Գույքահարկի մասին օրենքով տր. միջոցների գույքահարկը վճարում են տարեկան կտրվածքով: 13 հոդվածով՝ Ֆիզ.անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցները տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը, իսկ փոխադրամիջոցի օտարման դեպքում՝ մինչև փոխադրամիջոցի օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքը գրանցելը։
Այսինքն սեպտեմբերին մեքենան վաճառելու դեպքում պետք ա, որ արդեն գույքահարկը վճարած լինես:
Բայց նույն օրենքի 8 հոդվածով՝ գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Եվ նույն հոդվածով՝ ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում հաշվառող մարմնի կողմից այդ գումարները հաշվանցվում են հարկ վճարողի գույքահարկի գծով այլ հարկվող օբյեկտների պարտավորությունների հաշվին, իսկ դրանց բացակայության դեպքում ֆիզիկական անձի դիմումի հիման վրա վերադարձվում են ոչ ուշ, քան դիմումը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում։
Էջանիշներ