User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Հարցազրույց *e}|{uka*–ի հետ

  1. #46
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ

    Իդ որ փողոցում մեկը հետևից Յոժիկ գոռա, կանչի, ասի, կշրջվես?
    Իդ իմ ամենավատ գիծը
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (08.03.2009)

  3. #47
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ

    Ուշադրություն

    Հարցեր ուղղելու ժամկետն արդեն սպառվել է։

    Այժմ սպասում ենք *e}|{uka*–ի պատասխաններին։

    Հաշվի առնելով հարցերի մեծ քանակը՝ մեկ–երկու օրվա փոխարեն հարցերին պատասխանելու համար *e}|{uka*–ին տրվում է մեկ շաբաթ, բայց հույս ունենք, որ նա, այնուամենայնիվ, ավելի շուտ կպատասխանի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #48
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ

    Նախ բարև բոլորին , կփորձեմ հնարավորին չափով ամբողջական պատասխաններ տալ հարցերին, բայց խոսք չեմ տալիս :Գնացինք!!!

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմը ես երկու հարց ունեմ մեր հարգելի Յոժիկին,
    1. Որ մտնում ես ինտեռնետ, առաջինը Ակումբ ես մտնու՞մ
    2. քանի՞ հատ փուշ ունես (սա կատակային էր,բայց պատասխանի հույսով )
    1.Տնային Էջս ակումբ.am-ն է, բնականաաբար առաջինը դա է բացվում :
    2.Լուսաբեր ջան վերջին տվայլների համաձայն ես ունեմ 7.593 417 ու կես փուշ, եթե չես հավատում կարող եմ տրամադրել մուշտակս շուտափույթ հաշվարկներ կազմակեպրելու համար :



    Մեջբերում ԿԳԴ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Յոժիկ հարցս այսպիսին է: Ի՞նչ եք զգում մայրամուտին, և ի՞նչ եք զգում լուսաբացին, ձեր հոգեկան ապրումները...
    Մայրամուտին աչքերս լցվում են//չեմ կարողանում երկար նայել այդ պրոցեսին//, ապրումներս չեմ կարող նկարագրել, այդպիսի գույներ չկան : Լուսաբացին հոգիս թնդում ա, զգում եմ որ ապրում եմ ու կյանքի նկատմամբ սիրով եմ լցվում:

    Մեջբերում Red_Devils-ի խոսքերից Նայել գրառումը
    Յոժիկ հարցս.
    Մալխասյանից ո՞նց ազատվենք
    Տապոռով
    Արամ ջան դե պետք է սովորես ու շոպլիկություն անես, ելքերից մեկը :

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոզնուհի ջան, հադըմ հարց. ինչպե՞ս եղավ, որ դու այս պատվական մասնագիտությունն ընտրեցիր:
    Արսեն ջան ծրագրավորողների ընտանիքում եմ ծնվել, իմ ճակատագիրը կանխորոշված էր : Հայրս ասում ա միշտ, որ ջութակահար լինեի դու էլ ջութակ էիր նվագելու : Բայց մի բան կարող եմ հաստատ ասել` որոշումը ինքս եմ կայացրել, ոչ մեկ չի ազդել որոշմանս վրա, ընդհակառակը ծնողներս ուզում էին ուրիշ մասնագիտություն ընտրեի, իսկ ես իրենց ինադու//սիրում եմ այդ բառը// առաջին հայտով ու միակ հայտով տվեցի ու ընդունվեցի :
    Чеширский КотЭ

  5. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.03.2009), Jarre (23.05.2014), Morpheus_NS (09.03.2009), Norton (09.03.2009), Selene (12.03.2009), Արիացի (13.03.2009), Լուսաբեր (13.03.2009), ԿԳԴ (09.03.2009), Մանուլ (03.09.2010), Ռեդ (08.03.2009), Սամվել (08.03.2009)

  6. #49
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ մի քանի հարց էլ ես տամ Յոժին
    1.Հպարտանու՞մ ես նրանով,որ հայ ես:
    2.Մտադիր ես մնալ Հայաստանում,թե՞ գործի բերումով տեղափոխվել արտասահման:
    3.Կնոջ ամենամեծ թերությունը ըստ քեզ:
    1.Այո, որտեղ էլ որ լինեմ ինչ վիճակում էլ որ հայտնվեմ հպարտ կլինեմ :
    2.Մտադիր եմ գործի բերումով տեղափոխվելով ու մի որոշ ժամանակ ապրելով արտասահմանում, վերադառնալ ու մնալ Հայաստանում:
    3.Շատախոսությունը :



