Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
հարգելի իրավաբաններ. ի՞նչ կարգով է գանձվում գույքահարկը։
նախկինում մեզ է պատկանել մի Զապորոժեց .որը վաճառվել է հավաստագրով։հիմա նրա հետքերը չկան. բայց ներկայացվել է 1998 թվականից հաշվարկվող հարկ. որը պատկառելի գումար է կազմում։ արդյոք չպետք է նախորոք տեղեկացնեին. որ կուտակվում են տույժեր։այստեղ չի՞ գործում արդյոք վաղեմության ժամկետը։
Ինչպես արդեն նշվեց օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից:
Տվյալ դեպքում ամենաարդյունավետ տարբերակը այն կլինի, որ սեփականատերը գնա Ճանապարհային Ոստիկանության հաշվառման քննման բաժանմունք (MRO) և խոտանի ավտոմեքենան: Խոտանման արժեքը կարծեմ 6000-7000 դրամ պետք է լինի:
Սակայն Խոտանման համար ավտոմեքենայի փաստաթղթերը պետք է ձեր մոտ լինեն: Այնսպս, որ նախ պետք է գտնեք ավտոմեքենան: