանուշակագույն շինությունները խաղացողին տարբեր բոնուսներ են տալիս (յուրաքանչյուր մանուշակագույն քարտից մի հատ կա և յուրաքանչյուրի բոնուսը յուրահատուկ է):

    Խաղը անցկացվում է փուլերով: Փուլի սկզբում խաղացողները ընտրում են պերսոնաժներ՝ առաջինը ընտրում է թագավորը (այն խաղացողը, ով կրում է թագը, այնուհետև թագավորից հետո ընտրում է նրանից հետո եկող խաղացողը և այդպես շարունակ, մինչև բոլորը ընտրում եմ պերսոնաժներ): Պերսոնաժներ ընտրելուց հետո սկսում են խաղալ ըստ պերսոնաժների հերթականությամբ: Պերսոնաժները միշտ խաղում են նույն հերթականությամբ:

    Յուրաքանչյուր խաղացող իր հերթին կարող է վերցնել կա՛մ երկու ոսկի, կա՛մ երկու քարտ, որոնցից ընտրում է մեկը, իսկ մյուսը հետ է տալիս: Այնուհետև խաղացողները օգտվում են իրենց պերսոնաժների բոնուսներից և ցանկության դեպքում կառուցում իրենց ձեռքի շինությունները: Շինություն կառուցելու համար նրանք պետք է բանկին վճարեն շինության քարտի վրա նշված ոսկիները քանակը: Բոլոր պերսոնաժները իրավունք ունեն ամեն փուլի ժամանակ կառուցել միայն մեկ շինություն և իրավունք չունեն նույն շինությունից երկու հատ կառուցել:

    Պերսոնաժների խաղալու հատուկ հերթականությունը և բոնուսները հետևյալն են:

    1. Առաջինը խաղում է Assassin/Մարդասպանը: Նա կարող է սպանել խաղացողներից մեկին ասելով պերսոնաժի անունը: Սպանված խաղացողը այդ փուլում չի խաղում:

    2. Երկրորդը խաղում է Thief/Գողը: Գողը կարող է գողանալ խաղացողներից մեկի ոսկիները ասելով պերսոնաժի անունը: Գողը իրավունք չունի գողանալ Մարդասպանից և մահացած խաղացողից:

    3. Երրորդը խաղում է Mage/Մագը: Մագը կարող է փոխել իր ձեռքի վատ քարտերը կալոդի հետ (ցանկացած քանակությամբ քարտեր դնելով բիտա և նույն քանակի քարտեր քաշելով), կամ էլ կարող է փոխել իր ձեռքի բոլոր քարտերը մեկ ուրիշի ձեռքի քարտերի հետ: Եթե Մագի ձեռքում քարտեր չկան, նա պարզապես կարող է վերցնել մեկ ուրիշ խաղացողի ձեռքի բոլոր քարտերը:

    4. Չորրորդը խաղում է King/Թագավորը: Թագավորը ստանում է թագը, այսինքն հաջորդ փուլին առաջինը ինքն է ընտրում պերսոնաժ: Բացի դրանից թագավորը ստանում է մեկական ոսկի իր կառուցած յուրաքանչյուր դեղին շինության համար:

    5. Հինգերորդը խաղում է Bishop/Եպիսկոպոսը: Եպիսկոպոսի կառուցած շենքերը այդ փուլում չի կարելի քանդել: Բացի դրանից Եպիսկոպոսը ստանում է մեկական ոսկի իր կառուցած յուրաքանչյուր կապույտ շինության համար:

    6. Վեցերորդը խաղում է Merchant/Առևտրականը: Առևտրականը ստանում է մեկ լրացուցիչ ոսկի: Բացի դրանից Առևտրականը ստանում է մեկական ոսկի իր կառուցած յուրաքանչյուր կանաչ շինության համար:

    7. Յոթերորդը խաղում է Architect/Ճարտարապետը: Ճարտարապետը ստանում է երկու լրացուցիչ քարտ: Բացի դրանից ի տարբերություն բոլոր մյուս խաղացողների, ովքեր իրավունք ունեն ամեն փուլի ժամանակ կառուցել մեկ շինություն, Ճարտարապետը կարող է կառուցել մինչև 3 շինություն (բնականաբար եթե այդքան ոսկի ունի):