    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Իդ, ո՞ր հեքիաթի կամ մուլտի հերոսին ես քեզ նմանացնում, ու ինչով:
    Նմանեցնում եմ Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի հերոսուհուն ու ընդհանրապես հեքիաթի բոլոր պերսոնաժների ինձ հարազատ են, հատկապես Չեշրսկի կատուն իր օպտիմիզմով ու խելառ Շլյապչնիկը : Ինչո՞վ հետաքրքրությամբ, համարձակությամբ, շրջապատի նկատմամբ տակտիչնիությամբ//թող ներեն ինձ լեզվագետները// , ինչպես հեքիաթի սկզբում ստիպված չոպռնի անգլիական լեդիի ձանձրալի պատմություններն էր լսում ու կողքից ընկնում ֆանտազիաների գիրկը հայտնվելով հեքիաթային աշխարհում, որտեղ արևն ու լուսինը միաժամանակ էին լույս տալիս, երբ ամեն օր «չծննդյան տարեդարձ» է , որտեղ պատկերները միաժամանակ և՛ փոքր են , և՛ մեծ, ծաղիկները երգում են, իսկ թրթուռները պլան են ծխում , որտեղ կրիկետը խաղում են ոզնիներով ու ինչքա՜ն հեռու այնքան հետաքրքիր ու տարօրինակ : Ա՛յ այդ աղջիկը ինձ նման է :
    Ու հեքիաթը ավելի շատ սիրում եմ նրա համար, քանի որ այդքան էլ մանկական հեքիաթ չէ, մանկական լինելով հանդերձ, սյուժեն շիզոֆրենիայի աստիճանի անսովոր է :
    Երկար ստացվեց ...


    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    1.Ի՞նչ է Ակումբը քեզ համար և ի՞նչը երբևէ կկարողանա փոխարինել նրան:
    2.Երբևէ Ակումբում քեզ նեղացրե՞լ են:
    1.Ակումբը իմ համար տաքուկ անկյուն է, միակ տեղը, որտեղ լավ մարդկանց գերհագեցում կա, վախենալու է նույնիսկ :
    2. Ոչ...



    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Իսկ ոզնիները սիրահարվու՞մ են
    2. Ոզնիները հիմնականում հեքիաթներում բարի կերպարներն են, քո կարծիքով դու՞ ես ընտրել ոզնու կերպարը, թե՞ ոզնու կերպարն է քեզ ընտրել
    3. Չե՞ս հոգնել վիրտուալ ցիտադել խաղալուց, չե՞ս ուզում ռեալ փորձես
    1.Իհարկե, ինչպես բոլոր կենդանի էակները, նայի՞ր Չուկ :
    2.Երկրորդը//անկեղծ. ոչ միայն ընտրել է, այլ հաստատվել է իմ մեջ , դարձրել է ոզնի :
    3.Դեռ չեմ հասցրել , միգուցե և ուզում եմ :
    Чеширский КотЭ

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.11.2009), Morpheus_NS (09.03.2009), Norton (09.03.2009), Երկնային (08.03.2009), Մանուլ (03.09.2010)

  8. #50
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Եթե զգաս որ կյանքումդ ինչ որ բան քեզ դուր չի գալիս, համարձակություն կունենաս փոխելու կյանքդ?
    2. Ինչն ես ամենաշատը գնահատում մարդկային փոխհարաբերություններում?
    3. Ռիսկի սիրում ես դիմել երբ խաղագումարը շատ մեծ ա?
    4.Ընդհանրապես պլաններ կազմող ու էտ պլանների իրականացման համար պայքարող մարդ ես քեզ համարում?
    5. Ես նկատել եմ որ դու շատ ավելի խորն ես քան ցույց ես տալիս, դա ինչով է պայմանավորված, բնավորությամբ(համեստություն) , թե ուղղակի չես սիրում բացվել?
    6.Ակումբը ինչ որ բան փոխել ա քո կյանքում, թե ստեղ ուղղակի ժամանակ ես անցկացնում?
    7.Կա բնավորությունումդ ինչ որ գիծ, որը դու շատ կուզենաիր փոխել, եթե կա ինչ գիծ ա դա?
    8.Քչով բավարարվող մարդ ես?
    9.Ունես մարդկային իդալ, կամ իդեալներ որոնց ձգտում ես, կամ ձգտել ես նմանվել?
    10. Անկեղծ մարդ ես դու քեզ համարում?
    1.Համարձակությունը մի կողմ, եթե ինչ որ բան իմ կյանքում ինձ դուր չգա , ես այդ բանը կվերացնեմ, եթե հնարավոր չի վերացնել կփոխեմ//կփոխարինեմ , ինչու՞ պետք է կյանքս ամբողջությամբ փոխեմ ինչ- որ բանի պատճառով :
    2.Անկեղծությունը:
    3. Չեմ կարող միանշանակ պատասխանել, ավելի շատ լսում եմ ինտուիցայիս, կան պահեր որ այո , կան պահեր որ` ոչ :
    4.Պլաներ կազմելու պրոֆեսիոնալ հակումներ ունեմ, բայց մինչև վերջ պայքարող մարդ չեմ, շուտ եմ հանձնվում:
    5.Երկուսն էլ :
    6.Փոխել է, ես ինձ տարբեր անկյուններից եմ սկսել բացահայտել, ինչու չէ նաև ժամանակ անցկացնելու վայր է իհարկե լավ մարդկանց հետ :
    7.Ալարկոտությունը :
    8.Այո:
    9.Ոչ, նմանվել չեմ ձգտել երբեք, բայց եղել են կյանքում այնպիսի կերպարներ, որոնցից ինչ որ բաներ քաղել եմ, չեմ նմանակել- սովորել եմ :
    10.Այո:



