Մի քանի հարց էլ իմ կողմից.

1.Բնավորությանդ ամենաուժեղ կողմը ո՞րն ես համարում: Իսկ ամենաթու՞յլը:
2.Փոխվել կարողանու՞մ ես: Ի նկատի ունեմ քո կողմից թերություն համարվող երևույթների վերացումը:
3.Ձեռքբերումներդ քեզ ավելորդ ինքնավստահության կամ թերացումներդ` թերարժեքության զգացումի տանու՞մ են:
4.Սիրու՞մ ես երազել: Փորձու՞մ ես երազանքներդ իրականացնել, թե՞ բավարարվում ես դրանք վիրտուալ աշխարհում թողնելով (Երվանդի հարցը չեմ կրկնում պլանների վերաբերյալ

):
5.Արա՞գ ես մտերմանում մարդկանց հետ: Իսկ ընկերանու՞մ:
6.Կա՞ մի բան, որի կարիքը խիստ զգում ես և համարում, որ դրա բացակայությունը մեծ է քո կյանքում:
7.Ի՞նչ ես զգում, երբ մարդիկ լացում են քո ներկայությամբ:
8.Փորձե՞լ ես ոզնի պահել:
Առայժմ այսքանը. ուրիշներին էլ տեղ թողնենք:

Էջանիշներ