Նախ բարև բոլորին, կփորձեմ հնարավորին չափով ամբողջական պատասխաններ տալ հարցերին, բայց խոսք չեմ տալիս :Գնացինք!!!
1.Տնային Էջս ակումբ.am-ն է, բնականաաբար առաջինը դա է բացվում :
2.Լուսաբեր ջան վերջին տվայլների համաձայն ես ունեմ 7.593 417 ու կես փուշ, եթե չես հավատում կարող եմ տրամադրել մուշտակս շուտափույթ հաշվարկներ կազմակեպրելու համար :
Մայրամուտին աչքերս լցվում են//չեմ կարողանում երկար նայել այդ պրոցեսին//, ապրումներս չեմ կարող նկարագրել, այդպիսի գույներ չկան : Լուսաբացին հոգիս թնդում ա, զգում եմ որ ապրում եմ ու կյանքի նկատմամբ սիրով եմ լցվում:
Տապոռով
Արամ ջան դե պետք է սովորես ու շոպլիկություն անես, ելքերից մեկը :
Արսեն ջան ծրագրավորողների ընտանիքում եմ ծնվել, իմ ճակատագիրը կանխորոշված էր: Հայրս ասում ա միշտ, որ ջութակահար լինեի դու էլ ջութակ էիր նվագելու :
Բայց մի բան կարող եմ հաստատ ասել` որոշումը ինքս եմ կայացրել, ոչ մեկ չի ազդել որոշմանս վրա, ընդհակառակը ծնողներս ուզում էին ուրիշ մասնագիտություն ընտրեի, իսկ ես իրենց ինադու//սիրում եմ այդ բառը// առաջին հայտով ու միակ հայտով տվեցի ու ընդունվեցի :
![]()
Էջանիշներ