    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի հարց էլ իմ կողմից.
    1.Բնավորությանդ ամենաուժեղ կողմը ո՞րն ես համարում: Իսկ ամենաթու՞յլը:
    2.Փոխվել կարողանու՞մ ես: Ի նկատի ունեմ քո կողմից թերություն համարվող երևույթների վերացումը:
    3.Ձեռքբերումներդ քեզ ավելորդ ինքնավստահության կամ թերացումներդ` թերարժեքության զգացումի տանու՞մ են:
    4.Սիրու՞մ ես երազել: Փորձու՞մ ես երազանքներդ իրականացնել, թե՞ բավարարվում ես դրանք վիրտուալ աշխարհում թողնելով (Երվանդի հարցը չեմ կրկնում պլանների վերաբերյալ ):
    5.Արա՞գ ես մտերմանում մարդկանց հետ: Իսկ ընկերանու՞մ:
    6.Կա՞ մի բան, որի կարիքը խիստ զգում ես և համարում, որ դրա բացակայությունը մեծ է քո կյանքում:
    7.Ի՞նչ ես զգում, երբ մարդիկ լացում են քո ներկայությամբ:
    8.Փորձե՞լ ես ոզնի պահել:

    Առայժմ այսքանը. ուրիշներին էլ տեղ թողնենք:
    1.Ամենաուժեղը- համառ եմ, ամենաթույլը` կամքի ուժս թույլ է, ինչ վերաբերում է ինձ շուտ եմ հանձնվում: Երկու իրար հակասող գծեր :

    2.Փոխվել կարողանում եմ:Ոչ մի անգամ չեմ փորձել ինչ որ թերություն վերացնել, քանի որ ինչքան էլ անորմալ հնչի իմ թերությունները ադապտացվում են, իքնին վերանում, փոխակերպվում , բնավորությանս մեջ կան հաստատուն գծեր, որոնք երբեք չեն փոխվի, իսկ թերություններս ժամանակի հետ փոխակերպվում են մեկ այլով կամ մի օր նկատում եմ, որ չկա էլ էտ թերություն ասվածը :
    3.Ձեռբերումներիցս ուժով եմ լցվում, ինքնավստահությունս շատանում է , բայց ավելցուկ հաստատ չի լինում, ես թույլ չեմ տալիս, իսկ թերացումներիս դեպքում շուտ եմ ընկճվում, բայց թերարժեքության զգացում չի առաջանում, չեն թողնում :

    4.Անչափ : Կան այնպիսի երազանքներ , որոնք երազանքների աշխարհից կյանքի կոչել անհնար է, սիրում եմ այդպիսի երազանքներ, ոչինչ չպարտադրող, չանհանգստացնող, իսկ կան այնպիսի երազանքներ, որոնք կիսով չափ կարելի է ասել նպատակ են դարձել ու իմ հնարավորինս չափով փորձում եմ ձգտել, ճանապարհին էլ երազել :
    5. ՉԷ, մարդկանց սկզբում ուսումնասիրում եմ, նոր եմ ինձ մոտիկ թողնում, անվստահության զգացումը շատ մեծ է մոտս ու պլյուս դրան շփվող չեմ : Բայց այ երբ մտերմանում եմ կամ ավելին ընկերանում պատկերը 180º-ով փոխվում է :
    6. Կա, չեմ ուզում խոսել դրա մասին :
    7.Լացս գալիս է, հոգիս ճմլվում , ուզում եմ ոչնչանամ, իմ մոտ թող չլացեն, ես ինքնակամ ` լինի հարազատ մարդ թե օտար, սկսում եմ արտասվել :
    8.Փորձել եմ…. Փորձել եմ համոզել, որ պահեմ, բայց դրական պատասխան երբեք չեմ ստացել :



    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից Նայել գրառումը
    Յոժ ջան, հարց` իրավիճակում.
    ունես միայն մի ընտրություն հետևյալ երկուսի միջև`
    ջերմ-բարի-հաճելի, բայց անխելք մարդ <-> խելացի-խոհուն-բազմազան, բայց անսիրտ մարդ:
    Ուշադրություն` սեռն ու տարիքը քո հայեցողությամբ:
    Պատասխանիր նաև` ինչու՞
    Այսինքն պետք է ընտրություն կատարեմ խելքի ու սրտի միջև ...Չեմ կարող դժվար է : Երկուսն էլ իմ համար շատ կարևոր են, բայց եթե ընտրությունը անխուսափելի է , ապա տղա լինելու դեպքում կընտրեի երկրորդ տարբերակը, իսկ աղջկա դեպքում մեծ դժվարությամբ ընտրում եմ առաջին տարբերակը , ավելի լավ է նշված առաջին հատկանիշների հետ մեկտեղ լինել անխելք, քան խելացի՝ բայց անսիրտ :