    8. Ութերորդը խաղում է Warlord/Զինվորականը: Զինվորականը միակ խաղացողն է, ով իր գործողությունները կատարելուց հետո (ոսկի կամ քարտ վերցնելուց և կառուցելուց հետո) կարող է քանդել ուրիշների կառուցած շինությունները: Որևէ շինություն քանդելու համար նա պետք է բանկին վճարի այդ շինության գինը մինուս մեկ ոսկի (օրինակ 5 ոսկի արժեք ունեցող շինությունը քանդելու համար պետք է վճարի 4 ոսկի, կամ 1 ոսկի արժեք ունեցող շինությունը կարող է ձրի քանդի): Զինվորականը յուրաքանչյուր փուլին կարող է քանդել մեկ շինություն, ինչպես նաև չի կարող քանդել Եպիսկոպոսի կառուցած շինությունները: Բացի դրանից Զինվորականը ստանում է մեկական ոսկի իր կառուցած յուրաքանչյուր կարմիր շինության համար:

    Եթե խաղին մասնակցում են ութ խաղացողներ, ապա խաղի մեջ հայտնվում է նաև իններորդ պերսոնաժը:
    9. Իններրորդը խաղում է Queen/Թագուհին: Թագուհին ստանում է երեք ոսկի, եթե գտնվում է այդ փուլի ժամանակ Թագավոր պերսոնաժը ընտրած խաղացողի կողքին:

    Եթե խաղացողներից որևէ մեկը կառուցում է ութ շինություն այդ փուլից հետո խաղը ավարտվում է և հաղթում է այն խաղացողը, ով ավելի շատ է միավոր հավաքել: Միավորները հաշվում են այս կերպ.

    Հաշվում են կառուցած շինությունների ընդհանուր գինը:
    Հաշվում են մանուշակագույն քարտերի լրացուցիչ բոնուսները (եթե այդպիսին կան)
    Առաջինը ութ շինություն կառուցած խաղացողը ստանում է 4 լրացուցիչ միավոր:
    5 տարբեր գույնի շինություններ կառուցած խաղացողները ստանում են 3 լրացուցիչ միավոր:
    Եթե կան էլի խաղացողներ, որոնք կարողանում են ութ շինություն կառուցել վերջին փուլի ժամանակ, ապա նրանք ստանում են 2 լրացուցիչ միավոր:


    Հիշեցնում եմ, որ Ցիտադել խաղը կարող եք խաղալ Ակումբատնակում Ակումբի հանդիպումների ժամանակ կամ էլ այս կայքում http://ciudadelas.frenopatico.net/

    Մաղթում եմ ձեզ բարի ժամանց:

    Լրացուցիչ պերսոնաժների մասին կանոնները կգրեմ ավելի ուշ
    I may be paranoid but no android!

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ցիտադել Խաղի Կանոնները

    Կարդացի, կարդացի, երբ հասա վերջին զգացի որ սկիզբը մոռացել եմ

  3. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ցիտադել Խաղի Կանոնները

    Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի, կարդացի, երբ հասա վերջին զգացի որ սկիզբը մոռացել եմ
    Արամ, որ մի անգամ խաղաս, կհասկանաս

    Համ էլ էն իմ տված լինքում խաղի կանոնները կան անգլերեն լեզվով, կարող ես դա էլ նայես
    I may be paranoid but no android!

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Օրագրեր» բաժնի կանոնները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Օրագրեր
    Գրառումներ: 41
    Վերջինը: 17.03.2019, 12:21
  2. Կինո բաժնի կանոնները
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.09.2010, 18:19
  3. Եկեք Ցիտադել խաղանք (վիրտուալ)
    Հեղինակ՝ Նորմարդ, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 73
    Վերջինը: 02.03.2009, 01:37
  4. Բաժնի կանոնները, կարդալը պարտադիր է
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.10.2007, 20:17
  5. Լուսանկարչություն ենթաբաժնի կանոնները
    Հեղինակ՝ otar, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.02.2007, 13:38

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •