1.Համարձակությունը մի կողմ, եթե ինչ որ բան իմ կյանքում ինձ դուր չգա , ես այդ բանը կվերացնեմ, եթե հնարավոր չի վերացնել կփոխեմ//կփոխարինեմ , ինչու՞ պետք է կյանքս ամբողջությամբ փոխեմ ինչ- որ բանի պատճառով :
2.Անկեղծությունը:
3. Չեմ կարող միանշանակ պատասխանել, ավելի շատ լսում եմ ինտուիցայիս, կան պահեր որ այո , կան պահեր որ` ոչ :
4.Պլաներ կազմելու պրոֆեսիոնալ հակումներ ունեմ, բայց մինչև վերջ պայքարող մարդ չեմ, շուտ եմ հանձնվում:
5.Երկուսն էլ :
6.Փոխել է, ես ինձ տարբեր անկյուններից եմ սկսել բացահայտել, ինչու չէ նաև ժամանակ անցկացնելու վայր է իհարկե լավ մարդկանց հետ :
7.Ալարկոտությունը :
8.Այո:
9.Ոչ, նմանվել չեմ ձգտել երբեք, բայց եղել են կյանքում այնպիսի կերպարներ, որոնցից ինչ որ բաներ քաղել եմ, չեմ նմանակել- սովորել եմ :
10.Այո:
1.Ամենաուժեղը- համառ եմ, ամենաթույլը` կամքի ուժս թույլ է, ինչ վերաբերում է ինձ շուտ եմ հանձնվում: Երկու իրար հակասող գծեր :
2.Փոխվել կարողանում եմ:Ոչ մի անգամ չեմ փորձել ինչ որ թերություն վերացնել, քանի որ ինչքան էլ անորմալ հնչի իմ թերությունները ադապտացվում են, իքնին վերանում, փոխակերպվում , բնավորությանս մեջ կան հաստատուն գծեր, որոնք երբեք չեն փոխվի, իսկ թերություններս ժամանակի հետ փոխակերպվում են մեկ այլով կամ մի օր նկատում եմ, որ չկա էլ էտ թերություն ասվածը :
3.Ձեռբերումներիցս ուժով եմ լցվում, ինքնավստահությունս շատանում է , բայց ավելցուկ հաստատ չի լինում, ես թույլ չեմ տալիս, իսկ թերացումներիս դեպքում շուտ եմ ընկճվում, բայց թերարժեքության զգացում չի առաջանում, չեն թողնում :
4.Անչափ : Կան այնպիսի երազանքներ , որոնք երազանքների աշխարհից կյանքի կոչել անհնար է, սիրում եմ այդպիսի երազանքներ, ոչինչ չպարտադրող, չանհանգստացնող, իսկ կան այնպիսի երազանքներ, որոնք կիսով չափ կարելի է ասել նպատակ են դարձել ու իմ հնարավորինս չափով փորձում եմ ձգտել, ճանապարհին էլ երազել :
5. ՉԷ, մարդկանց սկզբում ուսումնասիրում եմ, նոր եմ ինձ մոտիկ թողնում, անվստահության զգացումը շատ մեծ է մոտս ու պլյուս դրան շփվող չեմ : Բայց այ երբ մտերմանում եմ կամ ավելին ընկերանում պատկերը 180º-ով փոխվում է :
6. Կա, չեմ ուզում խոսել դրա մասին :
7.Լացս գալիս է, հոգիս ճմլվում , ուզում եմ ոչնչանամ, իմ մոտ թող չլացեն, ես ինքնակամ ` լինի հարազատ մարդ թե օտար, սկսում եմ արտասվել :
8.Փորձել եմ…. Փորձել եմ համոզել, որ պահեմ, բայց դրական պատասխան երբեք չեմ ստացել :![]()
Այսինքն պետք է ընտրություն կատարեմ խելքի ու սրտի միջև ...Չեմ կարող դժվար է: Երկուսն էլ իմ համար շատ կարևոր են, բայց եթե ընտրությունը անխուսափելի է , ապա տղա լինելու դեպքում կընտրեի երկրորդ տարբերակը, իսկ աղջկա դեպքում մեծ դժվարությամբ ընտրում եմ առաջին տարբերակը , ավելի լավ է նշված առաջին հատկանիշների հետ մեկտեղ լինել անխելք, քան խելացի՝ բայց անսիրտ :
Հայկ ջան ես չեմ ուզել, իսկ համաձայնվելը էլի եմ ասում սատանեն բրթեց ասեցի հա :![]()
Էջանիշներ