    Մեջբերում Gladiator-ի խոսքերից Նայել գրառումը
    Յոժիկ, ինչի համար ես ուզել կամ համաձայնել որ այս թեման բացվի?
    Հայկ ջան ես չեմ ուզել, իսկ համաձայնվելը էլի եմ ասում սատանեն բրթեց ասեցի հա :
    Чеширский КотЭ

  9. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.11.2009), Hayk Avetisyan (31.03.2009), Monk (09.03.2009), Morpheus_NS (09.03.2009), Norton (09.03.2009), Selene (12.03.2009), Sunny Stream (26.03.2009), Երվանդ (09.03.2009), Մանուլ (03.09.2010)

  10. #51
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ *e}|{uka* մականունն ընտրեցիր…
    Գրանցվելուց ցանկություն առաջացավ սարդանման Ժը տառը գրելու և քանի որ որոշել էի մականունս Յոժիկ լիներ`, միքս արեցի` անգլերեն տառերով բայց ռուսերեն , Ժուկի "ժը" տառի առկայությամբ, աստղանիշների ուղեկցությամբ, գրանցվեցի, իսկ վերջում գրեցի ա// հենց այնպես// :


    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    էսքան հարց որ տեսար, մտածեցի՞ր "բա ինձ պետք է՞ր էս հարցազրույցը"
    [Մինչև հարցերը կարդալն էլ էի մտածում Իմփրեշն ջան, բայց դե ուշ էր արդեն :


    Մեջբերում masivec-ի խոսքերից Նայել գրառումը
    Մասիվցի ծանոթ ոզնիներ ունե՞ս
    Չէ էտ կողմերից միայն մասիվցի ճագարիկին գիտեմ :

    Մեջբերում Ribelle-ի խոսքերից Նայել գրառումը
    Յոժ ջան Աստծուն հավատում ես՞
    Իմ ողջ էությամբ…

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Յոժ ջան, որ սաղի տված հարցերը կարդում եմ, չեմ նախանձում քեզ, ընկե՛ր: Խոստացել էի, որ քեզ բարեկամական հարցեր եմ տալու: Խոստումս կկատարեմ: Հարց.
    Էսքանից հետո ո՞նց ես
    Պատասխանս` Գլխիս մեջ օրկեստր ա նվագում, մի քանի հարց էլ որ կարդամ կարող է դիսկոտեկ սկսվի, ապրենք կտեսնենք ոնց կլինեմ :
    Чеширский КотЭ

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.03.2009), masivec (09.03.2009), Monk (09.03.2009), Morpheus_NS (09.03.2009), Norton (09.03.2009), Selene (12.03.2009), Երկնային (11.03.2009), Մանուլ (03.09.2010)

  12. #52
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Որոշ հարցեր կարդալով՝ մտածեցի, որ Յոժիկը պատասխանելիս երևի քննություն հանձնելու զգացողություն է ունենալու։ Խեղճ էրեխուկ։

    1.Յոժիկ, եթե ուրիշ մասնագիտություն ընտրելու լինեիր, ի՞նչ կընտրեիր։

    2.Ո՞վ է քո սիրած գրական կերպարը (կերպարները)։

    3.Ո՞ր արարքիդ համար ես ամենաշատը զղջում։

    4.Ո՞րն է քո ամենաիրական երազանքը։ Իսկ ամենաանիրակա՞նը։

    Հեչ էլ խեղճ չեմ , գնալով չարաճճիանում եմ :


    1.Մարյակուհի: Իսկ եթե լուրջ մի ժամանակ արկածախնդրությունից խեղդված ուզում էի արխեոլոգ դառնայի// հայերեն չգիտեմ ինչպես կարելի է ասել// :

    2.Բուլգակովի “Վարպետը և Մարգարիտա”-յից Բեգեմոտը, Թոմ Սոյերը , Հոլդեն Քոլֆիլդն , Իվան Կարամազովը Կարամազով եղբայրներից, “Պատիժ և ոճիր” -ից Ռասկոլնիկվը, Ջ. Ռիչարդ Բախի Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը, Նիցշե-ի Զարատուստրան , Բելյաեվի Արիելը, Էկզյուպերիի Փոքրիկ Իշխանը , Հաշեկի Քաջարի զինվոր Շվեյկը : Շատ են …
    3.Ես ոչ մի արարքիս համար չեմ զղջացել, ինչքան էլ էգոիստական հնչի : Չեմ բացառում, եթե ժամանակը հետ տրվեր, կարող է ուրիշ կերպ վարվեի, բայց հաստատ չէի զղջա, երբեք:
    4.Ամենաիրական երազանքս եթե ասեմ էլ իմ համար երազանք չի լինի ուրիշ որակում կստանա// իսկ ես այդպես չեմ ուզում// , իսկ ինչ վերաբերում է ամենաանիրականին - ամոթ է, չեմ ասի:


