Մի քանի հարց էլ իմ կողմից.
Բնավորությանդ ամենաուժեղ կողմը ո՞րն ես համարում: Իսկ ամենաթու՞յլը:
Փոխվել կարողանու՞մ ես: Ի նկատի ունեմ քո կողմից թերություն համարվող երևույթների վերացումը:
Ձեռքբերումներդ քեզ ավելորդ ինքնավստահության կամ թերացումներդ` թերարժեքության զգացումի տանու՞մ են:
Սիրու՞մ ես երազել: Փորձու՞մ ես երազանքներդ իրականացնել, թե՞ բավարարվում ես դրանք վիրտուալ աշխարհում թողնելով (Երվանդի հարցը չեմ կրկնում պլանների վերաբերյալ):
Արա՞գ ես մտերմանում մարդկանց հետ: Իսկ ընկերանու՞մ:
Կա՞ մի բան, որի կարիքը խիստ զգում ես և համարում, որ դրա բացակայությունը մեծ է քո կյանքում:
Ի՞նչ ես զգում, երբ մարդիկ լացում են քո ներկայությամբ:
Փորձե՞լ ես ոզնի պահել:
Առայժմ այսքանը. ուրիշներին էլ տեղ թողնենք:![]()
Էջանիշներ