    Առայժմ այսքանը։ Բայց մենք դեռ կհանդիպենք։ Գնամ նոր հարցեր մտածեմ։
    Կհանդիպենք հաջորդ էջերում :

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Յոժ, երբեւէ մտածե՞լ ես քաչալանալու մասին:
    Այո, ուրեմն պատմեմ ինչպես : Քանի որ հարցդ շուտ էի կարդացել, մի քանի օր առաջ առավոտյան զարթնեցի ու հիշեցի որ խուճուճներս հյուսիսից ու հարավից պետք է բերեմ ուղղահայաց դիրքի, մտածեցի ` ինչ լավ կլիներ, որ ...


    Մեջբերում Alizée-ի խոսքերից Նայել գրառումը
    Ե՞րբ ենք քեզ ամուսնացնում ու ու՞մ հետ
    Ալիզ ջան շատ եմ ցավում, որ քո հարցը այդպես էլ անպատասխան կմնա, քանի որ դա աշխարհի ամենաամենաամենամեծ գաղտնիքն է ու հրապարակման ենթակա չէ :
    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ քեզ ամուսնացնելո՞ւ են, թե՞ դու ես ամուսնանալու:/Երեւի հասկացար, թե ինչ նկատի ունեմ/
    Եթե «ամուսնացնելու են» ասելով ի նկատի ունես, որ իմ տեղը ուրիշները պետք է նման կարևոր որոշումներ ընդունեն, ուրեմն «ամուսնանալու եմ» :

    Մեջբերում Alizée-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ. Յոժ ջան, ուզում եմ ասել/կարծում եմ պարզ է/...ինչպիսին պիտի լինի այն տղան, որի հետ դու կուզենաս ընտանիք կազմել
    Խելացի, սուր հումորով , բարի , հոգեպես ուժեղ , անկեղծ:
    Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 08.03.2009, 23:43:
    Чеширский КотЭ

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.11.2009), Morpheus_NS (09.03.2009), Norton (09.03.2009), Մանուլ (03.09.2010)

  14. #53
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ

    Մեջբերում Narinfinity-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաճելի թեմա, խելացի մարդու և մարդկանց համար,
    Շնորհակալություն մտահղացման համար...

    Ես երկար ու բարդ հարցեր չեմ տալիս, մի քանի թեթև հարց.

    1. Ի՞նչ ես ուզում զգալ հիմա,
    2.Ինչպե՞ս ես ուզում ապրել վաղը,
    3.Մի խոսքով. ո՞րն է Քո կյանքի նվիրական ցանկությունը, երազանքը կամ նպատակը...
    1. Կատարյալ հանգստություն:
    2. Ոչ միատիպ:
    3. Երազանքներից, նպատակներից ու ցանկություններից չենք խոսում, ներիր :


    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ի ՞նչ կարծիքի եք նանոտեխնալոգիաների մասին:

    2. Հյութալի տանձից ու խնձորից բացի էլ ինչ՞ ես սիրոմ
    1. Կարծում եմ ապագայում մեր բաղկացուցիչ մասն են կազմելու և գիտության տարբեր ոլորտներում կեռմաններ կարող են հանդիսանալ մարդկանց կյանքը հեշտացնելու համար: Բայց դե այնպիսի ոլորտներ կան, որոնցում նանոտեխնոլոգիայի կիրառությունը հեչ չեմ պատկերացնում : Աստված տա չար մարդկանց ձեռքում չհայտնվեն: Մի Պստիկ մոլորակում մի բուռ մարդկություն ենք մնացել, առանց էտ էլ շուտով տղամարդիկ ոչնչանալու են :
    2.Նշված երկուսից բացի նույն կատեգորիայում սիրում եմ նաև զամշապատ հյութալի դեղձը:


    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    1.Յոժ, Ակումբում ո՞ր թեմաներն են նյարդերիդ վրա ազդում։

    2.Եթե հնարավորություն ունենայիր, ի՞նչ կփոխեիր Ակումբում։

    3.Բացի Ակումբից, ուրիշ ֆորումներ հաճախու՞մ ես։ Եթե այո, ապա ո՞ր ֆորումները։

    4.Ո՞րն է քեզ համար ամենաձանձրալի զբաղմունքը։

    5.Կա՞ այնպիսի հարց, որ կուզենայիր քեզ տային, բայց չեն տվել։ Ինքդ քեզ տուր այդ հարցը և պատասխանիր։
    1. Հիմնականում օրագրերը , թող ներեն ինձ :
    2.Ոչինչ բացառապես, ամեն ինչ իմ սրտով է :
    3.Ոչ, միայն մասնագիտական ֆորումներում եմ լինում մեկ- մեկ : Ակումբը միակն է իր ամպլուայում :

    4. Հորանջելը , առաստաղին նայելը :
    5. Չէ՜, ակումբցիները տանջանկատ են , չնայած ուրախ եմ, որ շատ հարցեր, որոնք հիմա հերթափոխով մտքովս անցնում են դեռ չեմ հանդիպել
    Чеширский КотЭ

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Morpheus_NS (09.03.2009), Norton (09.03.2009), Մանուլ (03.09.2010), Ուլուանա (09.03.2009)

  16. #54
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    *e}|{uka* ջան, քեզ 3 հարց ունեմ ընդամենը
    1. Համարում ե՞ս քեզ լիարժեք կայացած մարդ, թե՞ կարծում ես քո անձի ու կերպարի կայացման որևէ փուլում ես:
    2.Ո՞րն ես համարում քո ամենամեծ ձեռքբերումը կյանքում,( կամ որը կհամարեիր ամենամեծը, եթե չես հասել դեռ) :
    3. Ի՞նչ ես ցանկանում ունենալ ամենից շատ, կա՞ մի բան, որի խիստ կարիքն ունես:
    1.Փուլերից մեկում եմ, իմ անձը ու կերպարը նույն է :
    2.Երբ կհասնեմ կիմանամ, դեռ ամենամեծը նշել չեմ կարող :
    3.Ամենից շա՞տ , եթե նյութական` ապա ոչինչ, իսկ եթե ոչ` շատ եմ ուզում ունենալ հանգիստության այն զգացումը, երբ վստահ լինեմ որ իմ մոտիկ , հարազատ մարդիկ երջանիկ են ու ես անում եմ այն ամենը ինչ հասնում է ինձնից իրենց դեմքին ժպիտ առաջացնելու համար :
    Կարիք ունեմ մենանալու, առանձնանալու, մի որոշ ժամանակ երկրից կտրվելու, խորհելու , թափառելու, հոգեվոր սնունդ ստանալու և այդ ամենը մենմենակ : Շատ լուրջ պատասխան ստացվեց ...


    Մեջբերում Wistul-ի խոսքերից Նայել գրառումը
    Յոժ, ի՞նչ հարց կտայիր Աստծուն.
    Նոր մտածեցի, մտածեցի ու զգացի, որ հարց չունեմ Աստծուն, միայն շնորհակալանքի խոսքեր :

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց էլ եմ ուզում տալ:
    Դու՞ էլ ես կարծում, որ փողը կեղտ է
    Փողը կեղտ է կեղտոտ մարդկանց ձեռքում :


    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինչպես կարող ենք հաշվել հարթ կոնդենսատորի ունակությունը:

    Գոռ ջան ես կարող եմ հազարավոր օրինակներից մեկը ասել, թե ինչպես կարելի է հաշվել հարթ կոնդեսատորի ունակությունը: Ուրեմն գնացինք:
    Պատկերացրու դու ընկերներիդ հետ որոշել ես պարաշուտով թռնել://Հրավիրում ես նաև ֆիզիկ ընկերնեիցդ մեկին // : Օդի մեջ ճախրելով դեպի ներքև դու ջանք կիրառելով մոտենում ես քո ֆիզիկ ընկերներոջդ, խփում ես ուսին ու ասում. «Կարո՞ղ է խնձոր ուզենաս»: Նա էլ. «Հա՛, ուզում եմ» : Տալիս ես նրան խնձորը , բայց քանի որ դուք հարյուրավոր մետրեր վերև եք գտնվում, շատ խանգարող հանգամանքներից ելնելով նա չի կարողանում բռնել քո տված խնձորը, այն վայր է ընկնում: Նորից ես խփում ուսին ու էլի հարցնում. « Խնձոր ուզու՞մ ես», Դե նա էլ պատասխանում է, որ այո ուզում է: Նորից մեկնում ես խնձորը, բայց էլի ու էլի խնձորը վայր է ընկնում այդպես էլ չհասնելով ընկերոջդ ափի մեջ : Նորից ու նորից խփում ես ընկերոջդ ուսին ու առաջարկում խնձոր : Բայց այս անգամ նա հարցնում է. « Էտ խնձորները քեզ որտեղի՞ ց» : Դու էլ ասում ես , որ իր ուսապարկը ամբողջությամբ դրանցով է լցված : : Մինչև նա կհասցնի չորս հատ միկրոինֆարկտ ստանալ ու գետնին դմփալ, առաջարկում ես հաշվել հարթ կոնդեսատորի ունակությունը, նախօրոք տալով պարամետրերը: Դե նա էլ հիշում է, որ ունակությունը այն էլ հարթ կոնդեսատորի հաշվում են այս –> C=­­­­εεoS/d բանաձևով , որտեղ էփսիլյոնը դիէլեկտրիկական թափանցելիությունն է :
    Դաժան էր բայց, ամաչում եմ ...
    Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 08.03.2009, 23:58:
    Чеширский КотЭ

  17. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.11.2009), dvgray (09.03.2009), Morpheus_NS (09.03.2009), Norton (09.03.2009), Yellow Raven (09.03.2009), Արիացի (13.03.2009), Երկնային (11.03.2009), Երվանդ (09.03.2009), Լեո (09.03.2009), Մանուլ (03.09.2010), Ուրվական (09.03.2009)

  18. #55
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ

    Մեջբերում Sona_Yar-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ունեմ հարցերի շարան...
    1.Կծառայեի՞ր Հայոց բանակում:
    2.Առաջինը ինքդ քո զգացմունքների մասին կպատմեի՞ր քեզ դուր եկած տղային:
    3.Երազե՞լ ես լինել ինչ-որ հայտնի նկարչի մերկ բնորդուհին:
    4.Մեծ վարձատրության դեպքում կհամաձայնվեի՞ր, որ լուսանկարդ լիներ տղամարդկանց համար վաճառվող ամսագրի շապիկին:
    5.Ի՞նչ անուններով կկոչես երեխաներիդ...
    Շնորհակալություն…

    1. Երևի ես պատկերացնեմ որ տղա եմ ու նոր պատասխանեմ հա՞:
    Ո՛չ. չէի ծառայի, հայոց բանակը ծառայելու տեղ չի, բայց եթե պատերազմ լիներ առանց մտածելու կգնաի: Իսկ եթե մի պահ պատկերացնենք որ Իզրայելում ենք ու աղջիկներն էլ են ծառայում, ապա կգնայի միայն այն դեպքում, երբ բոլորը անխտիր ծառայեին :
    2.Չէ, երբեք, բայց եթե երկկողմանի լիներ հասկացնել կտայի :
    3. Ոչ, նման բան մտքով երբեք չի անցել :
    4. Ընդհանրապես չէի ուզենա հայտնվել ինչ որ ամսագրի շապիկին, առավել ևս տղամարդկանց համար նախատեսված ամսագրի : Իմ պրինցիպները անգին են :
    5. Չեմ մտածել այդ մասին, բայց մի բան գիտեմ, որ տատիկ պապիկի անուններ ոչ մի դեպքում չեն լինի : Հարգանքը ու պատիվը էդ արաքով չի որոշվում: Թող իմ երեխաները իրենց անունները ունենան, մի բան գիտեմ միայն, եթե Աստված տա տղա ունենամ անունը Ալեքսանդր է լինելու :

    Քեզ շնորհակալություն...

    Մեջբերում Ceceron-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղել են կամ կան բնավորությանդ մեջ գծեր որոնք քո դուրը չեն եկել կամ ...գալիս և որոնք դու փոխել ես կամ կուզենայիր փոխել ներկայում
    Եղել են կան ու կլինեն, մենք`ես ու իմ «Ներքին ձայներ» ՍՊԸ-ի անձնակազմը, աշխատում ենք այդ ուղղությամբ :

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժվար ա՞ անընդհատ Յոժիկ լինելը: Լուրջ:
    Կպատասխանեմ կարճ ու կոնկրետ, միգուցե և շեշտակի «Բեզումնօ՜» ] //Յոժիկների համար ոչինչ դժվար չի //

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    քո առաջին տանգոն:
    ու՞մ հետ ես պարել և ինչպիսին է եղել զգացողությունը, երբ քեզ առաջին անգամ գրկել է քո պարտնյորը:
    նրա հետ նորից կպարեի՞ր
    Առաջին տանգոս պապիկիս հետ եմ պարել : Իսկ երկրորդը դպրոցական տարիներին, դասարանցիներիցս մեկի հետ, զգացողություն ապսալյուտնի չի եղել, ավելի շուտ մտածում էի-աշխատում էի ոտքը շատ կոխրտել, որ մյուս անգամ ինձ չհրավիրի : Վատ արարք է չէ՞ : Ո՛չ, ես տանգո միայն մեկի հետ կպարեմ , նույնիսկ եթե երաժշտություն չլինի :
    Վերջին խմբագրող՝ *e}|{uka*: 09.03.2009, 00:15:
    Чеширский КотЭ

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.11.2009), Morpheus_NS (09.03.2009), Norton (09.03.2009), Selene (12.03.2009), Sona_Yar (09.03.2009), Մանուլ (03.09.2010)

  20. #56
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ

    Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ ես զգացել առաջին համբույրի ժամանակ… (նու եթե եղել է)
    Անկեղծ- հիասթափություն :

    Մեջբերում karina13-ի խոսքերից Նայել գրառումը
    e}|{uka ջան քո աաամենասիրած մուլտֆիլմը ո՞րն է:
    Սա էլ ընդունիր որպես շնորհակալություն պատասխանիդ համար
    Մեկը չեմ կարող նշել մուլտոման եմ : Ռուսական մուլտֆիլմներից շատ եմ սիրում “Թռչող նավը”, “Բրեմենյան երաժիշտները”, "Ежик в тумане", ‘’Կարլսոնը”. ‘”Գանձերի կղզին’’, Կեշան ,Դամավոյ Կուզյայի մուլտը : Ինչու չէ նաև հայկական մուլտեր ‘’Գտնված երազ”, "В синем море, в белой пене", "Добрый Ээх" : Բոլոր հին ու բարի մուլտերը :
    Շատ եմ սիրում “Մոնստրերի կորպորացիա “, “Խոսացող լամա’’, “Սառցե դարաշրջան’’-ից բոլորը, Մադագասկարը, ու էլի շատ շատ մուլտֆիլմներ:

    Անչափ շնորհակալ եմ նկարի համար :

    Մեջբերում cold skin-ի խոսքերից Նայել գրառումը
    Կյա՞նքդ, թե՞ դրամապանակդ…/լուրջ/
    Եթե լուրջ ես հարցնում շատ լուրջ կպատասխանեմ , միթե՞ դրամապանակս իմ կյանքից կարող է թանկ լինել :

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Յո՛ժ, հաճախակի՞ ես ժպտում:
    Եթե լավ շրջապատում եմ ապա շատ, իսկ եթե մենակ` ոչ, - մռայլ դեմք եմ :
    Հատուկ քո համար `


    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    երբ որ մեծերիտ հետ նստած TV ես նայում , մեկ էլ ֆիլմի մեջ տղան ու աղջիկը սկսում են իրար համբուրել ու արագ մերկանում ու տեղափոխվում են անկողին: ինչպիսի՞ն է լինում քո զգացողությունները այդ պահին:
    իսկ եթե նույնը անում են աղջիկ ու աղջիկ՞
    Թիվի համարյա չեմ նայում: Եթե նայում էլ եմ, մեծերի հետ չեմ նայում, իմ սենյակում առանձին հեռուստացույց ունեմ : Բայց եթե պատկերացնենք այդպիսի իրավիճակ, որ սենյակում տարիքով մեծեր կան ու այդպիսի կադրեր են հանկարծակի հայտնվում էկրանին , ապա գետինը կմտնեի, սենյակից դուրս կգայի//մեկ-մեկ կարելի է ջուր խմել // կամ էլ աչքերս կփակեի:

    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    1.Իդ որ փողոցում մեկը հետևից Յոժիկ գոռա, կանչի, ասի, կշրջվես?
    2. Իդ իմ ամենավատ գիծը
    1.Ահա կշրջվեմ, դժվար ուրիշ Յոժիկ էլ լինի քաղաքի այդ հատվածում : Համ էլ ռեալ կյանքում շատերն են ինձ Յոժ ասում :

    2.Կիտ իսկ դու չգիտե՞ս : Հարցնում ես տեսնես, ես էլ գիտեմ թե չէ? : Քո բնավորության տարբեր գծեր իմ համար հասկանալի ու ընդունելի են , ինչու չէ նաև սիրելի , մի գուցե դրանից է , որ մտածեցի մտածեցի ու ոչինչ չգտա:
    Чеширский КотЭ

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.11.2009), karina13 (16.03.2009), Kita (09.03.2009), Morpheus_NS (09.03.2009), Norton (09.03.2009), Մանուլ (03.09.2010)

  22. #57
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Խելացի, սուր հումորով , բարի , հոգեպես ուժեղ , անկեղծ: յ
    էս հո ես եմ [ ]
    համ էլ քեզ որ տեսա, շատ հավանեցի, լավն ես դու:-)
    հարծ քո կարծիքով մենք երբևե հանդիպե՞լ ենք, թե՞ քնիս ժամն անցել ա, անկապ խոսում եմ:-)
    համ էլ շնորհավոր Մարտի 8դ

  23. #58
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ

    երնեկ քո հավեսին, Յոժ ջան
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    masivec (09.03.2009), Լեո (09.03.2009)

  25. #59
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ

    ապրես , լուրջ եմ ասեում սպասում էի որ լավ ա լինելու, բայց էսքան լավի պատրաստ չէի լավն էր

    առանց էտ էլ շուտով տղամարդիկ ոչնչանալու են
    լուրջ ես ասում՞ իսկ եթե տղամարդը ժամանակին հասցնի հրաժարվել իր տղամարդկությունից՞

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (13.03.2009)

  27. #60
    masiviliano masivec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2008
    Հասցե
    Մասիվ: 1-ին Մասիվ
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,410
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց *e}|{uka*–ի հետ

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ էտ կողմերից միայն մասիվցի ճագարիկին գիտեմ :
    Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ
    Աստված պահպանի Մասիվցիքին
    Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Tig-ի հետ
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.10.2011, 17:18
  2. Հարցազրույց
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 51
    Վերջինը: 14.09.2011, 17:38
  3. Հարցազրույց Rhayader–ի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 123
    Վերջինը: 03.04.2010, 01:14
  4. Հարցազրույց Ռուֆուսի հետ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 72
    Վերջինը: 22.03.2010, 18:57
  5. Հարցազրույց moj -ի հետ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.09.2007, 09:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •